понедельник, 27 декабря 2021 г.

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Սեպտեմբեր

Հոկտեմբեր 

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Տարեվերջյան մարմնամարզական ցուցադրական ելույթ

Դեկտեմբեր 23-ին, ժամը՝14:30 Կրթահամալիրի Մայր դպրոցի մարմնամարզական սրահում կայացավ ցուցադրական ելույթ: Մասնակցում էին կրթահամալիրի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության սովորողներ, Նոր-Նորք մշակույթի կենտրոնի «Ակրո Սթար» խմբի մարմնամարզիկները, հյուրեր, ծնողներ: 

среда, 22 декабря 2021 г.

Մարմնամարզության ստուգատես

Հանրակրթական ամենամյա 7-րդ Մարզական ստուգատեսը , մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:
Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ: 

Նպատակը՝

Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Մարզական ստուգատեսի ժամանակացույց 2022

Ժամկետը՝ Հունվարի  10-28-ը

Մասնակիցները՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  1-3-րդ դասարանի սովորողներ, 5 տարեկաններ:  

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ

 Ստուգատեսի մասնակիցները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների նորմատիվները՝

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի, պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսը պարտադիր լուսաբանվում է, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:

Ժամանակացույց

вторник, 21 декабря 2021 г.

Ձմեռ 2020

Հունվարի 10— հունվարի 29
՝  անհատական խմբային, դասարանական, ակումբային մարզական աշխատանքներ, ճամփորդություններ:Մարզական կենտրոնի բլոգի հղումը

 Աշխատանքները ըստ ուղությունների:

Ձմեռային մարզական խաղերը ներառում են

понедельник, 6 декабря 2021 г.

Մարմնամարզական ցուցադրական ելույթ: Նախագիծ

 Ամսաթիվ՝ դեկտեմբերի 23, ժամը՝14:30

Տևողությունը՝ 60 րոպե
Վայրը՝ Կրթահամալիրի Մայր դպրոցի մարմնամարզական սրահ
Նպատակը՝  սովորողների հմտությունների ստուգատես. 
Մասնակիցներ՝ Կրթահամալիրի լրացուցիչ կրթության և  ընտրությամբ գործունեության սովորողներ, հյուրեր,ծնողներ.
Մարզիչներ՝ Ռոզա Գսպոյան,Նաիրա Հովհաննիսյան
Օգնական՝ Անդրանիկ Դարբինյան
Հյուրեր՝ Նոր-Նորք վարչական շրջանի, մշակույթի կենտրոնի սաները:
Ծրագրում՝
Մարզիկները կկատարեն ցուցադրական ելույթներ՝  անհատական , զույգերով,  եռյակներով , ինչպես նաև՝ ցատկեր  
ցատկացանցի վրա: 

Մասնակիցներ՝
1. Առաքելյան Ալլա 6-րդ դաս.Միջին 
2. Ավագյան Մարի 6-րդ դաս. Միջին
3. Չելեբյան Անահիտ 6-րդ դաս. Միջին
4. Հակոբյան Արփի 6-րդ դաս. Միջին
5. Քարամյան Անի 7-րդ դաս. Միջին
6. Գրիգորյան Անահիտ 2-րդ դաս Հյուսիսային
7. Մելքոնյան Նարե 5-րդ դաս Հյուսիսային
8. Խուդոյան Եվա 1-ին դաս Արևելյան
9. Սուքիասյան Էլեն 2-րդ դաս Արևմտյան
10. Մանուկյան Մարի 2-րդ դաս Արևմտյան
11. Սարչյան Սառա 2-րդ դաս Արևելյան
12. Հովհաննիսյան Յանա 2-րդ դաս Արևելյան

 

суббота, 13 ноября 2021 г.

четверг, 4 ноября 2021 г.

