Օլիմպիական չեմպիոններ:Սպորտային մարմնամարզություն

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ


Ալբերտ Ազարյան


Մելբուռն 1956 թ, Հռոմ 1960 թ, 16 - րդ եւ 17 - րդ օլիմպիական խաղերի չեմպիոն: .. Ծննդյան ամսաթիվ: 1929
Հաղթանակների տարեթվեր: 1956, 1960









Հրանտ Շահինյան



                                                                                                                                              Հաղթանակների տարեթվեր: 1952

Հելսինկի 1952թ. 15-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն:
Ծննդյա
ն ամսաթիվ: 1923-1996





Էդուրադ Ազարյան

Մոսկվա 1980թ., 22 -րդ օլիմպիական խաղերի չեմպիոն:
Ծննդյան
 ամսաթիվ: 1958

Հաղթանակների տարեթվեր: 1980







Սպորտային մարմնամարզություն


Սպորտային մարմնամարզություն, սպորտաձև, որը ներառում է մրցաձևեր մարմնամարզական սարքավորումների վրա, ազատ վարժություններից և հենացատկերից։ Ժամանակակից մարմնամարզական բազմամարտ․կանանց համար—տարբեր բարձրությունների բրուսիայի վրա, այծիկի վրա, հենացատկերից, ազատ վարժություններից․ տղամարդկանց համար ազատ վարժություններից, հենացատկերից, այծիկի վրա, օղակների վրա, զուգափայտերի վրա, պտտաձողի վրա։

Մարմնամարզություն տերմինը ծագել է հին Հունաստանում, հին հունական մշակույթի ծաղկման ժամանակաշրջանում մ․թ․ա․ 8-րդ դարում, սակայն մարմնամարզական վարժությունները ծագել են դեռ հին աշխարհում։ Դեռևս 4000 տարի առաջ մ․թ․ա․ ՉինաստանումՀնդկաստանում և ուրիշ երկրներում մարմնամարզական վարժությունները օգտագործել են բուժական նպատակով։ Չինական գրքերում նշվում է, որ Չինաստանում եղել է մարմնամարզություն, որով զբաղվել են տանը առավոտյան և երեկոյան։ Լայն ճանաչում ունի նաև հնդկական յոգերի մարմնամարզական վարժությունները, որոնց ծագումը սկսվում է հին ժամանակներից։ Շատ հին պատմական աղբյուրներից (հուշարձաններ, նկարներ) հայտնի է, որ բոլոր հին ազգերի մոտ կիրառվել է մարմնամարզական վարժություններ․ եգիպտացիներիպարսիկներիասորիներիԱնդրկովկասի ժողովուրդների, հռոմեացիների և ուրիշ ազգերի մոտ մարմնամարզությունը մտել է ֆիզիկական դաստիարակության համակարգի մեջ և միջոց են եղել երիտասարդների մասնակցությանը օլիմպիական խաղերին։ 18-րդ դարի վերջից 19-րդ դարի սկիզբը արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում ֆիզիկական դաստիարակության համակարգում օգտագործել են վարժություններ մարմնամարզական սարքավորումներով, հենացատկեր։ 19-րդ դարի երկրորդ կեսին արևմտյան Եվրոպայի սկսել են անցկացնել մրցումներ մարմնամարզական վարժությունների մի քանի ձևերից։ 1881 թվականին ստեղծվել է մարմնամարզության միջազգային ֆեդերացիան։ 1896թվականից սպորտային մարմնամարզությունը մտցվել է Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ, 1928 թվականից Օլիմպիակն խաղերին մասնակցում են կանայք։ 1903թվականից անցկացվում են աշխարհի առաջնություններ (մինչ 1913 թվականը տարեկան 2 անգամ, 1922 թվականից 4տարին մեկ անգամ), 1934 թվականից մրցումներին մասնակցում են կանայք։

Комментариев нет:

Отправить комментарий