Օգոստոսի 21-ից հոկտեմբերի 27-ը մասնակցել եմ վերապատրաստման բոլոր դասընթացներին:Վերապատրաստման բոլոր մոդուլները բավականին հետաքրքիր էին և օգտակար:
Այդ ընթացքում հնարավորություն ունեցանք կարդալու, քննարկելու կրթությանը վերաբերող մի շարք օրենքներ, կարգեր, որոշումներ:Հետաքրքիր էր լսել տարբեր վերապատրաստվող մասնագետների կարծիքները: Շնորհակալ եմ նրանցից հետաքրքիր ուսումնական, բովանդակալից հանդիպումների համար:Կից ներկայացնում եմ յուրաքանչյուր դասընթացի արդյունքը
Ելնելով հետազոտության արդյուքից, եկել եմ հետևյալ եզրահանգման
- Կրթահամալիրի հեղինակային ծրագիրը, նպաստում է և հնարավորություն է ստեղծում սովորողների շրջանում մասնագիտական կողմնորոշման ու ընտրության համար,, որովհետև ֆիզիկական դաստիարակության գործընթացում հաշվի է առնվում սովորողների հետաքրքրությունները, որը հիմք է հանդիսանում մարզական ուղղվածության (սպորտայնացման), ֆիզիկական դաստիարակության կազմակերպման ձևերը, որոնք ապահովում են յուրաքանչյուր սովորողի համար մարզական կուլտուրայի յուրացումը.
- Առարկայի ծրագրով առաջարկվող նյութը պետք է համապատասխանի սովորողների անհատական առանձնահատկություններին, լինի հետաքրքիր ու իրատեսական:
·
Комментариев нет:
Отправить комментарий