вторник, 25 августа 2026 г.

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր. Մարմնամարզության ընտրության գործունեության ծրագիր 2026–2027 ուսումնական տարի

Ներածություն

Մարմնամարզության ընտրովի ծրագիրը նախատեսված է այն սովորողների համար, ովքեր հետաքրքրված են մարմնամարզությամբ, ցանկանում են ավելի ակտիվ շարժվել, զարգացնել իրենց ֆիզիկական կարողությունները և սովորել նոր շարժումներ։

Ծրագրի հիմքում մարմնամարզությունն է՝ իր տարբեր դրսևորումներով։ Դասերի ընթացքում սովորողները աշխատում են իրենց մարմնի շարժումների, կեցվածքի, հավասարակշռության, ճկունության, ուժի և կոորդինացման վրա։

Կարևորում ենք ոչ միայն վարժության ճիշտ կատարումը, այլև սովորողի անհատական առաջընթացը։ Յուրաքանչյուր սովորող աշխատում է իր հնարավորություններին համապատասխան՝ աստիճանաբար հաղթահարելով նոր դժվարություններ։

Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս մարմնամարզությունը կապել ակտիվ բացօթյա գործունեության հետ՝ շարժումը դարձնելով սովորողի առօրյայի բնական և հաճելի մաս։

Ծրագրի նպատակները

Նպատակները ըստ կրթական աստիճանների`
  • զարգացնել սովորողների շարժողական և մարմնամարզական կարողությունները,

  • ամրապնդել ուժը, ճկունությունը, արագությունը և դիմացկունությունը,

  • զարգացնել հավասարակշռությունը և շարժումների կոորդինացումը,

  • ձևավորել ճիշտ կեցվածք և մարմնի նկատմամբ գիտակցված վերաբերմունք,

  • սովորեցնել անվտանգ և ճիշտ կատարել մարմնամարզական վարժությունները,

  • խթանել ինքնուրույնությունը և սեփական առաջընթացը գնահատելու կարողությունը,

  • մարմնամարզության նկատմամբ ձևավորել կայուն հետաքրքրություն։

Ծրագրի հիմնական ուղղությունները

1. Մարմնամարզական պատրաստություն

  • ընդհանուր զարգացնող վարժություններ,

  • կեցվածքի ձևավորման և ամրապնդման վարժություններ,

  • մարմնի տարբեր հատվածների շարժունակության զարգացում,

  • ձգումներ և ճկունության վարժություններ,

  • ուժային վարժություններ՝ սեփական մարմնի քաշով,

  • վարժությունների համակցություններ։

2. Ակրոբատիկա

  • գլորումներ առաջ, հետ և կողային ուղղություններով,

  • տարբեր մեկնարկային և ավարտական դիրքեր,

  • հավասարակշռության վարժություններ,

  • մարմնի դիրքերի փոփոխություններ,

  • պարզ ակրոբատիկ համակցություններ,

  • շարժումների հաջորդականության և կապակցման աշխատանք։

Վարժությունների բարդությունը որոշվում է սովորողի պատրաստվածությանը համապատասխան և աստիճանաբար ավելացվում է։

3. Հավասարակշռություն և կոորդինացում

  • տարբեր հենման դիրքեր,

  • հավասարակշռության պահպանում շարժման ընթացքում,

  • քայլք և շարժում նեղ հենարանի վրա,

  • ձեռքերի և ոտքերի շարժումների համադրում,

  • տարածության մեջ կողմնորոշման վարժություններ,

  • շարժումների արագության և ուղղության փոփոխություն։

4. Ճկունություն և շարժունակություն

  • ընդհանուր ձգողական վարժություններ,

  • ողնաշարի շարժունակության զարգացում,

  • ուսագոտու և կոնքազդրային հոդերի շարժունակության վարժություններ,

  • մարմնի տարբեր դիրքերում ճկունության զարգացում,

  • շարժումների լայնության աստիճանական մեծացում։

5. Ուժ և արագաուժային կարողություններ

  • սեփական մարմնի քաշով ուժային վարժություններ,

  • հենումներ և կախումներ՝ ըստ հնարավորությունների,

  • որովայնի և մեջքի մկանների ամրապնդման վարժություններ,

  • ցատկեր,

  • կարճ և արագ շարժողական առաջադրանքներ,

  • ուժի և շարժման արագության համակցված վարժություններ։

6. Շարժողական առաջադրանքներ և էստաֆետներ

Շարժողական խաղերն ու էստաֆետները կիրառվում են որպես մարմնամարզական կարողությունները զարգացնելու միջոց։

  • արագ արձագանքի առաջադրանքներ,

  • հավասարակշռության և կոորդինացման խաղեր,

  • շարժումների արագ փոփոխություն,

  • զույգերով և փոքր խմբերով առաջադրանքներ,

  • մարմնամարզական տարրերով էստաֆետներ։

Այս աշխատանքները նպաստում են շարժման նկատմամբ հետաքրքրության պահպանմանը և սովորողների ակտիվ մասնակցությանը։

7. Բացօթյա մարմնամարզական գործունեություն

Մարմնամարզական գործունեությունը հնարավորության դեպքում կազմակերպվում է նաև բացօթյա միջավայրում։

  • ընդհանուր զարգացնող վարժություններ,

  • ձգումներ և ճկունության վարժություններ,

  • հավասարակշռության և կոորդինացման առաջադրանքներ,

  • շարժողական համակցություններ,

  • քայլք և ակտիվ շարժում,

  • մարմնամարզական առաջադրանքներ բնական միջավայրում։

Սովորողի անհատական առաջընթացը

Ծրագրում կարևոր տեղ է տրվում յուրաքանչյուր սովորողի անհատական հնարավորություններին։

Նույն վարժությունը կարող է ունենալ տարբեր բարդության մակարդակներ։ Սովորողը հնարավորություն ունի աստիճանաբար անցնելու ավելի բարդ առաջադրանքների՝ առանց իր հնարավորությունների նկատմամբ ավելորդ ճնշման։

Առաջընթացը դիտարկվում է ոչ միայն վերջնական արդյունքով, այլև սովորողի՝ նախորդ կարողությունների համեմատ ունեցած փոփոխությամբ։

Անվտանգություն

Մարմնամարզական և հատկապես ակրոբատիկ վարժությունները կատարվում են միայն համապատասխան պայմաններում և ուսուցչի վերահսկողությամբ։

Դասերի ընթացքում կարևորում ենք ճիշտ տաքացումը, վարժությունների ճիշտ հաջորդականությունը, մարզագույքի անվտանգ օգտագործումը և սովորողի հնարավորություններին համապատասխան ծանրաբեռնվածությունը։

Բարդ վարժությունների անցումը կատարվում է աստիճանաբար՝ նախապատրաստական վարժություններից դեպի հիմնական շարժում։

Ակնկալվող արդյունքներ

Ծրագրի ընթացքում սովորողը՝

  • ավելի վստահ է կատարում մարմնամարզական վարժությունները,

  • կարողանում է համադրել տարբեր շարժումներ,

  • զարգացնում է ճկունությունը, ուժը, արագությունը և դիմացկունությունը,

  • բարելավում է հավասարակշռությունն ու կոորդինացումը,

  • կարողանում է պահպանել ճիշտ կեցվածք և մարմնի դիրք,

  • սովորում է անվտանգ կատարել մարմնամարզական և ակրոբատիկ վարժություններ,

  • կարողանում է աշխատել ինքնուրույն և համագործակցել ընկերների հետ,

  • ճանաչում և գնահատում է սեփական առաջընթացը,

  • մարմնամարզությունը ընկալում է որպես ակտիվ և առողջ կենսակերպի մաս։

  • Կրթահամալիրում ուսումնական պարապմունքները կատարվում են շաբաթական մեկ օր, 2 ժամով։             
    Ամեն տարի անցկացնում ենք մարմնամարզական ցուցադրական ելույթ քաղաքի դպրոցների միջև անցկացվող սպորտլանդիային
Գնահատում
Սովորողների առաջընթացը գնահատում եմ պարապմունքների ընթացքում կատարվող դիտարկումների, գործնական առաջադրանքների և ցուցադրական ելույթների միջոցով։ Հաշվի եմ առնում մարմնամարզական վարժությունների ճիշտ ու անվտանգ կատարումը, ֆիզիկական կարողությունների զարգացումը, սովորողի ակտիվությունը, աշխատասիրությունը, կարգապահությունն ու թիմային համագործակցությունը։
Գնահատման ընթացքում կարևորում եմ ոչ միայն վերջնական արդյունքը, այլև յուրաքանչյուր սովորողի անհատական առաջընթացը, ջանքերն ու ձեռք բերած հմտությունները։

Ամփոփում

Մարմնամարզության ընտրովի ծրագիրը բաց է և կարող է տարվա ընթացքում փոփոխվել ու լրացվել՝ հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունները, պատրաստվածությունը, խմբի առանձնահատկությունները և ուսումնական միջավայրի հնարավորությունները։

Ծրագրի հիմնական գաղափարը սովորողին շարժման միջոցով ավելի վստահ, ակտիվ և ինքնուրույն դարձնելն է՝ մարմնամարզությունը դարձնելով ոչ միայն ուսումնական գործունեություն, այլև հաճելի ու շարունակական զբաղմունք։

Ուսումնական տարվա ավարտին կազմակերպվում է մարմնամարզական ցուցադրական ելույթ, որի ընթացքում սովորողները ներկայացնում են տարվա ընթացքում ձեռք բերած կարողություններն ու հմտությունները՝ կատարելով տարբեր մարմնամարզական վարժություններ և համակցություններ։

Комментариев нет:

Отправить комментарий