Նախագծեր, ծրագրեր

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

Մարզական լրացուցիչ կրթության հիմնական նպատակն է աշակերտների առողջության ամրապնդումն ու նպաստումը նրանց բազմակողմանի եւ ներդաշնակ զարգացմանը:
Ծրագրում նախատեսվում է պատրաստության բոլոր կողմերը / ԸՖՊ, ՀՖՊ, Տեխնիկա - տակտիկական, Խաղային եւ Տեսական /, Ուսոմնամարզական պարապմունքների կազմակերպման ձեւերը եւ վերջնական արդյունքի գնահատումը / մրցումների եւ ցուցադրական ելույթների միջոցով /:
Լրացուցիչ կրթության ծրագիրը այն փաստաթուղթն է, որտեղ պետք է հաստատվի գիտելիքների, շարժողական կարողությունների եւ հմտությունների ծավալը, որը անհրաժեշտ է ձեռք բերել նախատեսված ծրագրով, ինչը հանդիսանում է նորմատիվ փաստաթուղթ տվյալ կրթական հաստատության համար:

   Սույն ուսումնական ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել տարիքային ու սեռային առանձնահատկությունները, ֆիզիկական ու շարժողական պատրաստվածության աստիճանը, դպրոցականների զարգացման մորֆոլոգիական ու ֆիզիոլոգիական գործոնները, ծրագրում նախատեսված է հատուկ կերպով գնահատումը տարբեր կարգի մրցումներում տարիքային խմբերի / աստիճանների / մասնակցության արդյունավետությունը: Տվյալ բաժինների ուսուցման վրա ժամանակի բաշխումը սահմանվում է, կախված դասարանից եւ հասակից: Ուսումնամարզական պարապմունքների անցկացման ժամանակ պետք է ղեկավարվել հետեւյալ մեթոդական սկզբունքներով, հաշվի առնել.
Prvé Սովորողների անհատական ​​կարողությունը, ֆիզիակական զարգացումը ու շարժողական պատրաստվածությունը
Druhý Ուսումնամարզական պարապմունքների ընթացքում սպորտային պատրաստվածության մատչելի օրնաչափութունների օգտագործումը
3. Պարապմունքների անցկացումը ցանկալի է կազմակերպել առանձին սեռային խմբերով նախատեսված թվաքանակով

Անհրաժեշտ է պահպանել անընդհատությունն ու հաջորդականությունը, իրականացնել անհատականացման դիդակտիկ սկզբունքները, մարզումային պահանջների մատչելիության աստիճանական բարձրացումը:
Մարզական լրացուցիչ կրթության յուրաքանչյուր աստիճանում ապահովել մարզվողների համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող, մարզական որոշակի արդյունքների հասնելու, մտավոր եւ ֆիզիկական աշխատունակության բարձրացման, ձեւավորված կարողությունները եւ հմտությունները հետագայում կիրառելու, առաջին բուժօգնություն ցույց տալու, ըստ նախասիրությունների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասնագետների ձեւավորելն է: Վերոհիշյալ նպատակի իրականացումը պահանջում է լուծել հետեւյալ խնդիրները.
Առաջին աստիճան
- Մարզվողների ներդաշնակ ֆիզիկական զարգացում, ճիշտ կեցվածքի ձեւավորում եւ առողջության ամրապնդում, անձնական հիգիենայի, մարմնի կոփման կանոնների ինքնավերահսկում
- Առողջ կենսակերպի պահպանում, վնասակար սովորություններից խուսափելու, ֆիզիկական վարժություններով պարապելու պահանջի դաստիարակում
Մարզական լրացուցիչ կրթությունը իրականացվում է, ուսուցում, ամրապնդում, հմտեցում, կատարելագործում փուլերով
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
 Prvé Շարային վարժություններ - շարային հրահանգներ, շարափոխումներ, բացազատումներ եւ խտացում, դարձումներ, շարային քայլք, դանդաղ վազք.
Druhý Ընդհանուր զարգացնող վարժություններ - հիմնական դրություններ եւ շարափոխումներ, կեցվածքի ձեւավորման վարժություններ, ԸԶՎ համալիրներ, առանց առարկաների եւ առարականերով / մարզագույք, գնդակներ, օղակներ, մարզափայտեր, դրոշակներ, կցագնդեր, ցատկապարաններ եւ այլն /
Երկրորդ աստիճան
- Շարժողական ընդունակությունների, արագաշարժության, ուժի, դիմացկանության, ճկունության, ճարպկության, կոորդինացիայի, շարժումների ճշգրտության մշակում
- Մարզվողների մեջ պատասխանատվության, բարոյականության, հաստատակամության, փոխօգնության, հանդուրժողականության, ընկերասիրության դաստիարակում

Մարզական լրացուցիչ կրթությունը իրականացվում է, ուսուցում, ամրապնդում, հմտեցում, կատարելագործում փուլերով
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
Prvé Մագլցման վարժություններ - մագլցում մարզապատի վրայով, ձեռքերի եւ ոտքերի տեղափոխում, մագլցում թեք մարզանստարանին ձեռքերի ձգումով, պարանի մագլցում, ոտքերի օգնությամբ:
Druhý Հավասարակշռության վարժություններ - կանգ ոտնաթաթերին, կանգ մեկ ոտքի վրա, մարզանստարանին, քայլք մարզանստարանին, դարձումներ ձեռքերի տարբեր դիրքերով: Հավասարակշռության գերանին քայլք, կից քայլեր, կքանստած դրությունից, կքանիստ մեկ ոտքի վրա:
Երրորդ աստիճան
- Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, օլիմպիական շարժման վերաբերյալ գիտելիքների ձեռք բերում եւ դրանց կիրառման հմտությունը առօրյայում, նախընտրած մարզաձեւում մարզական հաջողությոնների հասնելու կայուն հիմքի ստեղծում
- Սեփական օրգանիզմի հնարավորությունների ճիշտ գնաւհատում եւ կողմնորոշումը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի բնագավառում
Մարզական լրացուցիչ կրթությունը իրականացվում է, ուսուցում, ամրապնդում, հմտեցում, կատարելագործում փուլերով
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
Prvé Ակրոբատիկական վարժություններ - կքանիստ դրությունից գլորում / առաջ եւ հետ /, գլուխկոնծի / առաջ եւ հետ /, կանգ թիակների վրա, ծնկները ծալած եւ ոտնաթաթերը ձգված դեպի վեր: Մեջքին պառկած կամուրջ << >> / մարզչի օգնությամբ / եւ ինքնուրույն, կանգ ձեռքերի վրա / մարզչի օգնությամբ /:
Druhý Հենացատկեր - մարմնամարզական այծիկի վրայով ձեռքերի հրումով վերցատկ, ձեռքերի հրումով հենացատկ ոտքերը զատած << >>, << >> ծնկները ծալած, վայրէջք հենում կքանիստ դրություն ընդունելով, ցատկեր բատուտին, համալիր վարժություններ զուգափայտին:
Չորրորդ աստիճան
- Տիրապետել, նախընտրած մարզաձեւի տեսական, ընդհանուր ֆիզիկական, հատուկ ֆիզիկական, տեխնիկական, տակտիկական, խաղային պատրաստության կողմերին, կանոններին եւ մրցավարությանը
- Նախընտրած մարզաձեւում մրցումների մասնակցություն եւ << >> արդարացի խաղի, մրցակցության կանոնների դաստիարակում
Մարզական լրացուցիչ կրթությունը իրականացվում է, ուսուցում, ամրապնդում, հմտեցում, կատարելագործում փուլերով
ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
Prvé Կախեր եւ հենումներ - կախեր եւ հենումներ մարզապատին, պտտաձողին, կախ դրությունից ծնկների ծալում եւ ուղղում, ոտքերի 90 աստիճանի պահում, կախ թափեր, ձգումներ:
Druhý Տեղաշարժ կախ դրությունից, ձեռքերի հաջորդաբար փոփոխմամբ, վերելք հենման ուժով պտտաձողին, համալիր վարժություններ օղակներին, քայլք ռիթմի զգացումով երաշտությամբ, գեղարվեստական ​​մարմնամարզության վարժություններ օղակներով, ժապավեններով, գնդակներով, գուրզերով, ցատկապարաններով, / աղջիկներ / ռիթմիկ մարմնամարզական վարժություններ:



- Մարզական լրացուցիչ կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ է ուսումնական կաբինետ, համակարգչով, էլեկտրոնային գրատախտակ, պրոեկտոր, համացանց, տեսագրված տեսասկավառակ, ֆլեշ - կրիչ, մարզումների տեսական մասը կազմակերպելու համար: Գործնական մասերը / ընդհանուր ֆիզիկական, հատուկ ֆիզիկական, տեխնիկա - տակտիկական, խաղային / պատրաստությունները անցկացնելու համար անհրաժեշտ են լողավազաններ, մարզադահլիճներ, մարզադաշտեր, հանդերցարաններ պահարաններով եւ լողացնցուղով անհրաժեշտ մարզագույք, մարմնամարզական պատ, մարմնամարզական այծիկ, կամրջակ, զուգափայտ, օղակներ, ժապավեններ, գուրզեր / բուլավա /, ցատկապարան, ներքնակներ, մարզանստարաններ:
  Մարզվողներին անհրաժեշտ է մարզահագուստ, մարզակոշիկ, հիգիենայի պարագաներ, մարզչին անհրաժեշտ է մարզահագուստ, մարզակոշիկ, սուլիչ, տեսաֆոտոխցիկ: Լրացուցիչ կրթության հիմնական ուսուցումը կազմակերպվում է գործնական մարզումների տեսքով, ինչպես նաեւ ուսումնական ճամփորդությունների / այցելություն մարզական փարքի, սպորտի պատմության թանգարաններ, մրցումների դիտում Երեւան քաղաքի եւ Հանրապետության մարզադաշտեր եւ մարզակառույցներ /: Մարզական միջոցառումների տեսա - ֆոտո նկարահանումներ համացանցում նյութեր տեղադրելու պարտադիր պայմանով: Մարզական լրացուցիչ կրթության խմբերում ընդգրկվածները տնային հանձնարությունները պետք է կատարեն մարզչի ցուցումներով եւ զբաղվեն ինքնակրթությամբ տարբեր մարզական մասնագիտական ​​գրական աղբյուրներից օգտվելով ինպես նաեւ տեղեկատվական միջոցներից համապատասխան մարզական միջոցառումների դիտումով եւ վերլուծությամբ: Լրացուցիչ կրթության կիսամյակային եւ տարեկան ստուգումը կատարվում է ցուցադրական ելույթների տեսքով, որը համարվում է փորձառության կազմակերպում:
Մարզական լրացուցիչ կրթության ուսումնական պլանը
Ուս. պլանի պարզաբանում.
         Մարզական լրացոււցիչ կրթությունը բախկացած է քառաստիճան համակարգից
         Անհատական ​​մարզաձեւերում / մարմնամարզություն եւ լող / լրացուցիչ կրթությունը իրականացվում է 1-8 - րդ դասարաններում,
- Առաջին աստիճան / 1 - 2 - րդ դասարաններ /
- Երկրորդ աստիճան / 3 - 4 - րդ դասարաններ /
- Երրորդ աստիճան / 5 - 6 - րդ դասրաններ /
- Չորորդ աստիճան / 7 - 8 - րդ դասրաններ /
         Ուսումնամարզական պարապմունքները անցկացվում են շաբաթական երկու անգամ
45 րոպե տեւողությամբ / 1-4 -. Րդ դաս /

 60 րոպե տեւողությամբ / 5-8 -. Րդ դաս /




Վիլյամ Սարոյան։ Հայ Մուկը



Այս առակի իմաստը նրանում է, որ ով  էլ, որ մենք լինենք, ինչքան էլ մարմնի չափսերով չկարողանանք գերազանցել հակառակորդին, դա ամենևին էլ չի նշանակում, որ չենք կարող նրան հակահարված տալ, քանի, որ միշտ չէ, որ ֆիզիկական ուժը միշտ իրեն արդարացնում է։ 
  Առակի հերոսը՝ մեր շատ սիրելի հայ մուկը՝ Արտաշը, իմ ասածի վառ ապացույցն է, քանի որ նա բոլոր մկների նման էր իր չափսերով, բայց ոչ էությամբ։ Նա խիզախ մուկ էր, հպարտ և ոչ կոտրվող։ Ահա երբ օձը պատրաստվում էր նրան խժռել, նա իրեն չկորցրեց, չծնկեց թշնամու առաջ։ Նա իր մի մատ հալով հաղթեց հսկա օձին  և ապացուցեց իր անհատականությունն ու կարևորությունն այս կյանքում։
   Սարոյանը մկան օրինակով ցանկացավ շարժել յուրաքանչյուրիս ինքնագնահատականը և հասկացնել, որ մարմնի չափսերը կարևոր չեն, քանի որ  գոյութոյւն ունեն խելքն ու ճարպկությունը։ Կարևորն այն է, որ խիզախես ու չհանձնվես։ Սարոյանի առակը ընթերցելով մենք բոլորս մեզ անհատ ենք զգում, հասկանում ենք մեր կաևորությունն, իսկ դա շատ լավ է, երբ մարդը գիտակցում է, որ նա ավելորդ չէ և ինչ-որ նշանակություն ունի։ Եվ վերջապես պատահական չէր, որ Սարոյանը ընտրել էր հայ մուկ, քանի որ հանդգնությունն ու խիզախությունը ոչ միայն հասու է հայ մկներին, այլև բոլոր հայ կենդանիներին և բույսերին։

Комментариев нет:

Отправить комментарий