2019-2020 ուս.տարի

Մարմնակրթության ծրագիր 1-5-րդ դասարանների համար 2019-2020
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում
2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն/ մշակում
3. Տեսական գիտելիքների ձեռք բերում
4.Սովորողների մեջ՝ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում 5.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:

6.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում
Ընդհանուր տեղեկություններ մարմնակրթության և սպորտի, նրա նշանակության վերաբերյալ: Կոփման կանոնները և նշանակությունը: Դասերի ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: Տեղեկություններ օլիմպիական խաղերի և շարժման վերաբերյալ: Տեղեկություններ անվանի և ազատամարտիկ մարզիկների մասին: Առաջին բուժօգնությունը վնասվածքների դեպքում: Հոգնածության կանխարգելման միջոցները: Արդարացի խաղի նշանակությունը: Որպես կանոն սովորողները մարմնակրթության դասերին պետք է մասնակցեն մազահագուստով և մարզակոշիկներով: Դահլիճներում պետք է պահպանել սանիտարահիգենիկ պահանջները և անվտանգության կանոնները: Ֆիզիկական դաստիարակության գործընթացի արդյունավետությունը ուսումնասիրելու և զարգացման արդյունքները գնահատելու համար ուսումնական տարվա սկզբին, առաջին կիսամյակի և երկրորդ կիսամյակի վերջում, պետք է անցկացնել ստուգատեսներ: Մարզիչը պետք է ունենա սուլիչ, կարողանա հրահանգները տալ պարզ և արտահայտիչ:


1-2-3 դասարան
Գիտելիքների հիմունքներ 6-ժամ Ֆիզիկական կուլտուրայի ծագումը: Պատկերացում օլիմպիական խաղերի մասին: Մարմնամարզական վարժություններ և շարային վարժություններ 34-ժամ ՝Շարում տողանով, միասյուն: Տալ հրահանգներ «Շարվել, ցրվել,քայլո-վ մարշ, կանգ ա’ռ», շարափոխումներ օրինակ՝ տողանից շրջանի, միասյունից երկսյուն, կատարել դարձումներ տեղում աջ և ձախ , բացազատվել կողմ կից քայլերով, տարածած ձեռքերի չափով:Կատարել տեղում քայլով մարշ, հրամանը անպայման սկսել ձախ ոտքից: Ընդհանուր զարգացնող վարժություններ հիմնական կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով: Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով ,թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, այդ դիքը պահելով կատարել քայլ առաջ, կքանստել, գլխին դնել որևէ առարկա, բարձրանալ ոտնաթաթերի և իջնել , կամ քայլել ձեռքերը տարածած/, կարելի է կատարել վարժություններ ներքնակի վրա: Հարթաթաթության կանխարգելման վարժություններ- /քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ/: Շնչառական վարժություններ- /խորը շնչել և արտաշնչել/ Մագլցմանվարժություններ մագլցում, սողանցում մարզանստարանի վրայով, մագլցում մարզապատի վրա,անցում մյուս մարզապատին: Հավասարակշռությանվարժություններ կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով: Ռիթմիկ մարմնամարզական և պարային վարժություններ կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:
Աթլետիկական վարժություններ -30 ժամ Քայք և դրա տարատեսակները, ոտնաթաթերին արագ, դանդաղ կրունկներին,ձեռքերի տարբեր դիրքերով: Վազք տարբեր տեմպերով, մաքոքավազք/2անգամ10մ./ Ցատկեր ցատկապարանով, հեռացատկ տեղից: Գնդակի նետումներ, փոքր գնդակի նետում նպատակին, նետում հեռու, փոխանցում ընկերոջը և ընդունում: Ընդհանուր զարգացնող վարժությունների ժամանակ կարևոր է պահպանել վարժությունների հերթականությունը, պետք է սկսել մարմնի վերին հատվածներից և ավարտել ստորին հատվածներով, ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ: Դասվարը պետք օգտագործի անսպառ երևակայությունը որպեսզի ուրախ և աշխույժ անցնի:
Շարժախաղեր, Ազգային խաղեր, Էստաֆետներ — 38ժամ
4 դասարան
Գիտելիքների հիմունքներ — 6-ժամ Ֆիզիկական կուլտուրայի ծագումը: Պատկերացում օլիմպիական խաղերի մասին: Ֆիզիակական վարժությունների ազդեցությունը առողջության ամրապնդման վրա:
Մարմնամարզական վարժություններ — 34-ժամ Շարային վարժություններ- Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվե~լ, հավսա ~ր, զգա’ստ, քայլով մա’րշ, կա~նգ առ», քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև» , հաշվել՝ «Կարգով, առաջին-երկրորդ, մեկից մինչև վերջ»: Ընդհանուր զարգացնող վարժություններ :Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով: Վարժություններ գնդակով՝ կանգնել ոտքերը զատած, գնդակը վեր, թեքում առաջ գնդակը հասցնելով հատակին, ուղղվել, կատարել 4-6 անգամ: Վարժությունը ուղեկցվում է դասավանդողի հաշվարկով: Կանգ գնդակը ցած, կքանիստ գնդակը վեր: Գնդակով թեքումներ առաջ ,ետ, կողմ: Կարելի է օգտագործել տարբեր առարկաներ ,վարժությունները կատարել զույգերով, եռյակներով, նստած գորգին, կամ ներքնակին: Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով ,թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը դնել պարանոցին, արմունկները կողմ, բարձրանալ ոտնաթաթերին և իջնել: Դիրքը պահելով կատարել ոտքի ծալում վեր, կրկնել մյուս ոտքով: Կանգնել դեմքով պատը ձեռքերը վեր ափերը պատին կպած, կատարել ոտքով թափեր դեպի ետ: Պետք է մեծ ուշադրություն դարձնել աչքերի խնամքին, քանի որ համակարգչին նայելիս դրանք հոգնում են: Կատարում ենք հետևյալ վարժությունները ամեն մեկը 4-ից 6 անգամ: Կանգնել հանգիստ, ձեռքերը գոտկատեղին կատարում ենք գլխի թեքումներ և պտույտներ , կարելի է կատարել փակ աչքերով: Հանգիստ դիրքից կարելի աչքերի պտույտներ կատարել ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակը, առանց գլուխը շարժելու նայել վերև, ներքև, աջ, ձախ: Հարթաթաթության կանխարգելման վարժություններ — քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, կքանստած հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ: Շնչառականվարժություններ- Ֆիզիկական վարժություններ կատարելիսշատ կարևոր է ճիշտ շնչելը, երբեք չպահել շնչառությունը, խորը շնչել և արտաշնչել: Մագլցման վարժություններ — մագլցում, սողանցում թեք տեղադրված մարզանստարանի վրայով ծնկած,փորի վրա պառկած: Մագլցում մարզապատի վրայով, անցում մյուս մարզապատին, պարանամագլցում,: Հավասարակշռության վարժություններ — կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով: Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ — կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով: Կախեր հենումներ -հենումներ մարզանստարանին, մարզագերանին կախեր մարզապատից, պտտափողից:
