Արդեն չորրորդ օրն է կրթահամալիրի հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրով մարզերի մանկապարտեզների աշխատողները մասնակցում են մարմնամարզության պարապմունքներին, նրանք ծանոթացան մարզական դասի կառուցվածքին` շարում, հաշվարկ, դարձումներ, շարափոխումներ,վարժությունների ճիշտ կատարում` գլուխկոնծի, կանգ թիակների վրա,զամբյուղ և այլն:
Խմբում կային մարմնամարզիկներ և պարապմունքը ստացավ կրթական փոխանակումներ կարգավիճակը, նրանք էլ ցուցադրեցին իրենց հմտությունները: Վերապատրաստվողներին հատկապես շատ դուր եկան վարժությունները ցատկացանցի վրա:
Комментариев нет:
Отправить комментарий