понедельник, 27 декабря 2021 г.

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Սեպտեմբեր

Հոկտեմբեր 

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Տարեվերջյան մարմնամարզական ցուցադրական ելույթ

Դեկտեմբեր 23-ին, ժամը՝14:30 Կրթահամալիրի Մայր դպրոցի մարմնամարզական սրահում կայացավ ցուցադրական ելույթ: Մասնակցում էին կրթահամալիրի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության սովորողներ, Նոր-Նորք մշակույթի կենտրոնի «Ակրո Սթար» խմբի մարմնամարզիկները, հյուրեր, ծնողներ: 

среда, 22 декабря 2021 г.

Մարմնամարզության ստուգատես

Հանրակրթական ամենամյա 7-րդ Մարզական ստուգատեսը , մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:
Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ: 

Նպատակը՝

Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Մարզական ստուգատեսի ժամանակացույց 2022

Ժամկետը՝ Հունվարի  10-28-ը

Մասնակիցները՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  1-3-րդ դասարանի սովորողներ, 5 տարեկաններ:  

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ

 Ստուգատեսի մասնակիցները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների նորմատիվները՝

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի, պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսը պարտադիր լուսաբանվում է, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:

Ժամանակացույց

вторник, 21 декабря 2021 г.

Ձմեռ 2020

Հունվարի 10— հունվարի 29
՝  անհատական խմբային, դասարանական, ակումբային մարզական աշխատանքներ, ճամփորդություններ:Մարզական կենտրոնի բլոգի հղումը

 Աշխատանքները ըստ ուղությունների:

Ձմեռային մարզական խաղերը ներառում են

понедельник, 6 декабря 2021 г.

Մարմնամարզական ցուցադրական ելույթ: Նախագիծ

 Ամսաթիվ՝ դեկտեմբերի 23, ժամը՝14:30

Տևողությունը՝ 60 րոպե
Վայրը՝ Կրթահամալիրի Մայր դպրոցի մարմնամարզական սրահ
Նպատակը՝  սովորողների հմտությունների ստուգատես. 
Մասնակիցներ՝ Կրթահամալիրի լրացուցիչ կրթության և  ընտրությամբ գործունեության սովորողներ, հյուրեր,ծնողներ.
Մարզիչներ՝ Ռոզա Գսպոյան,Նաիրա Հովհաննիսյան
Օգնական՝ Անդրանիկ Դարբինյան
Հյուրեր՝ Նոր-Նորք վարչական շրջանի, մշակույթի կենտրոնի սաները:
Ծրագրում՝
Մարզիկները կկատարեն ցուցադրական ելույթներ՝  անհատական , զույգերով,  եռյակներով , ինչպես նաև՝ ցատկեր  
ցատկացանցի վրա: 

Մասնակիցներ՝
1. Առաքելյան Ալլա 6-րդ դաս.Միջին 
2. Ավագյան Մարի 6-րդ դաս. Միջին
3. Չելեբյան Անահիտ 6-րդ դաս. Միջին
4. Հակոբյան Արփի 6-րդ դաս. Միջին
5. Քարամյան Անի 7-րդ դաս. Միջին
6. Գրիգորյան Անահիտ 2-րդ դաս Հյուսիսային
7. Մելքոնյան Նարե 5-րդ դաս Հյուսիսային
8. Խուդոյան Եվա 1-ին դաս Արևելյան
9. Սուքիասյան Էլեն 2-րդ դաս Արևմտյան
10. Մանուկյան Մարի 2-րդ դաս Արևմտյան
11. Սարչյան Սառա 2-րդ դաս Արևելյան
12. Հովհաննիսյան Յանա 2-րդ դաս Արևելյան