среда, 30 августа 2017 г.

Նախադպրոցական հաստատությունների դաստիարկները մարմնամարզության դահլիճում


Երկրորդ շաբաթվա երկրորդ օրն է` ինչ կրթահամալիրում նախադպրոցական հաստատությունների դաստիրակների խմբերը հաճախում են մարմնամարզության սրահ մարզական պարապմունքների: Պարապմունքները անցնում են շատ հագեցած:   Ուսուցիչների հետ կատարում ենք շարային վարժություններ, և այսօրվա պարապմունքի վերջում ավելացրեցինք ցատկ կամրջակի վրա և ուժային վարժություններ:

Տեսանյութ

понедельник, 28 августа 2017 г.

Մարմնամարզության ծրագիր 2019-2020թթ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝

1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում
2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն/ մշակում
3. Տեսական գիտելիքների ձեռք բերում
4.Սովորողների մեջ՝ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում
 5.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:

Մարզատոն օգոստոսի 30

Վայրը՝ Մայր դպրոց
Մուտքի մոտից դասավանդողները իրենց ջոկատներով գնում են մարզադաշտեր:
Հագուստը՝ մարզական, մարզակոշիկները՝ հարմար, գլխարկները և ջրի շշերը՝ պարտադիր

четверг, 24 августа 2017 г.

Նախադպրոցական հաստատությունների վերապատրաստվողները մարմնամարզության դահլիճում.



Արդեն չորրորդ օրն է կրթահամալիրի հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրով մարզերի  մանկապարտեզների աշխատողները մասնակցում են մարմնամարզության պարապմունքներին, նրանք ծանոթացան մարզական դասի կառուցվածքին` շարում, հաշվարկ, դարձումներ, շարափոխումներ,վարժությունների ճիշտ կատարում` գլուխկոնծի, կանգ թիակների վրա,զամբյուղ և այլն: 
Խմբում կային  մարմնամարզիկներ և պարապմունքը ստացավ կրթական փոխանակումներ կարգավիճակը, նրանք էլ ցուցադրեցին իրենց հմտությունները: Վերապատրաստվողներին  հատկապես շատ դուր եկան վարժությունները ցատկացանցի վրա: