четверг, 26 октября 2023 г.

Մարզասրահում կրթահամալիրի երկարացված օրվա կազմակերպիչներն են և ուսուցչի օգնականները

Այսօր 2-րդ օրն է,որ մարմնամարզական սրահում մարզվում են կրթահամալիրի երկարացված օրվա  կազմակերպիչները և ուսուցչի օգնականները ./թվով 24 հոգի/:Սեմինար-պարապմունքը սկսեցինք շարափոխումից, տեղում դարձումներ կատարեցին,քայլք,վազք,ընդհանուր զարգացնող վարժություններ, հետո մոտեցանք մարմնամարզական գործիքներին՝ ցատկեցին ցատկացանցի վրա,գլուխկոնծի կատարեցին, հավասարակշռության գերանի վրա կատարեցինք տարբեր վարժություններ,կքանիստ, ցատկեր,ծիծեռնակ վարժությունները, ցատկեցինք նժույգի վրա, մարզվեցինք նաև պտտաձողի և զուգափայտի վրա: Վերջում կատարեցին ուժային վարժություններ և ուշադրությունը կենտրոնացնող խաղեր:

Մարզական պարապմունքը  շատ հագեցած էր:Մարզումները անցավ հետաքրքիր և կազմակերպված;

Դիտեք տեսանյութը՝





























Комментариев нет:

Отправить комментарий