Եռամարտի կազմակերպիչները հանձնում են ըզվ-րի ստուգատեսը

 Նոյեմբերի 3-ին Մայր դպրոցի մարմնամարզական սրահում, եռամարտի կազմակերպիչները՝թվով 4 հոգի  հանձնեցին ըզվ-րի համալիր նորմատիվները:

Մասնակիցներ՝

Սուսաննա Պետրոսյան Հյուսիսային դպրոց

Դաստիարակների մարզական պարապմունք

նոյեմբերի 4-ին ժամը՝ 13:30-14:30-ին 2-4 տարեկանների դաստիարակների մարզական պարապմունքն էր:Դաստիարակները շատ ոգևորված և պատրաստված էին ներկայացել պարապմունքին:


суббота, 30 октября 2021 г.

Եռամարտի կազմակերպիչները հանձնեցին մարմնամարզական նորմատիվները

  Հոկտեմբերի 29-ին Մայր դպրոցի մարմնամարզական սրահում, եռամարտի կազմակերպիչները՝ թվով՝ 3 հոգի հանձնեցին ըզվ-րի համալիր նորմատիվները

Մասնակիցներ՝

пятница, 29 октября 2021 г.

Մուտքի ճամբարի մարզական պարապմունքները

 Հոկտեմբերի26-ին մուտք կրթահամալիրի ճամբարականները և եռամարտի պատասխանատու կազմակերպիչները մասնակցեցին մարզական պարապմունքներին:

четверг, 28 октября 2021 г.

Մարմնամարզության լրացուցիչ կրթության խումբ

Շաբաթական՝ 3 օր. 6000-8000 դրամ

տևողությունը՝   1ժամ 30 րոպե

Մասնակիցմեր՝

Եռամարտի կազմակերպիչների սեմինար պարապմունք


Այսօր՝ հոկտեմբերի 28-ին Մայր դպրոցի մարմնամարզական սրահում տեղի ունեցավ մարզական թվով երկրորդ պարապմունքը։

Կատարեցինք շարափոխումներ, դարձումներ տեղում, Էստաֆետային խաղեր, ցատկ ցատկաանցի վրա,գլուխկոնծի, կախեր, ուժային վարժություններ։

суббота, 23 октября 2021 г.

Մանկավարժական ճամբար

Հոկտեմբերի 25-29

Հոկտեմբերի 25

9:00-ից՝ Պարտիզապուրակային աշխատանք, <<Վահան Ասատրյան>> պուրակում, մարզադաշտերում,մարզադահլիճում

11:00-12:30 մարմնամարզական լրացուցիչ կրթության պարապմունք

12:30 -13:00 ընդմիջում

13:00-ից՝ Մարզական պարապմունքներ, ֆիզիկական միջավայրում

14:00 մատենավարություն

воскресенье, 10 октября 2021 г.

Եռամարտի մարզիչների վերապատրաստում

Մարզական պարապմունքին մասնակցում էին Ռիմա Քեջեջյանը և Սոնա Սարգսյանը:Նրանց միացան նաև Քոլեջի առաջին կուրսի սովորողները:

Դիտեք նկարաշարը՝

вторник, 7 сентября 2021 г.

Եռօրյա բնապահպանական-մարզական ճամբար Վաղաշենում

 


Սեպտեմբերի 2-ին  09:30-ին Սուրբ երրորդություն եկեղեցու բակից մեկնեցինք Գեղարքունիքի մարզ,Վաղաշեն:Առաջին կանգառը Հայրավանքն էր:


воскресенье, 5 сентября 2021 г.

Եռօրյա հայրենագիտակաՆ-մարզական ճամբար Արատեսում

Օգոստոսի 30-ին մի խումբ ճամբարականների հետ մեկնեցինք Արատեսի դպրական կենտրոն։ Սեպտեմբերի 1-ին ընդառաջ որոշեցինք նվաճել Շատիվանքը։Մեզ ուղեկցում էր ընկեր Տարոնը։Քայլեցինք մոտ 12-13 կիլոմետր։ Տարատարիք ճամբարականներից շատերի համար բարձունքի նվաճումը կարևոր հմտութբունների  ձեռքբերում էր։Ինքս առաջին անգամ էի հաղթահարում այստեղ բարձունքը և շատ տպավորված եմ Շատիվանքի գեղեցկությամբ։

воскресенье, 29 августа 2021 г.

