воскресенье, 31 января 2021 г.

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

                                                                               
Հեքիաթային օրեր Արատեսի դպրական կենտոնում
Հունվարի 27-ին Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիների և Թագուհի Ստեփանյանի հետ եռօրյա ճամփորդություն կատարեցինք դեպի Արատես: Հասնելով Արենի, կանգ առանք նախաճաշելու: Հիացանք ճերմակած բնությամբ,նկարվեցինք ու շարունակեցինք ճանապարհը:
 Հասնելով Արատես, տեղավորվեցինք և շտապեցինք խաղալու:Պատրաստեցինք ձնեմարդ և ձնե-քանդակներ, սահեցինք սահնակներով: Երկրորդ օրը արթնացանք, մարզվեցինք, նախաճաշեցինք և շարունակեցինք մեր խաղերը: Եղանք Արատեսի վանքում:, որտեղ երեխաները կատարեցին «Հայր մեր» շարականը: Երեկոյան խարույկ վառեցինք, պարեցինք, աստղադիտակով դիտեցինք աստղերին : Հունվարի 29-ին ետ վերադարձանք Երևան:










































Комментариев нет:

Отправить комментарий