Աթլետիկական վարժություններ -30 Վազք սովորեցնել վազք բարձր մեկնարկից տալով «Մեկնարկի» հրամանը , որի ժամանակ մարզիկը պետք է մոտենա մեկնարկի գծին, այնուհետև տրվում է «Ուշադրություն» հրամանը, որի ժամանակ մարզիկը իրանով թեքվում է առաջ և «Մարշ» հրամանը երբ պետք է արագ հրվել և վազել 20-30 մետր: Վազք միջին և մեծ քայլերով, վազք արագացումով, հաղթահարելով արգելքներ: Վազք տարբեր տեմպերով, մաքոքավազք/2անգամ10մ./ Ցատկեր ցատկապարանով, զույգ, աջ, ձախ ոտքերով, տեղում, ընթացքից: Հեռացատկ տեղից, 4-6 քայլով թափավազքով: Գնդակի նետումներ, փոքր գնդակի նետում նպատակին, նետում հեռու, փոխանցում ընկերոջը և ընդունում: Լցրած գնդակի նետում երկու ձեռքով / 1 կգ/ : Ընդհանուր զարգացնող վարժությունների կարևոր պահպանել վարժությունների հերթականությունը պետք սկսել վերի հատվածներից ևավարտել ստորին հատվածներով ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ: Դասվարը և մարզիչը պետք է օգտագործի իր անսպառ երևակայությունը, որպեսզի դասը ուրախ և աշխույժ անցնի:
Շարժախաղեր, Ազգային խաղեր , Էստաֆետներ — 38 ժամ
5-րդ դասարան
Գիտելիքների հիմունքներ 6-ժամ Դպրոցականի սնունդը և ռեժիմը, վնասակար սովորությունների կործանարար ներգործությունը օրգանիզմի վրա Պատկերացում օլիմպիական խաղերի մասին, հայերի մասնակցությունը: Ֆիզիկական վարժությունների ազդեցությունը առողջության ամրապնդման վրա: Անվտանգության կանոնների պահպանումը մարզասրահում
Մարմնամարզական վարժություններ, շարային վարժություններ 24-ժամ Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվե~լ, հավսա ~ր, զգա’ստ, քայլով մա’րշ, կա~նգ առ», շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն, եռասյուն, քառասյուն, բացազատվել և խտանալ տեղում, շարային քայլք, քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձև» , հաշվել՝ «Կարգով, առաջին-երկրորդ, մեկից մինչև վերջ»: Դարձումներ աջ, ձախ ,ետ: Ընդհանուր զարգացնող վարժություններ — Ընդհանուր զարգացնող վարժություններ ձեռքերի, ոտքերի, իրանի տարբեր դրությունների համակցումներ:Սսել մարմնաի վերին վերջույթներից ավարտել ստորին վերջույթներով: Կատարել ոտքերի թափային շարժումների, ոստյունների, կքանիստերի և դարձումների համակցումներ, տեղում և շարժման մեջ: Կատարել ընդհանուր զարգացնող վարժություններ զուգերով,օրինակ՝ «Վերմակ -Դոշակ»: Վարժություններ մեծ և լցված գնդակներով և տարբեր առարկաներով, կատարել զույգերով, եռյակներով, նստած գորգին, կամ ներքնակին: Կեցվածքի ձևավորման վարժություններ — կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով ,թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը դնել պարանոցին, արմունկները կողմ, բարձրանալ ոտնաթաթերին և իջնել: Դիրքը պահելով կատարել ոտքի ծալում վեր, կրկնել մյուս ոտքով: Կանգնել դեմքով պատը ձեռքերը վեր ափերը պատին կպած, կատարել ոտքով թափեր դեպի ետ: Պետք է մեծ ուշադրություն դարձնել աչքերի խնամքին, քանի որ համակարգչին նայելիս դրանք հոգնում են: Կատարում ենք հետևյալ վարժությունները ամեն մեկը 4-ից 6 անգամ: Կանգնել հանգիստ, ձեռքերը գոտկատեղին կատարում ենք գլխի թեքումներ և պտույտներ , կարելի է կատարել փակ աչքերով: Հանգիստ դիրքից կարելի աչքերի պտույտներ կատարել ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակը, առանց գլուխը շարժելու նայել վերև, ներքև, աջ, ձախ: Հարթաթաթության կանխարգելման վարժություններ — քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, կքանստած հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ: Շնչառական վարժություններ — Ֆիզիկական վարժություններ կատարելիսշատ կարևոր է ճիշտ շնչելը, երբեք չպահել շնչառությունը, խորը շնչել և արտաշնչել Մագլցման վարժություններ — մագլցում, սողանցում թեք տեղադրված մարզանստարանի վրայով ծնկած,փորի վրա պառկած: Մագլցում մարզապատի վրայով, անցում մյուս մարզապատին, պարանամագլցում մինչև 2.5-3մ.: հենացատկեր լայնակի տեղադրված այծի վրա ձեռքերի օգնությամբ: Գլուխկոնծի առաջ, ետ, երկու- երեք գլուկոնծի առաջ, ետ: Կանգ թիակների վրա: Հավասարակշռության վարժություններ — քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով, գլխին որևէ առարկա դրած: Ռիթմիկ մարմնամարզական և պարային վարժություններ հայկական ազգային պարեր— կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով, ծափեր,կքանիստեր, դարձումներ: Կախեր և հենումներ — հենումներ մարզանստարանին, մարզագերանին կախեր մարզապատից, պտտափողից, կախ ծալված, արտակորված:Կախ դրությունում ոտքերի բարձրացում և իջեցում , ծնկային հոդը ուղիղ: Ձգումներ կախ դրությունից:
Աթլետիկական վարժություններ — 16 ժամ Վազք  վազք բարձր մեկնարկից տալով «Մեկնարկի» «Ուշադրություն» «Մարշ» հրամանները, մարզիկը վազում է 20-30 մետր: Վազք միջին և մեծ քայլերով, վազք արագացումով, հաղթահարելով արգելքներ: Վազք տարբեր տեմպերով, արագացումով մինչև 40 մետր, վազք 50 մետր արդյունքի գրանցումով, մաքոքավազք/2անգամ10մ./ , կրոս մինչև 1500մ.: Ցատկեր ցատկապարանով, զույգ, աջ, ձախ ոտքերով, տեղում, ընթացքից: Հեռացատկ տեղից, 4-6 քայլով թափավազքով: Գնդակի նետումներ, փոքր գնդակի նետում նպատակին, նետում 10-12մետր,հեռավորությունից հորիզոնական և ուղղահայաց, նետում հեռավորությունից թափավազքով: Լցրած գնդակի նետում երկու ձեռքով / 1 կգ/, աջ և ձախ ձեռքով: Ընդհանուր զարգացնողվարժությունների ժամանակ կարևոր է պահպանել վարժությունների հերթականությունըպետք է սկսել մարմնի վերին հատվածներից և ավարտել ստորին հատվածներով ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ: Դասվարը պետք է օգտագործի իր անսպառ երևակայությունը, որպեսզի դասը ուրախ և աշխույժ անցնի:

Մարզական ընտրությամբ և լրացուցիչ կրթության ծրագիր 2019-20թ.

Մարզական ընտրությամբ  և լրացուցիչ գործունեության կառուցվածքը
Մարզական ընտրությամբ գործունեությունը և  լրացուցիչ կրթությունը  ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և  սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների  ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:
Նպատակը և խնդիրները
Մարզական ընրության խումբը և լրացուցիչ գործունեությունը ներառում է իր մեջ ֆիզիկական զարգացմանը ուղված համալիր ազդեցություն օրգան համակարգի վրա:
Բնականոն կանոնակարգված և ծրագրավորված ֆիզիկական բեռնվածությունը ապահովում է երեխաների մոտ ֆիզիկական կարողությունների զարգացում,մարզախաղերի գործնական պարապունքներին հմտությունների ձևավորում, ֆիզիկական պատրաստության կողմերի ճանաչում և առողջության ամրապնդում:
Մարզախաղերի միջոցով     ( ֆուտբոլ,բասկետբոլ,վոլեյբոլ,լողափնյա վոլեյբոլ,հանդբոլ,սեղանի թենիս)
զարգացնում ենք տակտիկական մտածողությունը,ֆիզիկական կարողությունները,խաղային դիմացկունությունը,արագաշարժությունը, թիմային աշխատանքի, պատրաստականությունը, կարգապահությունը, հիգիենայի պայմանները մարզիկների մոտ:
Օրակարգի պահպանումը մարզական ընտրությամբ գործունեությունում լուծում է այն խնդիրները որոնք նպաստում են ֆիզիկական գործուղությունների արդյունավետ ազդեցությունը աշակերտների մարմնի զարգացման վրա:
Ֆիզիկական կուլտուրայի խաղային պատրաստականության բաղադրիչ մասն է հանդիսանում մրցակցային գործունեությունը,որը խթանում է աշակերտների պատրաստականության աստիճանը և մարզական կամքի ձևավորմանը:Մրցակցային գործունեության միջոցառումները ըստ մարզաձևերի անցկացվում է կրթահամալիրի ակումբների,դասարանների միջև:
Մարզական ընտրությամբ   և լրացուցիչ կրթության գործունեությունը լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Ապահովվում է սովորողի առողջությունը
2.Կատարելագործում է ֆիզիկական կարողությունները
3.Ապահովում է ֆիզիկական հմտությունների ձեռքբերումը և կիրառումը մարզումների ժամանակ
4.Տեսական գիտելիքներ է տալիս ֆիզկուլտուրայի և սպորտի մասին
5.Գործնական գիտելիքներ է ապահովում մարզաձևի մասին
6.Թիմային և անհատական աշխատանքները սովորողի մոտ նպաստում են բարոյակամային հատկանիշների ճիշտ ձևավորմանը
7.Անձնական հիգիենայի մասին պատկերացում ստեղծում
8.Անհատական օրակարգի ապահովում դասերին և առօրյայում
9.Տարբեր մարզաձևերի մասին գիտելիքներ է ապահովում
10.Մարզաձևերի կանոնների տիրապետում և մրցավարություն:
Սովորողների պատրաստության աստիճանը չափվում է նորմատիվների միջոցով :Նորմատիվ պահանջները համապատասխանում են ընդունված չափորոշիչ ծրագրին:

ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 2019-2020 ուս.տարի

5 — 11-րդ դասարնների համար
դասի
մասերը
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԱՓ. ՎԱՐԱԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ և ՆՊԱՏԱԿԸ
I ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ Քայլք,դանդաղ վազք 6-8շ. Օրգանիզմի համաչափ տաքացում
Ձգողական վարժություններ 2
րոպե
Արյան շրջանառության բարելավում, ողնաշարի ուղղում
Վարժություններ ձեռքերի և ուսագոտու մկանախմբերի համար
6րոպե
Շարժունակության բարելավում, մկանների ամրապնդում

Վարժություններ որովայնի և կոնքազդրի մկանախմբերի համար
4-6րոպե
Մկանների ամրապնդում
Վարժություններ իրանի մկանախմբերի համար (թեքումներ առաջ-ետ կողմ, պտտական շարժումներ)
6րոպե
Ճկունության մշակում, հոդերի շարժունակության և ներքին օրգանների գործունեության բարելավում
Թափային վարժություններ ոտքերի և ձեռքերի մկանախմբերի համար
2-4րոպե
Ճկունության մշակում, հոդերում շարժունակության բարելավում, շնչառության և արյան շրջանառության օրգ
անների գործունեության ուժեղացում

Վարժություններ ոտքերի մկանախբերի համար

4րոպե
Մկանների ամրապնդում, հոդերի շարժունակության բարելավում
Վազք, ցատկ, ոստյուններ 4րոպե
Մկանների ամրապնդում, նյութափոխանակության ամրապնդում
II
Հ

ԻՄՆԱԿԱՆ Հենացատկ
1.Ցատկ ոտքերը զատած,
2.ցատկ հենում կքանիստ, վերցատկ արտակորված
3.Կամրջակից ոստնում և արգետնում
4.էստաֆետներ 20-40րոպե Արագության, կոորդինացիայի և ճարպկության մշակում:
Մարմնամարզական նստարան
1.Քայլք, դարձումներ,
2.թեքումներ,
3.սեղմումներ,
4.էստաֆետներ Կոորդինացիայի և ուժի մշակում
3.Մարմնամարզական պարան
1.Մագլցում 2 և 3 հաներով 20-40րոպե ուժի և դիմացկունության մշակում
Մարմնամարզական պատ
1.Թեքումներ,
2. ձգումներ,
3.կախ դրությունով մրամնի, դիրքի տեղափոխումներ
4.կախ անկյուն ելման դրություն,
5.կախ անկյուն ոտքերը ծալած աջ և ձախ դարձումով, ելման դրություն,
6.էստաֆետներ 20-40րոպե Ուժի, դիմացկունության և ճկունության մշակում
Ցատկապարան
1.Ոստյուններ տեղում` ոտքերի տարբեր դրություններով,
2 ոստյուններ ընթացքից,
3.ոստյուններ երկար ցատկապարանով` խմբերով
4.էստաֆետներ 20-40
րոպե
Դիմացկունության, արագաշարժության, ճկունության, ճարպկության մշակում:
Մարմնամարզական օղ
  • 1. Պտույտներ
  • 2.Դարձումերով
  • 3.Հավասարակշռւթյան  պահպանմամբ
  • 4.Ընթացիկ
  • 5.ստեղծագործական,
6. Էստաֆետներ 20-40րոպե
Կոորդինացիայի, ճարպկության մշակում
Հավասարակշության գերան
1.Քայլք ոտնաթաթերի վրա,
2.դարձումներ,
3. ցատկեր արգետնումով,
4.կքանստած դարձումներ,
5.հավասարակշռության պահպանում,
6.Էստաֆետներ 20-40րոպե Կոորդինացիայի, ճարպկության և տարածաժամանակային շարժումների մշակում
Վարժություններ մարզասարքերով 20-40րոպե
ՈՒժի դիմացկունության և ճկունության մշակում
Ռիթմիկ մարմնամարզություն
1.Աերոբիկ վարժություններ,
2.պարային վարժություններ,
3.առարկաներով վարժություններ
20-40րոպե Ռիթմիկ վարժությունները շարժումների կոորդինացիայի զարգացման անգնահատելի միջոցներից են: Դրանով կարելի է կատարելագործել ուսանողների լսողական վերլուծիչը և նրանց մեջ զարգացնել ճարպկության և մկանային նուրբ զգացողություն
Էստաֆետներ
1.Առարկաներով,
2.ստեղծագործական 20-40րոպե Նպաստում են ուսանողի ներդաշնակ և բազմակողմանի զարգացմանը և ձևավորում են մրցակցական հոգեբանություն, այն հիմնականում կատարվում է ստեղծագործական մտքով:
III ԵԶՐԱՓԱԿԻՉ Եզրափակիչ վարժություններ
4-6 րոպե Թուլացնող ազդեցություն, օրգանիզմի գործունեության մոտեցումը սովորական ռիթմին
Պարզաբանումª տվյալ վարժությունները մարզիչը ուսուցանում է ամբողջ տարվա ընթացքում կախված սովորողի յուրացման աստիճանից: Վերը նշված մարմնամարզական վարժություննրը ուղղված են նրան, որպեսզի պարապմունքների ժամանակ, ցանկացած պայմաններում, մարզիչը ապահովի սովորողի մշտական զբաղվածությունը, ակտիվությունը և դրա հիման վրա` դասի բարձր արդյունավետությունը:

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ:

1-2-րդ  դասարան
ա. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն  շարքից,  շարափոխվել
բ.  Քայլով մարշ  տեղում և ընթացքից
գ.   Օղակի պտտում 30 վայրկյան
դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով,
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու
զ. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, տեղափոխվել մյուս պատին իջնել ներքև  3-5 անգամ
ե. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ
ը. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ
3- րդ  դասարան
ա. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն  շարքից,  շարափոխվել
բ.  Քայլով մարշ  տեղում և ընթացքից
գ.   Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով
դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով առաջ,վազքով
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից, ոտքերի բարձրացում  թեքում առաջ  հասցնել հատակին գլխավերևում,  ծնկները ուղիղ
զ. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան
ե. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5- 10անգամ
ը. Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին
4-5-րդ դասարան
ա. Շարային վարժություներ, շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն,եռասյուն, քառասյուն
բ. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից կատարել կամուրջ, պահելով 10 վայրկյան
գ.  Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, պահել 90 աստիճան  5 վայրկյան, միայն ձեռքերի օգնությամբ մագլցել մարմնամարզական պատի վրայով և իջնել
դ.  Տղաները սեղմում հատակին, աղջիկները մարզանստարանին 8 — 12անգամ
ե. Մարմնամարզական նստարանի վրայով ցատկել աջ, ձախ ոտքերը միասին
զ. Մարմնամարզական նստարանի վրայով, քայլել որևէ առարկա դրած գլխին
6-7-8-9 -րդ դասարան
ա. Շարային վարժություներ, շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն,  եռասյուն, քառասյուն, դարձումներ
բ.  Մարմնամարզական ներքնակի վրա երկու գլուխկոնծին առաջ միաձույլ և հետ, կանգ թիակների վրա, կանգնած դրությունից կատարել կամուրջ մարզիչի օգնությամբ, պահելով   10 վայրկյան
գ.  Մարմնամարզական պարանի մագլցում
դ. Լայնակի տեղադրված այծիկի վրայով հենացատկ, ոտքերը զատած եղանակով, կամ միասին կողքով
ե. Տղաները ձգում պտտաձողին 3 -10անգամ, աղջիկները հատակին 8 անգամ
զ. քայլք մարմնամարզական գերանի վրայով, պահելով հավասարաշռությունը
10-11-12 -րդ դասարան
ա. Շարային վարժություներ, դարձումներ աջ, ձախ,ետ, շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն,  եռասյուն, քառասյուն
բ.  Մարմնամարզական ներքնակի վրա երկու գլուխկոնծին առաջ միաձույլ և հետ, կանգ թիակների վրա, կանգնած դրությունից կատարել կամուրջ մարզիչի օգնությամբ, կամ առանց նրա պահելով  5 վայրկյան
գ.  Մարմնամարզական պարանի մագլցում
դ. Լանակի տեղադրված այծիկի վրայով հենացատկ, ոտքերը կծկած եղանակով, կամ միասին կողքով
ե. Տղաները ձգում պտտաձողին  5- 10անգամ, աղջիկները հատակին 10անգամ,   պտաձողից կախ վիճակից վերելք հենում, դանդաղ իջնել
զ. Բարձրանալ զուգափայտերի վրա, փորձել ձեռքերի վրա հենաված պահել 3 վայրկյան
է.Գերանի վրա քայլք ձեռքերը կողմ տարածած, կքանստել բարձրանալ

Комментариев нет:

Отправить комментарий