воскресенье, 31 января 2021 г.

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

                                                                               
Հեքիաթային օրեր Արատեսի դպրական կենտոնում
Հունվարի 27-ին Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիների և Թագուհի Ստեփանյանի հետ եռօրյա ճամփորդություն կատարեցինք դեպի Արատես: Հասնելով Արենի, կանգ առանք նախաճաշելու: Հիացանք ճերմակած բնությամբ,նկարվեցինք ու շարունակեցինք ճանապարհը:

вторник, 26 января 2021 г.

Մարմնամարզական ստուգատես:Հարավային դպրոց

 Առավոտյան ժամը 10:00-ից մարմնամարզական մարզադահլիճում  հերթափոխով իրենց մարզումները սկսեցին Հարավային դպրոցի ճամբարականները: Ստուգատեսին մասնակցում էին 5 տարեկանները թվով՝ 27 սովորող և 1-3-րդ դասարանների ջոկատները թվով՝ 140 սովորող:Ստուգատեսը անցավ շատ հետաքրքիր և կազմակերպված: Կատարեցին բոլոր նախատեսված նորմատիվային վարժությունները՝քայլքեր,դարձումներ տեղում,գլորումներ,գլուխկոնծի առաջ,կանգ թիակների վրա,կախեր մարզապատից,ցատկ ցատկացանցի վրա,օղակի պտտումներ:

Ճամբարային գործունեության ամփոփում

Մարզական պարապմունքներ ըստ ակումբների

Երկուշաբթի օրեր-5-րդ ժամ-6-րդ  դաս.ջոկատներ

Երեքշաբթի  օրեր-5-րդ ժամ-6-րդ  դաս.ջոկատներ

Չորեքշաբթի 5-6ժամ-7-րդ  դաս.ջոկատներ

понедельник, 25 января 2021 г.

Հունվարյան նախագծեր.Ձմեռային մարզական ստուգատես Արատեսի դպրական կենտրոնում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիներ

Ժամանակահատված՝ հունվարի 27-29

Ճանապարհը՝Մեկնումը՝ հունվարի 27-ին, ժ. 11.00-ին Մայր դպրոցից, Երևան -Զանգակատուն-Եղեգիս-Արատես երթուղով, վերադարձը՝ հունվարի 29-ին ժ. 16.00-ին:

Մարմնամարզական ստուգատես: Արևմտյան դպրոց

 Այսօր տրվեց մարմնամարզական ստուգատեսի մեկնարկը: Առավոտյան ժամը 9:30-ից մարմնամարզական մարզադահլիճում  հերթափոխով իրենց մարզումները սկսեցին Արևմտյան դպրոցի ճամբարականները: Ստուգատեսին մասնակցում էին 5 տարեկանների 2 խումբ թվով՝ 48 սովորող և 1-3-րդ դասարանների ջոկատները թվով՝ 179 սովորող:Ստուգատեսը անցավ շատ հետաքրքիր և կազմակերպված: Կատարեցին բոլոր նախատեսված նորմատիվային վարժությունները՝քայլքեր,դարձումներ տեղում,գլորումներ,կանգ թիակների վրա,կախեր մարզապատից,պտտաձողից,ցատկ ցատկացանցի վրա,օղակի պտտումներ և ցատկ ցատկապարանով:

Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժում

 Արևմտյան դպրոցի 3-րդ ջոկատի ճամբարականները մասնակցեցին ձմեռային մարզական խաղերի Ջրվեժի արգելոցում։ Ճամբարականների և նրանց ծնողների հետ խաղացինք ձմեռային խաղեր՝ ձնագնդիխաղացինք, սահնակով սահեցինք,գլորվեցինք և իրականացրեցինք քայլարշավ։ Միասին նախավարժանք կատարեցինք,երգեցինք,ընթերցեցինք ձմեռային բանաստեղծություններ և ոգևորված վերադարձանք կրթահամալիր։

четверг, 21 января 2021 г.

Ձմեռային մարզական ստուգատես. ճամփորդություն Ջրվեժ

  Հունվարի 19-ին Արևմտյան դպրոցի 1․1դասարանիճամբարականներն ուրախ մարզական օր անցկացրեցին ձյունածածկ անտառապարկում:Անդադար տեղացող ձյունն շատ ուրախացրեց նրանց:Մի լավ ձնագնդի խաղացին,թավալվեցին ձների մեջ,սահնակներով սահեցին:



суббота, 9 января 2021 г.

пятница, 8 января 2021 г.

Մարմնամարզական ստուգատես 2021

Հանրակրթական ամենամյա Մարզական ստուգատեսը , մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք: