суббота, 11 ноября 2017 г.

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն



«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նոյեմբերի 13-17-ին է։

Նախագծի անվանումը`
Բաց դաս մարմնամարզության դահլիճում

четверг, 2 ноября 2017 г.

Մարմնամարզական պարապմունք Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների հետ:

Այսօր կրթահամալիր դիմող նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները մասնակցեցին մարմնամարզության պարապմունքներին: Ծանոթացան դասի նախապատրաստական,հիմնական և
եզրափակիչ մասին,կատարեցին վարժություններ,ցատկեցին ցատկացանցի վրա:

Մարմնամարզական պարապմունք


Այսօր մարմնամարզական սրահում աշխուժություն էր տիրում, ժամը 10-ից  միջազգային ճամբարի մասնակիցների մոտ մարզական ժամ էր:  Բուլղարիայից ժամանած ճամբարականները հետաքրքրությամբ կատարում էին մարմնամարզական բոլոր վարժությունները: Պարապմունքն անցավ շատ հագեցած: Ընդհանուր զարգացնող վարժություններից հետո, կատարեցինք վարժություններ մարզագերանի վրա, ցատկեցին ցանցացատկի վրա, կատարեցին գլուխկոնծի առաջ, զամբյուղ, կանգ թիակների վրա և այլն: 


Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց

Հոկտեմբերի 30
9:00-10:00  ընդհանուր պարապմունք դպրոցներում
10:00-11:00 բլոգավարություն, մատենավարություն
11:00 — 11:45 Ենթակայքերի սպասարկում,  սեմինար պարապմունք

среда, 1 ноября 2017 г.

Նախադպրոցական մանկավարժական աշխատողների վերապատրաստում: Մարմնամարզության նախագիծ

Ծանոթություն դասի կառուցվածքի մասին. 
Մարմնամարզության դասը պետք է սկսել պարանոցից և վերջացնել ստորին վերջույթներից:

Տեղեկություն սպորտային մարմնամարզության մասին




Սպորտային մարմնամարզություն, սպորտաձև, որը ներառում է մրցաձևեր մարմնամարզական սարքավորումների վրա, ազատ վարժություններից և հենացատկերից։ Ժամանակակից մարմնամարզական բազմամարտկանանց համար—տարբեր բարձրությունների բրուսիայի վրա, այծիկի վրա, հենացատկերից, ազատ վարժություններից տղամարդկանց համար ազատ վարժություններից, հենացատկերից, այծիկի վրա, օղակների վրա,զուգափայտերի վրա, պտտաձողի վրա։