среда, 28 августа 2013 г.

Վիլյամ Սարոյան։ Հայ Մուկը

http://www.youtube.com/watch?v=wUk3BQ4-DVU

Վիլյամ Սարոյան «Հայ մուկը»
Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն | Հոկտեմբեր 31, 2008
Ժամանակին, ավելի շուտ՝ սրանից մի քանի օր առաջ, կար մի մուկ:

Ոչ, իրականում բազում մկներ կային: Միշտ էլ բազմաթիվ մկներ են եղել: Սա անհեղաշրջելի իրողություն է:

Նյու Յորք քաղաքում, որ ինը միլիոն բնակչություն ունի, մարդկանցից շատ մուկ կա: Ինը միլիոն բնակչություն ունեցող քաղաքը Նյու Յո՞րքն է, թե՞ Տոկիոն: Մի՞թե սխալվում եմ: Ինչ-որ է, ասածս այն է, որ Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ: Իհարկե ոչ ոք ուշք չի դարձնում նրանց վրա, քանի որ նրանք մշտապես հեռու են մնում մարդկանց աչքերից:

Հիրավի աշխարհը նույնն է, սակայն նրանք ապրում են մի այլ աշխարհում: Այնտեղ, ուր մկներն առանձնանում են` կազմվում է մի այլ աշխարհ: Ծակուծուկի մեջ՝ ծածուկ, փոքրիկ մի աշխարհ, ընտել տեղերից անդին, ուր ոչ ոք չի տենչում գնալ:

Նյու Յորքում ուզածդ փողոց, ուզածդ շենք եւ ուզածդ տուն ունի իր մկները: Մինչեւ այժմ ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե նրանք որտեղից են գալիս: Նրանց ուրկից գալն այնքան էլ կարեւոր չէ, էական հարցադրումն այն է, թե նրանք ինչ են կոչում իրենց ցեղը: Այդ հարցի պատասխանը ոչ մենք գիտենք եւ ոչ էլ գիտությունը, սակայն ինչը որ գիտենք, շատ հստակ է` մկներն ընտանեսեր են եւ ունենում են բյուր զավակներ:

Մկների սերունդները շատ արագ են աճում, եւ իրենք էլ իրենց հերթին են զավակներ ունենում: Մկները վաղնջական ժամանակներից ի վեր զավակներ են ունենում: Կայտառ սերնդագործող են: Նրանք միմյանց չեն ասում. «Հարկ է սերնդագործել` հավերժացնելու համար մեր գոյությունը եւ աշխարհի երեսից չանհետելու համար»: Նրանք պարզապես աճում եւ բազմանում են եւ չեն կորչում աշխարհի երեսից: Աշխարհ են գալիս իբրեւ արու եւ էգ, ինչը որ բնական եւ լավ կերպ է տեւելու համար:

Շատ բույսեր եւ կենդանիներ չեն ծնվում իբրեւ արու կամ էգ, տղա կամ աղջիկ: Նրանցից յուրաքանչյուրը բաժանվում է կիսվելով, որպեսզի կարողանա հետզհետե բազմանալ: Առաջինի բաժանումով գոյացող արարածներից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է նույն ձեւով, մեկը վերածվում է երկուսի, երկուսը՝ չորսի, եւ այդպես շարունակ: Այնպես որ, սկզբնական բույսը կամ կենդանին, որ բաժանվելով վերածվում է այլ մի բանի` նույնը չէ, եւ եթե հարկ լիներ անուն տալ նրան`պիտի դժվարանայինք:

Մի պահ ենթադրաբար ասենք, թե նրա սկզբնական անունը Ադամ էր, քանզի Աստվածաշունչն այդպես է կոչել առաջին մարդուն: Ուրեմն մենք էլ Ադամ կոչենք խնդրո առարկա բույսին կամ կենդանուն:

Ուրեմն, երբ սա կիսվելով վերածվում է երկուսի, առաջին կեսը կոչենք Ադամ եւ երկրորդ կեսը` Եվա, քանզի Սուրբ Գիրքը Եվա է կոչել երկրորդ արարածին, որ կին էր: Եվան ծածկամիտ էր եւ իր մտքերի մի մասը գաղտնի էր պահում: մինչդեռ Ադամը մտքին եկածն անմիջապես ասում էր: Նա ասաց. «Եկ փոքր-ինչ ննջենք, քանի որ դեռեւս աշխարհի սկիզբն է»:

Ծառ ու ծաղիկ, ստվեր ու խոտ, ամեն բան պայծառ է ու փառահեղ: Ուստի շատ բնական էր, որ Ադամը կամեցավ խոր քուն մտնել`ստուգելու համար, թե ամենայն ինչ իր շրջապատում երա՞զ էր, թե՞ ոչ: Եվ Եվային ասաց. «Եվա աղջիկ, արի այնպես քաղցր քուն մտնենք ու տեսնենք, թե արթնանալո՞ւ ենք արդյոք, եւ եթե այնպես պատահի, որ արթնանանք, այնժամ միայն կհասկանանք, որ այս ամենը երազ չէ»:

Սովորականի պես Եվայի դեմքին թեթեւ ժպիտ ուրվագծվեց, քանզի նա ծածկամիտ էր ու գաղտնիք ուներ: Այնուհետեւ Ադամը քնեց խնձորենու շվաքի ներքո: Իրականում ծառն այդ խնձորենի չէր, այլ ծիրանի ծառ: Այս տեղեկությունը գիտությունն է հայթայթել մեզ համար, եւ ուրեմն, գիտությունն էլ երբեմն օգտավետ է:

Երբ Ադամը նինջ մտավ ծիրանի ծառի տակ, ոսկեշող թիթեռնիկներ եկան հանգչելու նրա հյութեղ ծիրանների վրա, կարմիր ու դեղին թեւերով հավքերը պար բռնեցին ոսկեծամ լույսի մեջ: Մինչ Ադամն անդորրավետ խոկում էր, Եվան իր մտքի ողջ հնարամտությամբ որոշեց, որ Ադամի արթնանալուն պես, նրան մի հասուն ծիրան պիտի հրամցնի: Երբ Ադամն այն ճաշակեր, ինքն ու Ադամը` առաջին այրն ու կինը, առաջին հայրն ու մայրը լինելու ճանապարհը պիտի բռնեին:

Իսկ եթե Ադամն իմանար, թե ինչ պիտի լիներ այդ հասուն ծիրանն ուտելուց հետո, թերեւս վարաներ: Սակայն իր մտածելակերպը Եվայինին նման չէր, հետեւաբար՝ կերավ ծիրանը, որ շատ համեղ էր: Եթե առիթ լինի՝ ձեր ձեռքով մի ծիրան պոկեք ու համտեսեք, այն ժամանակ կհասկանաք, թե որքան համեղ էր Ադամի կերածը, թերեւս նաեւ համոզվեք, որ այդ համտեսելուն հաջորդող փորձանքներն էլ արժեր կրել:

Գարնանային հասուն ծիրանն աշխարհի չնաշխարհիկ ու ճաշակելիք լավագույն բաներից մեկն է: Այնպիսի համ ունի, որ ոչ ոք չի կարող նկարագրել: Նրա համն իմանալու համար հարկ է համտեսել: Նրա համը յուրահատուկ է: Նրա համը նման չի խնձորի, տանձի, դեղձի, խաղողի, թզի, մորենու, ելակի, կեռասի, սեխի, կամ որեւէ այլ մի բանի: Սրանցից յուրաքանչյուրն էլ սքանչելի համ ունի, սակայն ոչ այն համը, որ հատուկ է ծիրանին:

Կա մի բան եւս: Ծիրանի կենտրոնում գտնվում է մի կարծր կորիզ: Այդ կորիզն առերեւույթ շատ պինդ է, բայց կարծր կեղեւի տակ հանգչում է սիրտը, որ նուշի նման է: Վերցնում ես մուրճը, կոտրում ես ծիրանի պինդ կորիզի կեղեւը, հասնում ես սրտին, եւ քանի որ այն նուշի նման է, դնում ես բերանդ ու ծամում, հետո հանկարծ անախորժ համ ես զգում:

Ծիրանի սիրտը լեղի է: Այնքան լեղի է, որ ստիպված ես լինում թքել, քանի որ չես կարողանում ծամել ու կուլ տալ այն, մինչեւ երեսունդ բոլորելը: Սակայն հաջորդ անգամ ուտելիս մի մոռացիր ծիրանի կորիզը, պահիր այն: Միջուկը լեղի է, քանի որ Ադամի ցավերը բեւեռված են այնտեղ, ու չնայած այսքան տարիների վայրիվերումներին՝ դեռեւս շարունակում է լեղի մնալ:

Չկարծեք թե մտքիցս վրիպել է այն բանը, որ ոչ արու է, որ էգ, ոչ տղա է, ոչ աղջիկ, եւ թե զավակ չի ունենում այնպես, ինչպես տղամարդն ու կինը կամ մուկը: Սրանք կիսվելով են բազմանում: Այդ բանը երբեք ուշադրությունիցս չի վրիպել: Խնդիրն այս է, որ երբ սկսում ես խոսել որեւէ անձի մասին, հայտնվում է մեկ ուրիշը, որ կամենում է իր մասին բան ասել, քանի որ աշխարհում յուրաքանչյուր անձ մի նշանաբան ունի.«Ես էլ կարեւոր մարդ եմ»: Լավ նշանաբան է: Այս նշանաբանը սկսվեց Ադամից եւ այդուհետ շարունակվում է:

Ուրեմն այն մարդը, որի մասին խոսում եմ, որոշեցի Ադամ կոչել: Ադամն ինքն իրեն բաժանեց երկուսի, եւ ուրեմն երկրորդ կեսին, որ ոմանք սիրում են լավագույն կես անվանել, որոշեցինք Եվա կոչել՝ ի պատիվ առաջին կնոջ երեւան գալուն:

Այն կեսը, որ Ադամն է, դարձյալ կիսվում է, եւ մյուս կեսը, որ Եվան է, այն էլ իր հերթին է կիսվում, հետեւաբար ի՞նչ եք կոչելու այս երկու նոր կտորները: Եկեք սրանց էլ կոչենք Աբել եւ Կայեն: Եվ այսպիսով ընդամենը չորսը կլինեն:

Հիմա, երբ այս չորսից յուրաքանչյուրը` Ադամը, Եվան, Աբելն ու Կայենը կիսվեն, սրանցից սերած յուրաքանչյուր նոր կեսին անուն գտնելու դժվարին գործն է ծագում: Մինչեւ աչքդ թարթես, ութ կտորից յուրաքանչյուրն էլ պիտի կիսված լինի, այնպես որ, պիտի տասնվեց կտոր ունենաս, եւ եթե կամենաս սրանցից յուրաքանչյուրին անուն պարգեւել, ստիպված կլինես մեծ թվով անունների ցուցակ ունեցող մասնագետի դիմել: Մինչդեռ նա զբաղված կլինի այս տասնվեցին անուններ տալու գործով, իսկ անուն ստացողներն էլ, իրենց հերթին, պիտի բաժանվեն երեսուներկուսի, վաթսունհինգի, եւ այսպես շարունակ:

Հավանաբար, հենց այս պատճառով էլ մկներն իրենց ձագերին անուն չեն տալիս: Նորածին մկները թվով այնքան շատ են լինում, որ դժվար թե ծնողները զորու լինեն նրանց համար անուն գտնել: Ո՞ր մեկին անուն տաս:

Սակայն մի բան որոշակի է: Ծնող ամեն մի մուկ` որպես մուկ է ծնում: Մկները քաջատեղյակ են, որ ամեն մուկ մուկ է: Յուրաքանչյուր մուկ ինքն է եւ ոչ այլ մուկ: Այս գիտակցությունն էլ հիանալի բան է:

Մկներն ընդհանրապես միտված են մոռանալու իրենց պատահած անախորժ բաները, քանզի գիտեն, որ նմանատիպ բաներ հիշելն անօգուտ է: Մկան համար գերագույն հաճույք է անդորրավետ, ապահով, մութ ու չոր վայրում ապրելը`բազում այլ մկներով ու ճոխ ուտելիքով շրջապատված:

Մկան համար ամենաչարաբաստիկ բանը կատվին դեմ հանդիման գալն է, տեսնելն ու սարսելն ու սարսափի մատնվելն է այն բանից, թե ինչպես է ազատվելու նրա ճիրաններից:

Վախենալը շատ վատ բան է, սակայն մկները մշտապես սարսափել են կատուներից, քանի որ նրանք մուկ բռնելու եւ ուտելու համար հոգի են տալիս: Սա ամենաբիրտ արարքն է, որ մեկը կարող է թույլ տալ մյուսի հանդեպ, բայց կատուների համար մուկ բռնելը եւ ուտելը գերագույն հաճույք է:

Անշուշտ, եղածը լավ բան չէ, սակայն, ըստ երեւույթին, կատուն դրանից հաճույք է ապրում: Բայց, ի վերջո, ի՞նչ է կատուն: Կատուն հանդարտաբարո է ու հեզահամբույր, կես ժպտում ու բան չի ասում, սակայն, երբ մուկը մեջքը ծռում է, հանկարծ թաթով մի հարված է իջեցնում եւ սկսում է նրան վեր նետել ու վար սուրալիս բռնել:

Կատուն կատու է` մկան սարսափը: Բայց կատվի վախից առավել սարսռազդու բան էլ կա: Դա էլ օձի վախն է: Օձն ունի մի այնպիսի բան, որ մկանն այնչափ սարսափի է մատնում, որ նա քարացած, տեղից շարժվելու ուժ էլ չի ունենում: Չի կարողանում վազել ու փախչել, մնում է իր ողորմելի վիճակում՝ ուր որ է, եւ օձը հանդարտորեն սողալով կլլում է նրան` բացարձակապես անարգելով նրա արժանապատվությունը:

Մկան համար ամենաչարագույժ կենդանին օձն է: Իրապես օձն էլ այլ կենդանիների պես լավ արարած է, սակայն մկան երջանկության ակը սմքեցնող փորձանք: Նախ եւ առաջ, օձը տարօրինակ երեւույթ ունի: Նա ունի գեղեցիկ գույներ, հիանալի գլուխ ու հրապուրիչ աչքեր, որոնց նայող մուկն ակնթարթաբար դյութվում է:

Անտարակույս օձերը միշտ այնտեղ են` մկների եղած վայրում: Վաղնջական ժամանակներից ի վեր մկները երկնչում են կատուներից ու սարսում օձերից: Մկան պես զգայուն կենդանու համար կատուն անբաղդատելի խոշոր թշնամի է, եւ օձն էլ՝ անհունորեն սահմռկելի կենդանի:

Ուրեմն, եթե պատահեց, որ ուրախ ու զվարթ մի մուկ դժբախտություն ունենա հանդիպելու գեղեցիկ, կարմիր ու կանաչորակ գծավոր մի օձի, կորցնում է իր բարձր տրամադրությունը, անմիջապես դադարում է զվարճանալ, այլեւս չի վազում, տեղում քարանում ու ահից դողում է: Այս պատեհ առիթից օգտվելով, օձը մոտենում է մկանն ու կլլում նրան: Մուկը գլխին եկածը ոչ հասկանում է եւ ոչ էլ զորու է հիշել:

Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:

Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:

Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:

Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:

Ամեն գիշեր օձի վանդակի մեջ ողջ մուկ էր դրվում` նրա ախորժակը սրելու եւ ընթրիքը ճոխացնելու համար: Մկները գաղափար չունեին, թե ինչու են գտնվում կենդանաբանական այգում: Հիմա շատ ուշ էր որեւէ բան անելու համար, քանի որ նրանցից ոչ մեկին չէր հաջողվել փախչել եւ տեղեկացնել այլոց:

Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:

Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:

Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:

Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:

Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:

Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:

Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:

Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:

Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:

Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:

Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:

Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:

Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:

Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:

Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:

Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:

Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:

Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:

Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:

Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:

Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:

Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:

Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

***

Այս առակի իմաստը նրանում է, որ ով  էլ, որ մենք լինենք, ինչքան էլ մարմնի չափսերով չկարողանանք գերազանցել հակառակորդին, դա ամենևին էլ չի նշանակում, որ չենք կարող նրան հակահարված տալ, քանի, որ միշտ չէ, որ ֆիզիկական ուժը միշտ իրեն արդարացնում է։
  Առակի հերոսը՝ մեր շատ սիրելի հայ մուկը՝ Արտաշը, իմ ասածի վառ ապացույցն է, քանի որ նա բոլոր մկների նման էր իր չափսերով, բայց ոչ էությամբ։ Նա խիզախ մուկ էր, հպարտ և ոչ կոտրվող։ Ահա երբ օձը պատրաստվում էր նրան խժռել, նա իրեն չկորցրեց, չծնկեց թշնամու առաջ։ Նա իր մի մատ հալով հաղթեց հսկա օձին  և ապացուցեց իր անհատականությունն ու կարևորությունն այս կյանքում։
   Սարոյանը մկան օրինակով ցանկացավ շարժել յուրաքանչյուրիս ինքնագնահատականը և հասկացնել, որ մարմնի չափսերը կարևոր չեն, քանի որ  գոյութոյւն ունեն խելքն ու ճարպկությունը։ Կարևորն այն է, որ խիզախես ու չհանձնվես։ Սարոյանի առակը ընթերցելով մենք բոլորս մեզ անհատ ենք զգում, հասկանում ենք մեր կաևորությունն, իսկ դա շատ լավ է, երբ մարդը գիտակցում է, որ նա ավելորդ չէ և ինչ-որ նշանակություն ունի։ Եվ վերջապես պատահական չէր, որ Սարոյանը ընտրել էր հայ մուկ, քանի որ հանդգնությունն ու խիզախությունը ոչ միայն հասու է հայ մկներին, այլև բոլոր հայ կենդանիներին և բույսերին։

среда, 30 января 2013 г.

կիսամյակային հաշվետվություն

Բաց թողած ժամերի քանակը` ըստ դասարանների և դրանց լրացումը
Բաց թողած ժամեր չունեմ
Ունեցած թվային միջոցները, ինտերնետը                                                                    
բջջային հեռախոս/, համակարգիչ, ինտերնետ։
Բլոգի առկայություն (կցել հղումը), ստեղծման ամսաթիվը, մուտքերի քանակը

Ունեմ բլոգ  http://gspoyanruzan.blogspot.com/,  ամբողջովին հեղինակային է, ստեղծվել է հունվարի 5-ին,  2013թ։
 Ուսումնական նախագծերի ղեկավարում (թվարկում)
 
Ուսումնական նախագծերի մասնակցություն (թվարկում)

Մի խումբ մարմնամարզիկների հետ մասնակցել եմ փոքրիկ Դավիթիկի «Ատամհատիկի» արարողությանը

Մասնակցություն աշնանային ստեղծագործական հավաքին (նշել` նախագիծ, հոդված, արտագնա կլոր սեղանի կազմակերպում, արտագնա կլոր սեղանի մասնակցություն)
 
Հանրակրթական Դիջիթեքի հայտ (հղումը)
Հանրակրթական դիջիտեքին ներկայացրել եմ մարզական բլոգը

Առցանց քննարկումներին մասնակցությունը  (թվարկում` առաջարկություն, հետևում)
Հետևել  եմ առցանց քննարկումներին
 
 Մասնակցությունը mskh.am-ի, դպրոցի ենթակայքի աշխատանքներին (հղումներ)
Չեմ մասնակցել
 «Դպիրում», գիտական-մանկավարժականայլհանդեսներում հրապարակված աշխատանքները  (կցել հղումը, հղումները)
Հրապարակված  աշխատանքներ  չունեմ
Մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին,
http://mskh.am/am/22354
 Սեպտեմբերյան  արշավ
http://mskh.am/am/22951
 Ճանապարհորդություն դեպի Բուժական
http://mskh.am/am/22669
Արշավ դեպի Ծաղկաձոր

Մասնակցել եմ ուսումնական ձմեռային ճամբարին միջին և կրտսեր դպրոցներում

Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին
Մասնակցել եմ

Մասնակցություն մեդիաուրբաթին
Մասնակցում եմ բոլոր մեդիաուրբաթներին
Կազմել եմ մարզական լրացուցիչ կրթության ծրագիր և ուսումնական պլան

                                                                                                                          Հոկտենբերի 30-ին ակտիվ  մասնակցել եմ նախադպրոցականների մարզատոնին, աշխատել եմ կրթահամալիրի  բոլոր դպրոց պարտեզներում, երեխաներին սովորեցրել եմ էստաֆետային և ազգային խաղերը ։

Ռոզա Գսպոյան