Մարզական պարապմունք «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի մասնակիցների հետ 2

Սեպտեմբերի 2-ին ժամը՝ 9:30-ին «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի մասնակիցների հերթական մարմնամարզական պարապմունքն էր:

Դիտեք նկարաշարը՝

Մարմնամարզական պարապմունք «Մուտք » մանկավարժական ճամբարի մասնակիցների հետ 1

Օգոստոսի 25-ին ժամը՝ 13:15-ին Մանկավարժական աշխատողների մուտքի ճամբար-ի մարմնամարզական պարապմունքն էր:Բոլոր մասնակիցները սիրով կատարում էին առաջադրվածվարժությունները:

Դիտեք նկարաշարը՝

Եռօրյա ճամփորդություն Վաղաշենի ճամբարում

Ժամկետը՝ Սեպտեմբերի 2- ից սեպտեմբերի 4-ը

  • Անհրաժեշտ գույք՝ Վոլեյբոլի գնդակներ, պարաններ, կանգնակներ, բատմինտոն,օղակ:

    Ծրագիր՝

    Շարժախաղեր և էստաֆետային խաղեր

Եռօրյա հայրենագիտական ճամբար Արատեսում

Ժամկետը՝օգոստոսի30-ից սեպտեմբերի 1-ը


Շարժախաղեր և էստաֆետային խաղեր

Անհրաժեշտ գույք՝ Վոլեյբոլի գնդակներ, պարաններ, կանգնակներ, բատմինտոն,օղակ:

Ծրագիր՝

четверг, 26 августа 2021 г.

Մարմնամարզության ուստարվա ծրագիր 2022-2023թ.թ.

Մարզական ընտրությամբ  և լրացուցիչ գործունեության կառուցվածքը

Մարզական ընտրությամբ գործունեությունը և  լրացուցիչ կրթությունը  ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և  սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների  ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:
Նպատակը և խնդիրները

Մարմնամարզության ծրագիր 2021-2022թ.

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝

1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում

понедельник, 23 августа 2021 г.

воскресенье, 11 июля 2021 г.

Հաշվետվություն. հուլիս

 Մուտքի ճամբար

Քոլեջի ճամբարականների պարապմունքը

Ճամբարի երրորդ օրը սկսեցինք մարզական տրամադրությամբ’ մարզիկ Ռուզան Գսպոյանի հետ։ Կատարեցինք նախավարժանք, տարբեր մարզական շարժումներ, ձգումներ, վազք,ցատկումներ։


Միասնական պարապմունք

Արևելյան դպրոցի և Միջին դպրոցի ճամբարակնները, թվով 29 սովորող, ամեն օր՝  հուլիսի 6-8 մարզվում են Մայր դպրոցի մարզասրահում:

 

среда, 7 июля 2021 г.

Մարմնամարզական պարապմունքներ «Միջին» դպրոցի ճամբարականների հետ

 Հունիսի 3-ից- 8-ը մարմնամարզական պարապմունքներին մասնակցում էին «Միջին» դպրոցի ճամբարականները: Պարապմունքները սկսում էինք ընդհանուր զարգացնող վարժություններից,տաքացնում էինք մկանները և կատարում վարժություններ գործիքների վրա:

Մարզական պարապմունք Հյուսիսի ճամբարականների հետ

Հյուսիսի 33 ճամբարականները մասնակցեցին մարզական պարապմունքին։  Կատարեցին ընդհանուր զարգացնող վարժություններ և վարժություններ մարմնամարզական գործիքների վրա:

Դիտեք նկարաշար՝

среда, 30 июня 2021 г.

Ամառային աշխատանքային ճամբար

Հուլիսի 1-8

  • Բակային աշխատանքներ, ջրում և բարեկարգում կանաչ տարածքները, «Վահան Ասատրյան» պուրակը
  • Մարզական պարապմունքներ կրթահամալիրի կրտսեր և միջին ճամբարականների հետ

Մանկավարժական աշխատողների մարմնամարզական պարապմունք

 Հունիսի 30-ին մարմնամարզական պարապմունքներին մասնակցում էին՝ կրթահամալիր աշխատանքի համար դիմած ,վերապատրաստում,կամավորական աշխատանքի փուլն անցած,ֆիզարձակուրդից վերադարձած դասավանդողներ, Բլեյան բաց ցանցով գործընկեր ուսումնական հաստատություններ դիմող մասնագետներ:

Հյուսիսային դպրոց.մուտքի ճամբար

Հյուսիսային դպրոցի լրացուցիչ կրթության ճամբարի սովորողները այսօր այցելեցին Մայր դպրոց և ունեցան մարզական պարապմունք: Ինչպես պատմում են երեխաները ամեն ինչ շատ դուր եկավ, բայց հատկապես հավես էր բատուտի վրա ցատկելը:

понедельник, 28 июня 2021 г.

Ամփոփում

2020-2021 ուստարվա ամփոփում

Հաշվետվություն սեպտեմբեր

Հաշվետվություն. հոկտեմբեր

Հաշվետվություն.հունվար

 Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ:

Հաշվետվություն. հոկտեմբեր

 Աշխատում ենք ֆիզիկական միջավայրում

Հաշվետվություն սեպտեմբեր

 Եռօրյա ուսումնական ճամփորդություն Արատեսի դպրական կենտրոնում

Հայրենագիտական այց Արատես

Հաշվետվություն ապրիլ

 Բացօթա մարզական պարապմունք



Չորրորդ շրջան

Հղում

пятница, 25 июня 2021 г.

Դասվարների մարզական պարապմունք. մարմնամարզություն

Այսօր ամառային մանկավարժական  ճամբարի` դասվարների մարզական պարապմունքն էր։ Մասնակցում էին Արևելյան դպրոցի` մարմնամարզությունն ընտրած դասվարները։ Կատարեցինք ակրոբատիկ վարժություններ, վարժություններ գործիքների վրա, կախեր և ուժային վարժություններ։

суббота, 19 июня 2021 г.

Մանկավարժական աշխատողների բաց ճամբար.դասվարների մարզական պարապմունք


Հունիսի 18-ին անցկացրեցինք դասվարների մարմնամարզական պարպմունք:Մասնակցում էին Հարավային և Արևելյան դպրոցների դասվարները: Նրանք կատարեցին մարզական տարբեր վարժություններ` շարային, ընդհանուր զարգացնող վարժություններ, կանգ թիանների վրա, կամուրջ,գլուխկոնծի առաջ վարժությունները, ցատկեցին ցատկացանցի վրա,կախվեցին պտտաձողից, զուգափայտի վրա կատարեցին ձգումներ կախ դրությունից:

понедельник, 7 июня 2021 г.

Նախագիծ: Ցուցադրական մարմնամարզական ելույթ Արևմուտքում


Հունիսի 7-ին,ժամը՝11:00 Արևմտյան դպրոցում կայացավ մարմնամարզական ցուցադրական ելույթ:Մասնակցում էին կրթահամալիրի լրացուցիչ կրթության 5 տարեկանները և ընտրությամբ գործունեության 1-ից 3-րդ դասարանների սովորողները: Մարմնամարզիկները մեծ ոգևորությամբ ցուցադրեցին իրենց վարժությունները:

воскресенье, 30 мая 2021 г.

Մարմնամարզական ցուցադրական ստուգատես

  Մարմնամարզության ցուցադրական ստուգատես  տեսանյութ

Մայիսի 27-ին, ժամը՝14:00 Կրթահամալիրի մայր դպրոցի մարմնամարզական սրահում կայացավ մարմնամարզական ցուցադրական ելույթ: Մասնակցում էին կրթահամալիրի լրացուցիչ կրթության և ընտրությամբ գործունեության սովորողներ, Նոր-Նորք մշակույթի կենտրոնի  «Ակրո Սթար» խմբի մարմնամարզիկները, հյուրեր, ծնողներ: