понедельник, 27 декабря 2021 г.

Տարեվերջյան մարմնամարզական ցուցադրական ելույթ

Դեկտեմբեր 23-ին, ժամը՝14:30 Կրթահամալիրի Մայր դպրոցի մարմնամարզական սրահում կայացավ ցուցադրական ելույթ: Մասնակցում էին կրթահամալիրի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության սովորողներ, Նոր-Նորք մշակույթի կենտրոնի «Ակրո Սթար» խմբի մարմնամարզիկները, հյուրեր, ծնողներ: 
  Մարզիկները կատարեցին ցուցադրական ելույթներ՝ անհատական, զույգերով, եռյակներով, ինչպես նաև ցատկեր ցատկացանցի վրա:
Մասնակիցները մեծ ոգևորությամբ ցուցադրեցին իրենց վարժությունները:
Կատարվեց փորձի փոխանակում: Թե ծնողները և թե մասնակիցները լավ տպավորություններով գնացին:

Комментариев нет:

Отправить комментарий