понедельник, 31 августа 2026 г.

Ուսումնական տարվա մեկնարկ

Արևելյան դպրոցի 2-րդ դասարանի սովորողներն ուսումնական տարին մեկնարկեցին Թումոյի այգում՝ իրականացնելով Երևանյան պուրակները ուսումնական հարթակներ նախագիծը։ Տարին մեկնարկեցինք  կոմիտասյան երգերով, միասնական ընթերցումներով, մարզական ուրախ խաղերով։

воскресенье, 30 августа 2026 г.

Լրացուցիչ կրթության պարապմունք 2026-2027թ.

Մասնակիցներ

  • Սեբաստացի և ոչ Սեբաստացի սովորողներ

Պահանջներ

  • Պարապմունքներին ներկայանալ համապատասխան մարզական համազգեստով։
  • Մասնակցել կարող են հինգ տարեկանից սկսած անձինք։

Մարմնամարզական պարապմունքներ

  • Կազմակերպվում են կրթահամալիրի մարմնամարզական մարզադահլիճում։
  • Վճարը՝ 10.000 դրամ։
  • Տևողությունը՝ շաբաթական 2 օր։

Մարզումների օրերը և ժամերը

  • Երեքշաբթի՝ 15:00 – 16:30
  • Հինգշաբթի՝ 15:00 – 16:30

Կոնտակտային տվյալներ

Մասնակիցներ`
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.

среда, 26 августа 2026 г.

Էստաֆետային խաղեր 2-րդ դասարանի սովորողների համար

1.«Զիգզակաձև էստաֆետ»
Դասավորեք 4–5 կոն կամ այլ անվտանգ նշան։
Երեխան գնդակով շարժվում է դրանց արանքով՝ շրջանցելով յուրաքանչյուրն իր հերթին։
Վերադառնում է և գնդակը փոխանցում հաջորդին։
2.«Գնդակը հասցրու»
Երեխաները բաժանվում են 2–3 թիմի։
Առաջին մասնակիցը գնդակը տանում է մինչև նշված կետը և վերադառնում։
Գնդակը փոխանցում է հաջորդին։
Հաղթում է այն թիմը, որն առաջինն ավարտում է։

🐰 3. «Նապաստակներ»
Երեխաները երկու ոտքով ցատկոտելով հասնում են նշված կետին։
Շրջանցում են կոնը և նույն ձևով վերադառնում։
Հաջորդ մասնակիցը սկսում է միայն փոխանցումից հետո։

4. «Օղակների միջով»
Օղակները շարել գետնին։ Սովորողը հերթով անցնում է օղակների միջով՝ ցատկերով։

🎈 5. «Փուչիկը չգցես»
Երեխան փուչիկը պահում է երկու ձեռքով կամ թեթև հարվածներով օդում։
Պետք է հասնի շրջադարձի կետին և վերադառնա։
Այնուհետև փուչիկը փոխանցում է հաջորդին։
🚂 6. «Գնացք»
Յուրաքանչյուր թիմ կանգնում է շարքով։
Առաջինը վազում է մինչև կետը, վերադառնում և վերցնում երկրորդին։
Երկուսով գնում են մինչև կետը, հետո միանում է երրորդը։
Վերջում ամբողջ թիմը շարժվում է միասին՝ «գնացքի» նման։

7. «Գնդակը փոխանցիր»
Թիմի անդամները գնդակը փոխանցում են միմյանց՝ գլխավերևից կամ կողքից։ Վերջին մասնակիցը վազում է առաջ և շարունակում խաղը։



Դեպի Էջմիածին

Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 1

Ճամփորդության պատասխանատուներ՝ Անահիտ Մելքոնյան, Ռոզա Գսպոյան

Նպատակը՝

Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում

Հայրենիքի տեսարժան վայրերի բացահայտում, ճանաչում

«Հոգևոր Հայաստան» նախագծի իրականացում

Ճամփորդության վայրը՝ Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին։

Մեկնում՝ Մայր դպրոցից, ժամը՝ 10:00

Վերադարձ ՝ ժամը 15:00 Մայր դպրոց

Ճամփորդության ընթացքը և կանգառները՝

10:00` Մեկնում

11.30` Միասնական ժամերգություն Սուրբ Հռիփսիմե վանքում․․

12:00-ճանաչողական շրջայց Մայր Աթոռում, Էջմիածին քաղաքի կենտրոնում, միասնական ընթերցումներ

13․00-Քայլք դեպի Սուրբ Գայանե եկեղեցի

վերադարձ

Իրականացվող նախագծեր՝

«Ուսումնական ժամերգություն»

 Կարդում ենք․․․ճամփորդական ընթերցարան

Հայրենագիտական

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝

հարմար կոշիկներ

հարմար ուսապարկ

օրապահիկ բրդուճներ և ջուր

ֆոտոխցիկ, ձայնագրիչ

աղբի տոպրակ և ձեռնոց

Ճամփորդության կազմակերպումը ծնողների միջոցներով։

Յուրաքանչյուր սովորողի վճարը՝

Երթուղիներ՝

Տրանսպորտի ծախսը՝

Արդյունքն այստեղ՝

Մասնակիցներ՝

1.

вторник, 25 августа 2026 г.

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր. Մարմնամարզության ընտրության գործունեության ծրագիր 2026–2027 ուսումնական տարի

Ներածություն

Մարմնամարզության ընտրովի ծրագիրը նախատեսված է այն սովորողների համար, ովքեր հետաքրքրված են մարմնամարզությամբ, ցանկանում են ավելի ակտիվ շարժվել, զարգացնել իրենց ֆիզիկական կարողությունները և սովորել նոր շարժումներ։

Մարմնամարզության ուսումնական ծրագիր.2026–2027 ուսումնական տարի

Ներածություն
Ծրագրի հիմքում «Ֆիզկուլտուրա» առարկայի պետական չափորոշչով սահմանված պահանջներն են։
 Ծրագրի բովանդակությունը ներկայացված է մեր ուսումնական միջավայրին համապատասխան և շարադրված է գործնական, սովորողին հասկանալի ձևով։
Ֆիզիկական ակտիվության միջոցով սովորողները զարգացնում են իրենց շարժողական կարողությունները, ամրապնդում առողջությունը, ձեռք բերում շարժումների ճիշտ կատարման և անվտանգ մարզվելու հմտություններ։
Դասերի ընթացքում կարևորում ենք ոչ միայն վարժության արդյունքը, այլև սովորողի ակտիվ մասնակցությունը, անհատական առաջընթացը, ինքնուրույնությունը և համագործակցությունը։

1-ին դասարան
Քայլք և վազք տարբեր ուղղություններով
Պարզ վազքային խաղեր
Ցատկեր տեղից և շարժման ընթացքում
Գնդակի նետում, բռնում և փոխանցում
Հավասարակշռության պարզ վարժություններ
Կեցվածքի ձևավորման վարժություններ
Գլորման նախապատրաստական վարժություններ
Շարժախաղեր և պարզ էստաֆետաներ
Շնչառական և թուլացման վարժություններ
Ակնկալվող արդյունք․ սովորողը կարողանում է կատարել հիմնական շարժումները, պահպանել հավասարակշռությունը, մասնակցել խաղերին և հետևել անվտանգության պարզ կանոններին։
2-րդ դասարան
Կարճ տարածության վազք
Վազք՝ ուղղության փոփոխությամբ
Ցատկեր փոքր խոչընդոտների վրայով
Գնդակի նետում և բռնում
Գնդակի նետում թիրախի ուղղությամբ
Առաջ գլորման նախապատրաստական վարժություններ
Հավասարակշռության վարժություններ
Շարժումների պարզ համակցություններ
Էստաֆետաներ և շարժախաղեր
Ակնկալվող արդյունք․ սովորողը կարողանում է համադրել հիմնական շարժումները, կատարել պարզ մարմնամարզական վարժություններ և համագործակցել խմբում։
3-րդ դասարան
Վազք՝ արագության փոփոխությամբ
Ցատկեր տարբեր ուղղություններով
Փոքր խոչընդոտների հաղթահարում
Գնդակի նետում թիրախի ուղղությամբ
Նետումներ տարբեր հեռավորություններից
Առաջ և կողային գլորման նախապատրաստական վարժություններ
Հավասարակշռության և կոորդինացման վարժություններ
Պարզ մարմնամարզական համակցություններ
Էստաֆետաներ և շարժախաղեր
Թիմային խաղերի տարրեր
Ակնկալվող արդյունք․ սովորողը կարողանում է վերահսկել շարժման ուղղությունն ու արագությունը և կատարել մի քանի գործողությունից կազմված շարժողական առաջադրանքներ։
4-րդ դասարան
Կարճ տարածության վազք
Վազք՝ արագացումներով
Ցատկեր տեղից և թափավազքով
Ցատկի արդյունքի չափում
Գնդակի նետում հեռավորության և թիրախի ուղղությամբ
Առաջ և հետ գլորման վարժություններ
Մարմնամարզական համակցություններ
Հավասարակշռության և կոորդինացման վարժություններ
Շարժախաղեր և էստաֆետաներ
Թիմային խաղերի պարզ կանոններ
Ակնկալվող արդյունք․ սովորողը կարողանում է ճիշտ կատարել հիմնական շարժումները և դրանք կիրառել խաղային ու շարժողական իրավիճակներում։
5-րդ դասարան
Կարճ և միջին տարածության վազք
Արագության և դիմացկունության զարգացման վարժություններ
Ցատկեր՝ երկարության և բարձրության ուղղությամբ
Գնդակի նետումներ տարբեր եղանակներով
Գլորումներ և հենումներով վարժություններ
Կեցվածքի և մարմնի դիրքի պահպանման վարժություններ
Հավասարակշռության և կոորդինացման առաջադրանքներ
Շարժախաղեր և թիմային խաղեր
Ակնկալվող արդյունք․ սովորողը զարգացնում է արագությունը, ուժը, ճկունությունը, դիմացկունությունը և շարժումների համաձայնեցվածությունը։
6-րդ դասարան
Միջին տարածության վազք
Վազք՝ արագության փոփոխությամբ
Ցատկեր և անվտանգ խոչընդոտների հաղթահարում
Նետումներ տարբեր մարզական գնդակներով
Մարմնամարզական և ակրոբատիկ վարժությունների համակցություններ
Հենումներով և սեփական մարմնի քաշով վարժություններ
Հավասարակշռության և կոորդինացման բարդացված վարժություններ
Ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի տարրեր
Թիմային խաղեր
Անվտանգության կանոնների պահպանում
Ակնկալվող արդյունք․ սովորողը կարողանում է կատարել տարբեր բարդության շարժողական առաջադրանքներ և վերահսկել սեփական շարժումները։
7-րդ դասարան
Միջին տարածության վազք
Արագության և դիմացկունության զարգացում
Արագաուժային վարժություններ
Ցատկեր տարբեր պայմաններում
Նետումների վարժություններ՝ համապատասխան մարզական գույքով
Մարմնամարզական և ակրոբատիկ բարդացված տարրեր
Հավասարակշռության և կոորդինացման վարժություններ
Ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ
Խաղերի կանոնների պահպանում
Թիմային աշխատանք
Ակնկալվող արդյունք․ սովորողը կարողանում է կիրառել տարբեր շարժողական հմտություններ և համագործակցել թիմում։
8-րդ դասարան
Միջին և երկար տարածության վազք
Դիմացկունության և արագության զարգացման վարժություններ
Ցատկեր՝ երկարության և բարձրության ուղղությամբ
Նետումների տեխնիկական վարժություններ
Մարմնամարզական և ակրոբատիկ համակցություններ
Հենումներ, կախումներ և սեփական մարմնի քաշով վարժություններ
Հավասարակշռության և կոորդինացման բարդ վարժություններ
Ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ
Թիմային խաղեր՝ կանոնների կիրառմամբ
Անվտանգ և գիտակցված ֆիզիկական ակտիվություն
Ակնկալվող արդյունք․ սովորողը կարողանում է ինքնուրույն կատարել տարբեր վարժություններ, պահպանել անվտանգության կանոնները և կիրառել ձեռք բերած հմտությունները։
9-րդ դասարան
Վազք՝ արագության և դիմացկունության զարգացման նպատակով
Միջին և երկար տարածության վազք
Ցատկեր՝ տեխնիկայի կատարելագործմամբ
Նետումների վարժություններ՝ համապատասխան մարզական գույքով
Մարմնամարզական և ակրոբատիկ վարժությունների համակցություններ
Ուժի, ճկունության, ճարպկության և հավասարակշռության զարգացում
Ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ և այլ մարզախաղերի տարրեր
Շարժողական կարողությունների ինքնուրույն կատարելագործում
Առողջ և ակտիվ կենսակերպ
Անվտանգության կանոնների գիտակցված պահպանում
Ակնկալվող արդյունք․ սովորողը կարողանում է ինքնուրույն ընտրել և կատարել իր հնարավորություններին համապատասխան ֆիզիկական վարժություններ, մասնակցել թիմային խաղերին և ֆիզիկական ակտիվությունը դարձնել առօրյայի մաս։
Անվտանգություն և անհատական մոտեցում
Վարժությունների ընտրության և բարդության հարցում հաշվի են առնվում սովորողի տարիքը, ֆիզիկական պատրաստվածությունը և անհատական հնարավորությունները։ Բարդ վարժությունները կատարվում են միայն համապատասխան պայմաններում և ուսուցչի վերահսկողությամբ։
Գնահատում
Գնահատման ժամանակ կարևորում ենք սովորողի անհատական առաջընթացը, ակտիվ մասնակցությունը, վարժությունների ճիշտ և անվտանգ կատարումը, համագործակցությունը և ինքնուրույնությունը։

Կրթահամալիրում մարմնամարզության ուսումնական պարապմունքներն իրականացվում են շաբաթական մեկ անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Պարապմունքների ընթացքում սովորողները զարգացնում են ֆիզիկական կարողությունները, կատարելագործում շարժողական հմտությունները, սովորում մարմնամարզական վարժությունների ճիշտ և անվտանգ կատարման ձևերը։
Տարեկան ուսումնական գործընթացի շրջանակում սովորողները մասնակցում են Երևան քաղաքի դպրոցների միջև անցկացվող սպորտլանդիայի մրցումներին՝ կիրառելով ձեռք բերած մարզական հմտությունները, զարգացնելով թիմային համագործակցությունը, կարգապահությունը և մրցակցային ոգին։

четверг, 20 августа 2026 г.

Անհատական աշխատաժամանակ

Օգոստոսի 24-28

  1. 9։00-9։30՝ հավաք մանկավարժական խորհուրդով
  2. 9։30-10։30՝դահլիճների մաքրում, դասավորում, բակային աշխատանքներ
  3. 10։30-12։30-Աշխատանք փոքր խմբերով․ առարկայական ծրագրերի լրամշակումներ
  4. 12։30-13։00՝ ընդմիջում
  5. 13։00-14։00՝ մասնախմբերով, նախագծային խմբերով աշխատանք

Մարզիչներ. մարմնամարզության մարզադահլիճ

Օգոստոսի 25

  • Ժամը՝ 9։00-9։30՝ հավաք մանկավարժական խորհուրդով, օրակարգում՝
  1. Գիտելիքի օրվա նախագծեր
  2. Նախագծային շաբաթվա ծրագրեր
  3. Ընթացիկ այլ հարցեր

Օգոստոսի 19-21

Օգոստոսի 19

Եռօրյա ճամբար 

Օգոստոսի 20

  • 9։00-9։30՝ մանկավարժական հավաք․ օրվա անելիքների քննարկում՝ Կարինե Պետրոսյանի կաբինետ
  • 9։30-10։00՝ բակային աշխատանքներ
  • 10։00-12։00՝անհատական աշխատանքներ, աշխատանք փոքր խմբերով․
  • 12։30-13։00՝ ընդմիջում

  • Օգոստոսի 21
  • 9։00՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
  • 9։30-10։30՝ բակային աշխատանքներ
  • 10։30-11։00՝ կաբինետների մաքրում, կարգավորում
  • 11։00-12։00՝ 7-րդ դասարանների դասաբաշխում, Լիանա Ասատրյանի կաբինետ, (ներկայանում են բոլոր այն դասավանդողները, որոնք 8-րդ և 9-րդ դասարանների դասաբաշխման արդյունքում ունեն թափուր ժամեր)
  • 10։30-15։00՝ անհատական աշխատանքներ, աշխատանք փոքր խմբերով․
  1. աշխատաժամանակի գրանցում
  2. առարկայական ծրագրերի լրամշակում
  3. Սեպտեմբերի 1-ի նախագծեր
  4. ստուգատեսային շաբաթվա նախագծեր
  5. այլ
  • 12։30-13։00՝ ընդմիջում

Եռօրյա վրանային ճամբար Արտնիշում

Դեպի Արտանիշի վրանային ճամբար

Օգոստոսի 17-ից 19-ը  մեկնեցինք Արտանիշի վրանային ճամբար։ Մասնակցում էին Կրթահամալիրի տարատարիք սովորողներ, այլ դպրոցի սովորողներ, կրթահամալիրում դիմած նոր ընդունվող վերապատրաստվող ուսուցիչներ։
Առաջին կանգառը` Սևանի ազգային պարկի երկրագիտական թանգարան

понедельник, 10 августа 2026 г.

Արտանիշի վրանային ճամբար.նախագիծ

Ճամփորդության վայր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Արտանիշ թերակղզի, Ճամբարակ համայնք, Շողակաթ (Շորժա) գյուղ

Ժամանակահատված՝  օգոստոսի 17,18,19

Հեռավորությունը Երևանից՝ 136 կմ

Պատասխանատուներ՝ Ռոզա Գսպոյան
Մարզիչ, լողի պատասխանատու՝
Լիլիթ Բաբայան

 Մասնակիցներ`Միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Մեկնում՝  օգոստոսի 13-ին, Սուրբ երրորդություն եկեղեցու բակից, ժամը 07:30

Վերադարձ՝ օգոստոսի 19-ին,Մայր դպրոցի տրանսպորտի կայանատեղի, մինչև 19։00, Արտանիշ-Շողակաթ-Ծովագյուղ-Սևանի թերակղզի-Երևան երթուղով

Անհրաժեշտ պարագաներ․

  • քնապարկ
  • ուսապարկ
  • արևապաշտպան գլխարկ
  • արևապաշտպան քսուկ
  • լողազգեստ, լողի պարագաներ
  • սրբիչ
  • քայլելու հարմար կոշիկներ
  • փոխնորդ հագուստ
  • տաք հագուստ
  • հողաթափեր, գիշերազգեստ
  • վերնաշապիկ, ժակետ (ր արևից պաշտպանելու համար)
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • անձնական դեղատուփ (անհատական դեղամիջոցներով, եթե կա նման վտանգ-կարիք)
  • անհատական մեկանգամյա սպասք (7 անգամ սնվելու հաշվարկով)
  • աղբի տոպրակներ, ձեռնոցներ
  • խաղեր
  • բրդուճներ, ջուր՝ առաջին օրվա համար

Տրանսպորտ՝ 

Վարորդ՝Մեհրաբյան Մարտին

Մեքենայի մակնիշ՝ Mercedes Sprinter

Մեքենայի համարանիշ՝60DQ077

Նստատեղ՝ 23

Հեռ․՝077734095

Ֆինանսական հաշվարկ

Մեկ սովորողի ուղեգիրը — 12.000 դրամ, որի մեջ ներառում է՝ երեքանգամյա սնունդ, ճանապարհածախս, միջավայրի պահպանություն,խնամք, անվտանգ լող

Սնունդի համար՝ 5000 դրամ

Վարորդին վճարվող գումար՝ 80.000 դրամ

Միջավայրի պահպանություն, միջավայրի խնամք՝ յուրաքանչյուր սովորողը՝ 1000 դրամ

Ճամբարի պետի (ներառյալ անվտանգ լողի կազմակերպումը) աշխատավարձ` յուրաքանչյուր սովորողը 2000 դրամ

Հայրենագիտական կանգառի վայրեր՝

  • Թերակղզի
  • Ժայռաբեկոր
  • Սևան ազգային պարկ
  •  
  • Նպատակը` 
  • Սևանա լճի բնապահպանական արդի խնդիրներ, զրույցներ, քննարկումներ
  • Վրանային կացության հմտությունների ձեռքբերում
  • Ամենօրյա լող, լողուսուցում
  • մարզական հմտությունների ձեռքբերում
  • բարձունքի հաղթահարում
  • կենցաղի ինքնակազմակերպում
  • բնապահպանական (անաղբ կենցաղ)

Քննարկվում է՝

Ճամբարային գործունեության ուղղությունները`

Ճամբարում՝

Նախավարժանք,

Երեկոյան խարույկ,

Մարզական խաղեր՝ լող,վոլեյբոլ,ֆուտբոլ,բակային խաղեր,

Սննդի կազմակերպումը՝որպես ինքնքսպասարկում,

Քայլարշավ, բարձունքի հաղթահարում

Բնապահպանություն /անաղբ կենցաղ/

Միջավայրի խնամք,

Ինտելեկտուալ խաղեր,վիկտորինաներ,տրամաբանական քվեստեր,

Այլ…

«Սևան». ուղեցույց

Օրակարգ

Օգոստոսի 17, օր առաջին

08:00 մեկնում Սուրբ երրորդություն եկեղեցու բակից

10:30 կանգառ Սևանաբերդում,

11։30 կանգառ ժայռաբեկորի մոտ , բրդուճային ընդմիջում,

12:30 ժամանում ճամբար, իրերի տեղավորում, ծանոթացում ճամբարատեղիին, անվտանգության կանոներին, հանգիստ, նախապատրաստում ճաշին։

15։00՝ ճաշ

16:00` լող, լողուսուցում

18:00՝մարզական խաղեր

19:00՝ ընթրիք

20:30՝ խարույկ, երգ-պար, ինտելեկտուալ խաղեր, հաջորդ օրվա օրակարգի քննարկում

22։30՝ քուն

Օգոստոսի 18․ օր երկրորդ

07։00 վերկաց, հիգիենա,

07:30 Բարձունքի հաղթահարում,ընթացքում բրդուճներով կանգառ-նախաճաշ

12։00 վերադարձ բարձունքից,հանգիստ

12:30` լող, լողուսուցում

14։00՝ ճաշ

15։00՝միջավայրի բարեկարգում

16:30՝ լող, լողուսուցում,

18.00 ՝ մարզական խաղեր

19:30՝ ընթրիք

20:00 լողափնյա պլեներ

21.00 խարույկ, երգ, օրվա ամփոփում

22։30 քուն

Օգոստոսի 19․ օր երրորդ

08։00՝վերկաց, հիգիենա, ափի և միջավայրի խնամք

08։30՝ առավոտյան նախավարժանք

09։30՝ նախաճաշ

10։30՝ իրերի հավաքում, տարածքի մաքրություն, աղբի տեսակավորում

11։30՝ լող, լողուսուցում

14։00՝ ճաշ

15։00՝ լող

16:00՝ հերթափոխի ընդունում, տարածքի հանձնում

17:00՝ մեկնում

կանգառ՝ Սևանավանք


Մինչև 19։00՝ ժամանում Մայր դպրոցի տրանսպորտի կայանատեղի

Մասնակիցների ցուցակ՝

1.Մելքոնյան Նարե 10-րդ դաս.

2.Մելքոնյան Նարեկ 6-րդ 

3.Կարապետյան Տիգրան 7-րդ դաս. այլ

4.Գաբրիելյան Մարիամ 9-րդ, այլ

5.Մինասյան Լուսինե. ծնող, կամավոր

6. Ալիյա Կայմ 8-րդ դաս.

7.Գաբրիելյան Էմիլի 8-րդ դաս.

8.Սանդոյան Իռեն9-րդ դաս.

9. Սահակյան Մանե 9-րդ դաս.

10.Հովհաննիսյան Թագուհի, աշխարհագրության մասնագետ, կամավոր

11.Ռոմիկ Մաթոսյան,հասարակագիտուէյան մասնագետ, կամավոր

12.Խաչատրյան Էդմոն . չի եկել

Լրացվում է ցուցակը..