вторник, 24 октября 2023 г.

Հետազոտական աշխատանք 2023թ.

 

                               

 

                             «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ   ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ                                                                ԴԱՍԸՆԹԱՑ

        «Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

                                       

                                       ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

 

 

Թեմա՝ Ֆիզկուլտուրայի կազմակերպումը՝ որպես սովորողի ընտրություն

Կատարող՝ Ռոզա Գսպոյան

Դասավանդած առարկան՝ ֆիզկուլտուրա

Խորհրդատու՝ Գևորգ Հակոբյան

                                                      

 

 

 

                                                            

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                               2023

 

 

                       Հետազոտական աշխատանքի կառուցվածքը

 

 

1.      Տիտղոսաթերթ

 

2.      Բովանդակություն

 

3.      Ներածություն

 

4.      Բաժիններ

 

5.      Եզրակացություն, առաջարկություն

 

6.      Օգտագործված գրականություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                      Ներածություն

 Ֆիզիկական կուլտուրան սոցիալական գործունեության ոլորտ է։ Այն իրենից ներկայացնում է մշակույթի մի մաս։

Չարժե շփոթել երկու՝ սպորտ և ֆիզկուլտուրա տարբեր հասկացությունները։ Ֆիզկուլտուրան նպատակ ունի ամրապնդել մարդկանց առողջությունը, իսկ սպորտը՝ հասնել առավելագույն արդյունքների և սպորտային պարգևների։

Տեխնիկա տեղեկատվական զարգացման արդի պայմաններում, թափ է առնում համակարգչային խաղերի արտադրությունը, որը մեծ մասսայականություն է վայելում սովորողների և մեծահասակների շրջանում, այս ամենը դարձել է նրանց կյանքի անբաժանելի մասը, հետ մղելով բակային խաղերը և ֆիզիակական շփումը։ Կրտսեր, միջին և ավագ տարիքի սովորողը նախընտրում է ամեն ինչ անել համակարգչով, կամ հեռախոսով, արդեն ճամփորդում են հեռավար, բակ դուրս չեն գալիս, ընկերների հետ շփվում են հեռավար, ոչ թե ֆիզիկական միջավայրում:Երկարատև ստատիկ դիրքը, սխալ նստելաձևը, մկանային շարժունակության անկումը, հոգեկան և մտավոր գերծանրաբեռվածությունը առաջ են բերում մտավոր և ֆիզիկական աշխատունակության անկում։

Այն, ինչ անում է ֆիզկուլտուրան մեր առողջության և առօրյայի կազմակերպման հարցում, չի կարող անել էլ ոչինչ և ոչ ոք: Գիտնականներն ապացուցել են, որ ֆիզկուլտուրան նպաստում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր զարգացմանը, ուստի որքան վաղ տարիքից սկսեն երեխային սովորեցնել մարզվել, այնքան արագ և ճկուն կդառնա երեխայի միտքը և մարմին։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  ֆիզկուլտուրան միշտ անցկացվել ևանցկացվում է  ֆիզիկական միջավայրում: Կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս, գործունեություն ծավալել սովորողների  ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:Սա այն առարկան է, որը կրթահամալիրում սովորողն օգտագործում  է որպես պատուհան: Նա շաբաթական երկու կամ մեկ անգամ մեկական ժամով կամ մի քիչ ավելի, մի կողմ դնելով համակարգիչը, հեռախոսը, ականջակալը, շփվում  է ընկերների հետ՝ սկսած հանդերձարանից, մարզվում է, ստանում է գիտելիքներ այս կամ այն մարզաձևից, մասնակցում է ուսումնական խաղի, ծանոթանում է նոր մարզաձևի հետ և այլն:

«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսումնական նյութը բաժանվաւոմ է երկու մասի՝ բազային և ընտրովի։

Բազային ուսումնական նյութը որպես կանոն պարտադիր անցնում են բոլոր հանրակրթական դպրոցներում։

Իսկ ընտրովի նյութը կամ մարզաձը անցնում են այն դպրոցներում, որտեղ կան համապատասխան պայմաններ  և գույք։

 Ես որպես մարմնամարզության մարզիչ կանդրադառնամ մարմնամարզության ընտրությանը, բայց ուզում եմ նաև ներկայացնել կրթահամալիրում գործող ընտրությամբ մյուս մարզաձևերին, որոնք իրենց քանակով քիչ չեն։

 

 

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, ուսումնական կարգերում ամրագրված է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգը որտեղ,  մեջբերում եմ`

4-5-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, լող, շարժուն խաղեր (գնդակախաղեր, օղակախաղեր, պարանախաղեր, ազգային-բակային շարժուն խաղեր, ձմեռային խաղեր): Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: Ծրագիրը ներառում է ընդհանուր ֆիզպատրաստություն։  Սովորողը անվտանգ գործունեության կարողություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Որպես լրացուցիչ կրթություն՝ 4-5-րդ դասարանի սովորողը կարող է ընտրել լող, մարզական ակումբային պարապմունքներ:

6-12-րդ դասարաններում, քոլեջում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզաձևի թիմային պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, սեղանի թենիս, հրաձգություն, խաղային մարզաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ): Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, ձիավարություն, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, սեղանի թենիս, հեծանվավարություն, վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, ֆուտբոլ: Յուրաքանչյուր սովորող, իր ընտրությամբ, դառնում է առաջարկված ակումբներից մեկի անդամ, հաստատված դասացուցակով մասնակցում է այդ ընտրությամբ, այլ նաև այդ մարզաձևին նրա պատրաստությամբ (անհրաժեշտ միջոց ունենալը), մարզաձևի, մարզասրահի, մարզագույքի առանձնահատկություններով։

Սովորողի մասնակցությունը թիմային պարապմունքին էլեկտրոնային հաշվառում է դասավանդողը: Սովորողը պարապմունքին ներկայանում է մարզահագուստով՝ այդ թվում՝ մարզակոշիկներով: Մարզահագուստ չունեցող սովորողը համարվում է բացակայող: Մարզասրահում չի կարող առանց մարզահագուստի մարդ մարզվել: Պատասխանատուն դասավանդող-մարզիչն է:

Բոլոր մարզաձևերի պարապմունքները սկսվում են նախավարժանքով: Տվյալ մարզաձևի մասնագիտական վարժությունների ժամանակ պահպանվում են անհրաժեշտ անվտանգության, վարվելաձևի, փոխհարաբերությունների և մարզաձևի կանոնները: Այդ կանոնների խախտման համար դասավանդող-մարզիչը կարող է տույժի ենթարկել սովորողին (լրացուցիչ ուժային վարժությունների կատարում, դասի մասնակցության ժամանակավորպես ընդհատում, դպրոցի ղեկավարին միջնորդել սովորողին տույժի ենթարկելու համար):
Կիսամյակի վերջում սովորողները հանձնում են մարզաձևի սահմանված նորմատիվներ:

Գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով: Ավելի փոքրաքանակ խմբեր կարող են կազմակերպվել կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ: Սովորողների մասնակցությունն ընտրությամբ գործունեության պարապմունքներին գրանցվում է սահմանված կարգով։

Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է հաստատված ծրագրով, գործունեության ուսումնական պարապմունքները կազմակերպվում են որպես ուսումնական նախագծեր։ Սովորողի գործունեության արդյունքները գնահատվում են կիսամյակի վերջում։ 

 Սովորողը կարող է փոխել ընտրած գործունեությունը միայն կիսամյակի սկզբում: Դրա համար ծնողը կամ սովորողը գրավոր դիմում են դպրոցի ղեկ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողը ունի մեծ հնարավորություն, 6-րդ դասարանից ֆիզկուլտուրա առարկան ընտրել մարզական ակումբի ձևով, այսինքն ամենաքիչը մեկ ուսումնական շրջանում զբաղվել անյն մարզաձևով, որը  իրեն հոգեհարազատ է և սիրելի։ Մարզական կենտրոնը առաջարկում է10 մարզական ակումբներ` հարմարեցված մարզադահլիճ-միջավայրով, համապատասխան գույքով և մասնագետ մարզիչներով: Սա բացառիկ երևույթ է, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է միշտ առաջ նայել, ունեցածը զարգացնելու, նոր հարթակներ տեղափոխելու համար:

 

 

Մարզական ակումբները և մարզիչները՝

Վոլեյբոլի ակումբ- մարզիչ՝ Անդրանիկ Մանուչարյան
Բասկետբոլի ակումբ-մարզիչ՝ 
Ալինա Թումասյան                                                       Հանդբոլի ակումբ-մարզիչ՝Նաիրա Հարությունյան
Հրաձգության ակումբ-մարզիչ՝ 
Գոհար Դանիելյան
Նետաձգության ակումբ- մարզիչ՝ 
Սամվել Խաչատրյան
Սուսերամարտի ակումբ- մարզիչներ՝ 
Միքայել ՂազարյանՌոբերտ Խաչատրյան
Մարմնամարզության ակումբ- մարզիչներ՝ 
Ռոզա ԳսպոյանԱնդրանիկ Դարբինյան
Սեղանի թենիսի ակումբ- մարզիչներ՝ 
Հասմիկ ՍիմոնյանՆաիրա Հարությունյան
Ձյուդոյի ակումբ-մարզիչ՝ 
Նարեկ Կարապետյան
Ֆուտբոլի ակումբ- մարզիչ՝ 
Ռուբեն Բաղդասարյան



Ներկայացված մարզական ակումբները գործում եմ շատ վաղուց և սովորողը ուսումնական տարվա սկզբին արդեն, ֆիզկուլտուրայի դասացուցակային դասին ներկայանում է մարզաձև ընտրած:  Սակայն այստեղ էլ կան դժվարություններ, սովորողը մարզաձևով զբաղվում է մեկ կիսամյակ և ըստ կարգի հաջորդ կիսամյակ կարող է փոխել իր նախասիրությունը, այստեղ եթե փոխող սովորողի համար որոշակի չափով լավ է, որ նա մեծացնում է իր հետաքրքրությունների շրջանը և սկսում է նոր մարզաձև ուսումնասիրել, դժվարանում է գործը երկու կիսամյակ ընտրած սովորողի համար, որը ստիպված է լինում իր գործունեությունը շարունակել նոր ընտրած մարզիկի հետ, որը դեռ պետք է ծանոթանա մարզաձևի կանոների, տեխնիկա – տակտիկական գործողությունների հետ: Այստեղ մեծանում է մարզիչի աշխատանքի ծանրաբեռնվածությունը, նա պետք է այնպես դասավորի իր մարզական պարապմունքը, որպեսզի արդեն մարզված  և նոր մարզվող սովորողները չտուժեն, ցուցաբերի անհատական մոտեցում, որպեսզի տարվա վերջում բոլոր մարզիկները հաղթահարած լինեն ծրագրին համապատասխան նյութը:Իհարկե լավ կլիներ, որ ընտրությունը կատարվեր մեկ ուսումնական տարվա համար, բայց այստեղ էլ կան դժվարություններ, եթե սովորղը ընտրել է մարզաձևը, բայց ինչ-ինչ հանգանմանքներից ելնելով հիասթափվում է, հասկանում է, որ սխալ ընտրություն է կատարել և  ըստ կարգի չի կարող փոխել մարզաձևը, նա էլ սիրով չի մասնակցում դասին, հաճախ խանգարում է և սպասում է, երբ պետք է տարին ավարտվի, որ կարողանա՝ կոպիտ ասած, գլուխը ազատել դասերից;

 Կա ևս մի հանգամանք մարզիչի ուղղորդումը՝

Ցանկալի է, որպեսզի ուսուցիչը ֆիզիկական դաստիարակության գործընթացում մշտապես հաշվի առնի դպրոցականների մարզական նախընտրությունները: Այդ դեպքում ուսուցիչը հնարավորություն ունի մարզման ձևն ու ժամաբաշխումն իրականացնել ըստ անհրաժեշտության՝ ապահովվելով վերջնարդյունքները:

Միանգամայն բնական է որ բոլոր սովորողները չունեն միևնույն ֆիզիկական պատրաստվածությունը, այդ իմաստով ստույգ երեշխավություն տալ տարբեր պատրաստականություն ունեցող սովորողների վարժությունների ծավալի ճշգրտման համար գրեթե անհնար է  և եթե մարզիչը նկատում է, որ տվյալ սովորողը ընտրել է մարզաձև, բայց նրա ֆիզիակական տվյալները չեն համապատասխանում այդ մարզաձևին կարող է սովորողին ուղորդել ընտրել այլ մարզաձև, որը ավելի համապատասխան է սովորողին և որտեղ նա կարող է գրանցել որոշակի հաջողություններ:

Հիմա կներկայացնեմ այս տարվա 2023-ի սեպտեմբերին, կրթահամալիրի ավագ   դպրոցում մարզական ընտրություն կատարած սովորողների քանակը և խմբերը, այդ խմբերը կարող են փոփոխվել կրթահամալիրի 3-րդ ուսումնական շրջանում:

Ավագ դպրոցի ընտրությամբ մարզական խմբեր՝

Ֆուտբոլ - 51 սովորող

Բասկետբոլ - 55 սովորող

Վոլեյբոլ - 90 սովորող

Հրաձգություն – 68 սովորող

Նետաձգություն – 48 սովորող

Ձյուդո – 20 սովորող

Սուսերամարտ – 59 սովորող

Սեղանի թենիս – 81 սովորող

Մարմնամարզություն – 52 սովորող

 

Այստեղ ներառված չեն այն սովորողները, ովքեր  կրթահամալիրում սովորում են հեռավար, կամ  ազատված են ֆիզկուլտուրայի դասերից: Դասերից ազատված են այն սովորողները, ովքեր կրթահամալիրից դուրս պարապում են որևէ մարզական ակումբում և համապատասխանաբար ունեն և ներկայացրել են փաստաթուղթ,  իրենց մարզումների օրերի ու ժամերի մասին: Այս սովորողները կարգով ազատվում են կրթահամալիրի մարզական պարապմունքներից:

 

 

 

Ես մարմնամարզության մասնագետ եմ:

Կներկայացնեմ միջին դպրոցի մարմնամարզություն ընտրած սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների, նվազագույն, միջին, և բարձր մակարդակները, ըստ պետական չափորոշչի:

Նվազագույն՝

Կարևորի ֆիզիկական կուլտուրայի նշանակությունը անձի ներդաշնակ զարգացման գործում: Պատկերացում ունի ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների մասին: Պատկերացում ունի առողջ ապրելակերպի, օլիմպիական խաղերի նշանակության և «Արդարացի խաղի» մասին: Կատարում է շարային հրահանգներ, շարափոխումը միասյուն շարքից քառասյուն շարքից, դարձումներ զույգերով, եռյակներով, ընթացքից: Կատարում է ընդհանուր զարգացնող վարժությունների մեկ համալիր, ցատկել այծի վրայով (60-100սմ), մագլցել պարանը, կատարել գլուխկոնծի առաջ և ետ: Կատարում է կախեր և հենումներ. տղաներ՝ պտտաձողի վրա, կախ դրությունից ձգումներ, աղջիկներ՝ կախ պառկած դրությունից՝ ձգումներ

Միջին՝

Կարող է կատարել ընդհանուր զարգացնող վարժություների համալիրներ: Կարող է կատարել կախեր և հենումներ. տղաներ՝ պտտաձողի վրա վերելք ուժով, կախ ծալված, կախ արտակորված, կախ դրությունից ձգումներ, աղջիկներ՝ կախ պառկած դրությունից ձգումներ: Կարող է հենացատկել՝ այծի վրայով «Ոտքերը կծկած» եղանակով տղաներ՝ 100- 110սմ բարձրությունը: Աղջիկներ՝ ցատկ այծի վրայով «Ոտքերը զատած» եղանակով 100սմ բարձրության: Կարող է կատարել՝ Տղաներ՝ գլուխկոնծի առաջ, երկարությամբ, կանգ ձեռքերի վրա վարժակցի օգնությամբ: Աղջիկներ՝ գլուխկոնծի ետ ընդունելով կիսալարան դրությունը: Կարող է պարանամագլցել ձեռքերի և ոտքերի օգնությամբ՝ տղաները 3 մ, աղջիկները 2,5 մ բարձրություն:

Բարձր՝

Ինքնուրույն որոշում է իր ֆիզիկական զարգացման մակարդակը: Հստակ կատարում է ծրագրով նախատեսված մարմնամարզական բոլոր վարժություն

ները: Ինքնուրույն կազմում և կատարում է ընդհանուր զարգացնող վարժությունների համալիրներ:

 

 

 

 

 

 

 

 

 

Առարկայական թեմայի մարմնամարզական բաժնի բովանդակությունն է ըստ չափորոշչի՝

·         Շարային վարժություններ-շարում տողանով, միասյունով, «Շարվելը», «Ցրվել», «Քայլո~վ մարշ», «Կանգ ա՛ռ» հրահանգների կատարում, շարափոխում տողանից շրջանի, միասյունից երկսյունի, դարձումներ տեղում աջ և ձախ, կից քայլերով բացազատվել կողմ տարածած ձեռքերի չափով։

·         Ընդհանուր զարգացնող վարժություններ-հիմնական կանգ, կանգ` ոտքերը զատած։ Ձեռքերի և ոտքերի հիմնական դրությունները և շարժումները, իրանի թեքումներ` առաջ, հետ, աջ, ձախ։ Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով (գնդակ, օղ, մարզափայտ և այլն)։ Կեցվածքի ձևավորման վարժություններ։ Շնչառական վարժություններ։

·         Մագլցման վարժություններ-Մագլցում և սողանցում մարզանստարանի վրայով։

·         Հավասարակշռության վարժություններ- Կանգ ոտնաթաթերին, կանգ մեկ ոտքի վրա (հատակին և մարզանստարանի վրա), քայլք մարզանստարանի վրայով` ձեռքերի տարբեր դրություններով։

·         Ակրոբատիկ վարժություններ-հենում կքանիստ, հենում պառկած, գլորվել խմբավորված փորին պառկած և ծնկներին հենված դրությամբ, կքանիստ դրությունից` գլորում առաջ։

·         Հենացատկեր:

·         Կախեր և հենումներ:

·         Պարային վարժություններ:

·          Ռիթմիկ մարմնամարզական վարժություններ- ՝ երաժշտության ուղեկցությամբ քայլքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր։ Շարժվել շրջանաձև, կից քայլերով, կքանստելով։ Ձեռքերը բարձրացնել վեր, կողմ, պահել մեջքի հետևում, ծոծրակին, դաստակների պտույտներ, իրանի թեքումներ և դարձումներ աջ և ձախ։

·         Պարային վարժություններ- քայլք, վազք, ոստյուններ, կից քայլեր, ցատկեր երաժշտության ուղեկցությամբ։

 

 

Կրթահամալիրում ըստ հեղինակային ծրագրի ուսումնական առարկան ամփոփվում է ստուգարքով, որը ենթադրում է  նորմատիվների հանձնում: Որպես արդյունք է հանդիսանում նաև  մարմնամարզական մրցաշարերին և մարմնամարզական  ցուցադրական ելույթներին մասնակցելը: Մրցաշարերը և ելույթները անցկացվում է ըստ կարգի՝  ներկայացվում է կանոնադրությունը, մասնակիցները մասնակցության հայտ են ներկայացնում, իմանում են օրն ու ժամը և մասնակցում:

 

 

 

 

 

 

 

Կանոնադրության օրինակ՝

                                                                                         

                                                                   Հաստատում եմ ՝               

                                                                    

                                                                      Երևանի «Մխիթար Սեբաստացի»      

                                                                      կրթահամալիրի                   

                                                           

                                                                       տնօրեն՝                        Ս. Մարկոսյան

 

 

                                                Կանոնադրություն

 

Սեբաստացու օրերի շրջանակում, նոյեմբերի 21-22 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կազմակերպում է  Երևան քաղաքի և մարզերի  դպրոցների  աղջիկների մարմնամարզական բաց մրցաշար:

Նպատակը և խնդիրները

Ամփոփել տարվա աշխատանքը

 

·         Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը աղջիկների շրջանում:

·         Մրցաշարը դարձնել ամեն ամյա, ամեն տարի ներգրավելով տարբեր գործընկերների, մրցաշարը հեղինակային կրթական ցանցում տարածելը, բարձրացնելով մարզաձևի մասսայականությունը:

Անցկացման վայրը և ժամը

Մրցաշարն անցկացվում է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզական մեծ մարզադահլիճում

 Մասնակիցներ 

Մրցաշարին մասնակցում են Երևան քաղաքի և մարզերի դպրոցների հայտավորված  մարմնամարզության խմբերի մարզուհիները

Հայտերը  ներկայացվում են հեռավար, մրցաշարից  2 օր առաջ

 

Մրցավարություն

Մրցավարությունը կազմակերպում է, Հայաստանի մարմնամարզության  ֆեդերացիայի աջակցությամբ:

Ծախսերը

Մրցաշարի կազմակերպման ուսումնական ծախսերը հոգում է կրթահամալիրը։ Մասնակիցները կարող են սահմանված կարգով օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի կացարանից։ Կացարաններից չօգտվող մարմնամարզուհիների գործուղման ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:

 Պարգևատրություն

Մրցաշարի մասնակցության համար թիմերը ստանում են վկայագիր (պատվոգիր), հաղթողները պագևատրվում են կրթահամալիրում ստեղծված նվերով:

 

 

 Համարում եմ որ մարմնամարզական ելույթները նույնպես համարվում են արդյունք, որի միջոցով սովորողները, ծնողները, կարողանում են գնահատել իրենց ընկերոջ, երեխայի մարզական գործնեությունը և էսթետիկական հաճույք ստանան:

 

 

Ներկայացնում եմ մարմնամարզության ցուցադրական ելույթի նախագծեր,

որին մասնակցել են կրթահամալիրի Կրտսեր և Միջին դպրոցի ընտրությամբ գործունեության և լրացուցիչ կրթության սովորողներ, ծնողներ, հյուրեր։

Կրթահամալիրի ցուցադրական ելույթներին մասնակցել են «Նոր-Նորք» մշակույթի կենտրոնի «Ակրո Սթար» խմբի մարմնամարզիկները:

 

 

 

 

 

Ծրագիր. Մարմնամարզական ցուցադրական ելույթ-ներկայացում…Նախագիծ

 

Մարմնամարզական ցուցադրական ելույթ

 

Մարզական ճամբար  նախագիծ

 

Մարմնամարզական ցուցադրական ելույթ

 

Մարմնամարզական ցուցադրական ելույթ: Նախագիծ

 

Տարեվերջյան մարմնամարզական ցուցադրական ելույթ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                             

 

 

 

 

 

 

 

                                                                 

                                                    Եզրակացություն

Ելնելով հետազոտության արդյուքից, եկել եմ հետևյալ եզրահանգման

·         Կրթահամալիրի հեղինակային ծրագիրը, նպաստում է և հնարավորություն է ստեղծում սովորողների շրջանում մասնագիտական կողմնորոշման ու ընտրության համար,, որովհետև ֆիզիկական դաստիարակության գործընթացում հաշվի է առնվում  սովորողների հետաքրքրությունները, որը հիմք  է հանդիսանում մարզական ուղղվածության (սպորտայնացման), ֆիզիկական դաստիարակության կազմակերպման ձևերը, որոնք ապահովում են յուրաքանչյուր սովորողի համար մարզական կուլտուրայի յուրացումը.

·         Առարկայի ծրագրով առաջարկվող նյութը պետք է համապատասխանի սովորողների անհատական առանձնահատկություններին, լինի հետաքրքիր ու իրատեսական:

·         Վարժությունների ընտրությունը պետք է կատարել այնպես, որ դրանք նպաստեն սովորողների վազելու, ցատկելու, նետելու կարողության ամրապնդմանը, արագաշարժության, տարածության մեջ կողմնորոշման և կոորդինացիոն ընդունակությունների մշակմանն ու կատարելագործմանը:

·         Սպորտայնացված ֆիզիկական դաստիարակության ժամանակ պարտադիր է մարզական տեխնոլոգիաների և առողջարարական մարզումների կազմակերպումը: Ֆիզիկական կուլտուրայի դասերի սպորտայնացման գործընթացում տեղի է ունենում սովորողների թիմավորում ուսումնամարզական խմբերում` միևնույն հետաքրքրություններով, պահանջմունքներով, հավակնություններով, ֆիզիկական պատրաստականությամբ, միևնույն տարիքի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Օգտագործված գրականություն և կայքեր

1.      Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչ և օրինակելի ծրագիր /Ֆիզիկական կուլտուրա/

2.      Հանրակրթության պետական չափորոշիչ և օրինակելի ծրագիր

3.      «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական պլանով որոշված կարգեր և ուսումնական պլաններ

4.       «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային ծրագիր, մարմնամարզություն:

Комментариев нет:

Отправить комментарий