понедельник, 2 октября 2023 г.

Վերապատրաստում ֆիզկուլտուրա 2023

Ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ. 2023թ.

Վերապատրաստման կենտրոնի բլոգ

Առարկայի դասավանդման մեթոդիկա ,

Պարապմունքների օրերը՝ հոկտեմբերի 2, 4, 6, 9, 11, 13, 16, 18, 20, 23

Վայրը՝ Միջին դպրոց, 2-4 կաբինետ, սկզիբը 14։30, ավարտը՝ 17։30-ը

Վերապատրաստող՝Նաիրա Հարությունյան, էլ. փոստի հասցե՝ naira-fizkult@mskh.am 

Աշխատակարգ՝ հոկտեմբերի 2

Թեմա 1․ Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները

Բովանդակությունը՝ Ֆիզկուլտուրա առարկայի պետական հանրակրթական և հեղինակային ծրագրերի համեմատություն

Պետական հանրակրթական ծրագիրը այստես

Գործնական աշխատանք 2 ժամ՝ Ծանոթանալ երկու փաստաթղթերին, նշել առանձնահատկությունները:

Ուսուցման նպատակը և խնդիրները համապատասխանում են հեղինակային ծրագրին:

Մարմնամարզական վարժությունների բաժնում բացի ծրագրում գրված վարժություններից, կատարում ենք ակրոբատիկ վարժություններ զույգերով, եռյակներով, քառյակներով, կազմում ենք մարմնամարզական խմբային պարեր ցուցադրական ելույթներին, մարմնամարզական խմբով մասնակցում և ելույթ ենք ունենում կրթահամալիրի կրտսեր դպրոցների,  մարզադահլիճների բացմանը, կրթահամալիրյան օրացուցային նախագծերի ժամանակ այլ միջոցառումների: Հեղինակային ծրագրով ունենք նաև ցատկեր ցատկացանցի վրա /տարբեր եղանակներով/:

Հեղինակային կրթական ծրագրում ընտրությամբ գործունեությանը սովորողը կարող է գալ շաբաթական երկու կամ չորս ժամ, 45 րոպե տևողությամբ:

Ծանոթանալ նաև հետևյալ փաստաթղթին՝ Օրենք ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

Աշխատակարգ՝ հոկտեմբերի 4

Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում

Բովանդակություն՝ թիմային խաղեր, միջդասարանական նախագծեր, մարզական ակումբներ, ռազմամարզական ճամբար

Աշխատանք՝

  • Ներկայացնել թիմային խաղերի առանձհատկությունները, դրանց ազդեցությունը անձի ձևավորման վրա:
Բոլոր մարզաձևերում շատ կարևոր է թիմ հասկացությունը, թիմային աշխատանքը, թիմում մարզիկների առողջ հարաբերությունները: 
Թիմի լավ մթնոլորտը խթան է հանդիսանում ,որ մարզիկները հասնեն մեծ բարձունքների, հանդես գան միասնական, թև ու թիկունք լինեն իրար, լրացնեն, քաջալերեն,ուղղեն միմյանց սխալները: 
Եթե չկա թիմ, չկա թիմային հաջողություն: Իհարկե թիմում մեծ դեր ունի թիմի ավագի գործոնը: Թիմի ավագ կարող է հանդիսանալ կամ՝ թիմում լավագույն խաղացողը, կամ՝ թիմի այն անդամը ում ասածը օրենք է բոլորի համար, իհարկե լավ իմաստով, կամ՝ այն մարզիկը ումից սովորելու բան ունեն մյուսները, կամ՝ այն մարզիկը ով վայելում է մարզիչի և թիմակիցների սերը և այլն: 
Եթե թիմի ավագը և թիմի անդամները կատարում են մարզիչի հրահանգները, միասնական քրտնաջան աշխատում են, ապա կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել մեծ հաղթանակներ

  • Ծանոթանալ կրթահամալիրի մարզական ակումբներին, դրանց կազմակերպման ձևերին:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողը ունի մեծ հնարավորություն, 6-րդ դասարանից ֆիզկուլտուրա առարկան ընտրել մարզական ակումբի ձևով, այսինքն ամենաքիչը մեկ ուսումնական շրջանում զբաղվել այն մարզաձևով, որը  իրեն հոգեհարազատ է և սիրելի։ Մարզական կենտրոնը առաջարկում է10 մարզական ակումբներ` հարմարեցված մարզադահլիճ-միջավայրով, համապատասխան գույքով և մասնագետ մարզիչներով: Սա բացառիկ երևույթ է, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է միշտ առաջ նայել, ունեցածը զարգացնելու, նոր հարթակներ տեղափոխելու համար:

Մարզական ակումբներն են՝

Վոլեյբոլի ակումբ
Բասկետբոլի ակումբ
Հանդբոլի ակումբ
Մարմնամարզության ակումբ
Հրաձգության ակումբ
Նետաձգության ակումբ
Սուսերամարտի ակումբ
Սեղանի թենիսի ակումբ
Ձյուդոյի ակումբ
Ֆուտբոլի ակումբ

Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է հաստատված ծրագրով, գործունեության ուսումնական պարապմունքները կազմակերպվում են որպես ուսումնական նախագծեր։ 

Սովորողը մարզադահլիճ մտնում է շաբաթական մեկ օր /երկու դասաժամ/, 90 րոպե տևողությամբ:

Սովորողի գործունեության արդյունքները գնահատվում են կիսամյակի վերջում։ 

  • Կրթահամալիրի կայքից ընտրել նյութ ռազմամարզական ճամբարի մասին: Ծանոթանալ բովանդակությանը, գրախոսել

Սա հղումն է ռազմամարզական ճամբարի, որին ես մասնակցել եմ: Ճամբարը աշքի ընկավ իր առանձնակատկությամբ, սովորողները մասնակցում էին համախմբված, պատկերացնում էին իրենց իրական ռազմական գործողությունների ժամանակ, պահպանում էին ռազմական  կարգ ու կանոնը, գիշերվա հերթապահությունները,  չէին տրտնջում, աներկբա ենթարկվում էին իրենց հրամանատարի հրամաններին և զենքը ձեռին 2 ժամ հսկում էին տարածքը: Շատ կարևորում եմ այսպիսի ճամբարները,  մենք անընդհատ գտնվում են վտանգված տարածաշրջանում և այս ճամբարները բարձրացնում են սովորողների գիտակցությունը: 

Աշխատակարգ՝ հոկտեմբերի 6 (հեռավար)

Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի

Բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից մրցաշարային սպորտլանդիաներ, միջդասարանական, ընկերական հանդիպումներ (կանոնադրությունը, նպատակը, ընթացքը, արդյունքը)


Գործնական և տեսական աշխատանք՝

  • Ծանոթանալ կրթահամալիրի փորձին:
  • Ընթերցել, քննարկել փաստաթղթերը: 
  • Կազմել մարզական  ակումբի կամ ստուգատեսի նախագիծ, իրականացնել այն սովորողների հետ, ներկայացնել արդյունքը

Ներկայացնում  եմ իմ մասնագիտության, մարմնամարզության փորձը
  1. Նախագիծ: Մարմնամարզության ցուցադրական ելույթ-ներկայացում
  2. Մարմնամարզական ցուցադրական ելույթ

Աշխատակարգ՝ հոկտեմբերի 9

Թեմա 4․Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը 

Բովանդակություն՝ Ֆիզկուլտուրայի տարրերը ուսումնական այլ բնագավառներում գործունեություն կազմակերպելիս:

Գործնական և տեսական աշխատանք 5 ժամ՝՝

  • ճամփորդությամբ ուսուցում, ուսումնական ճամբարներ, հայրենագիտական ճամփորդություններ, արշավներ, ռազմամարզական ճամբարներ (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կազմակերպման կարգը)
  • Կազմել ճամփորդության մեկ նախագիծ, որտեղ շեշտադրվում է մարզական գործունեությունը, իրականացնել այն սովորողների հետ, ներկայացնել արդյունքը:

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՐԱՏԵՍՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ

Եռօրյա ճամփորդություն Արատեսի դպրական ճամբարում

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Աշխատակարգ՝ հոկտեմբերի 11

    Թեմա 5. ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ
    Բովանդակություն՝
    • Մարզական փաթեթ ուսումնական բլոգում
    • Տեսանյութեր մարզիկների, մարզաձևերի մասին
    • Տեղեկատվական նյութեր
    • Սովորողի հետազոտական աշխատանք
    • Մարզական պարապմունքների, խաղերի, մրցաշարերի տեսագրություն, լուսաբանում. Վերլուծություն
    • Մարզական TV, ռադիո

    Աշխատանք՝

    • Ծանոթացնել կրթահամալիրի փորձին: 
    • Մեդիագրադարանից ընտրել մարզական որևէ փաթեթ, դիտել այն, դուրս բերել մեդիանյութի ստեղծման քայլաշարը, գրախոսել:
    Միասնական մարզատոն

    Հանրակրթական դպրոցում դասավանդվող «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի գործընթացում կիրառվող ավանդական մոդելը ոչ միշտ է համապատասխանում ժամանակակից հասարակության պահանջներին։ Ժամանակն է ֆիզիկական կուլտուրայի դասավանդման գործընթացում որոնել և ներդնել նոր ուղիներ, մշակել դասավանդման նոր մոդելներ` հիմնված տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման վրա:

    Ֆիզիկական կուլտուրայի դասը ընդգրկում է մեծ ծավալի տեսական նյութ, որի համար տրվում է մինիմալ քանակի դասաժամեր։ Ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության գործընթացում բազմաթիվ են այն հարցերը (ուսուցանվող ֆիզիկական վարժության տեխնիկան, հայտնի մարզիկների մարզական կենսագրությունը, պատմական փաստերը, երևույթները և այլն), որոնց ճշգրիտ, բազմակի և անմիջական ներկայացումը կարող է առավել արդյունավետ ներգործել աշակերտների ընկալողական զգայարանների վրա, սակայն դա լիարժեք հնարավոր չէ իրագործել ավանդական ուսուցման ժամանակ։Այս խնդրի լուծման համար հիանալի միջոց կարող է հանդիսանալ համակարգչային տեխնիկան` օրինակ էլեկտրոնային շնորհանդեսները (պրեզենտացիաներ), տեսանյութերը, համացանցից վերցրած նյութերը, թվային ֆոտոպատկերները, նկարները, անիմացիաները, ինչպես նաև ձայնային և տեսաձայնային պատկերները: Այս ամենը ավելի կբարձրացնի ուսուցման գործընթացի արդյունավետությունը։

    Նոր նյութի ուսուցման ընթացքում ՏՀՏ միջոցները կարող են լինել ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի անփոխարինելի գործընկերը: Գիտելիքների գնահատման ընթացքում նման ծրագրերը օգնում են խնայել ժամանակը, իսկ գործընթացը դարձնել ավելի օբյեկտիվ։


    Աշխատակարգ հոկտեմբերի 13 (հեռավար)

    Թեմա 6. Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում, սովորողների արժեհամակարգի ձևավորումը

    Բովանդակությունը՝

    • ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու մշտական պահանջ
    • բավարար ֆիզիկական պատրաստվածություն
    • փոխօգնության հասնելու պատրաստակամություն, համարձակություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, հայրենասիրություն
    • արժևորել  սեփական առողջական վիճակը

    Գործնական և տեսական աշխատանք 2 ժամ՝

    • Ներկայացնել սեփական փորձը:
    Ծանոթանալ կրթահամալիրի փորձին

    Մարմնամարզության և ընդհանրապես ֆիզկուլտուրայի դասերին ես փորձում եմ վեր հանել և սովորողի մոտ ձևավորել չափորոշչին համապատասխան արժեհամակարգ: 

    Ըստ չափորոշչի՝
    .
     ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության, տարածական կողմնորոշման ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում (այդ թվում՝ մարտական) կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը։

    Աշխատակարգ՝ հոկտեմբերի 16

    Թեմա 7. Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը.

    Բովանդակությունը՝

    • Ազգային խաղեր
    • Բակային խաղեր
    • Ռոդարիական մարզատոն

    Գործնական և տեսական աշխատանք 2 ժամ՝

    • Ծանոթալա կրթահամալիրի փորձին.
    • Մեդագրադարանից, դպիրից ընտրել փաթեթներ, ուսումնասիրել, գրախոսել:
    Խաղուսուցումը կրտսեր դպրոցում   

    Դպիրից ընտրել եմ այս փաթեթը, ուսումնասիրել եմ: Կրթահամալիրում Ռոդարիական խաղերը լայն տարածում ունեն,  Ռոդարիական հնարքներով շատ հավես խաղեր են կազմակերպվում: Մարզական խաղերի միջոցով սովորողները ցույց են տալիս իրենց մարզական թիմային հմտությունները:
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է այլընտրանքային հեղինակային ծրագիր, որի կարևոր բաղկացուցիչն է խաղ-ուսուցումը: Կրթահամալիրն ապահովում է խաղաստեղծ միջավայր, որտեղ սաներն ունեն իսկական ազատություն, պաշտպանվածություն, ապրում են իսկական հրճվանք։
    նպատակ են դնում ուսուցումը կազմակերպել խաղի միջոցով, խաղի մեջ այնպես, որ սանը չզգա՝ ինչպես է սովորում, ինչքան է սովորում, երբ է սովորում։ Այստեղ ստեղծել են միասնական, միմյանց փոխազդեցությունների հիման վրա կառուցված ուսումնական միջավայր, ուր իշխում են ընկերությունը, ստեղծականությունը, և որն էլ տալիս է ստեղծագործ անհատներ:
    Բակային-ազգային խաղերի միջոցով, խաղ-ուսուցմամբ սովորողները ծանոթանում են Ազգային խաղերին, ավանդույթներին, ծեսերին:
    Սովորողները տնից բերում են զանազան իրեր, մրգերինքնագլորներ, որոնցով տարատեսակ հավես խաղեր են խաղում:

    Աշխատակարգ՝ հոկտեմբերի 18

    Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը

    Բովանդակությունը՝

    • Մարզական ստուգատեսներ, եռամարտ, հնգամարտ
    • վազք
    • հեծանվավարություն
    • լող

    Գործնական աշխատանք 3 ժամ

    • Ծանոթանալ կրթահամալիրի փորձին
    Եռամարտի մայիսյան ստուգատես

    Եռամարտը Արևելյան դպրոցում կազմակերպվում է 4-5-րդ դասարանների միջև, մարմնամարզական պարապմունքները իրականացվում է մարմնամարզական սրահում,«Սեբաստիա» 
    մարզադաշտում, Արևելյան դպրոցի բակում, լանջերում, հարակից բակի հանրային մարզադաշտում, մեծ ու փոքր լողավազաններում, քաղաքային և մարզային քայլքերով, հեծանվավարությամբ:



    Գնահատումն իրականացվում է 10-միավորային սանդղակով`

    Միավոր Անվանում

    10 «բացառիկ»

    9 «գերազանց»

    8 «շատ լավ»

    7 «լավ»

    6 «միջինից բարձր»

    5 «միջին»

    4 «բավարար»

    3 «անբավարար»

    2 «վատ»

    1 «շատ վատ»

    Գնահատման 10 միավորային սանդղակի կիրառումը ֆիզիկական կուլտուրայի դասերին

    1 միավոր գնահատվում է երբ աշակերտը բացարձակ չի մասնակցում դասին։

    2 միավոր գնահատվում է երբ աշակերտը հրաժարվում է կատարել վարժությունը։

    3 միավոր գնահատվում է երբ աշակերտը ամբողջությամբ սխալ է կատարում վարժությունը։

    4 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում, բայց անվստահ է և թույլ է տվել 2-ից ավելի նշանակալից սխալ։

    5 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում կատարում է ճիշտ, բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 3 աննշան սխալ։

    6 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը հիմնականում ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 1 նշանակալի և 2 աննշան սխալ։

    7 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը ճիշտ է կատարում , բայց միաժամանակ թույլ է տվել 2 աննշան սխալ։

    8 միավոր գնահատվում է երբ աշակերտ վարժությունը կատարում է ճիշտ, անկաշկանդ, պահպանել է ծրագրային պահանջները, բայց թույէ տվել 1 աննշան սխալ։

    9 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ , ռիթմով, անկաշկանդ, պահպանել է ծրագրային բոլոր պահանջները։

    10 միավոր գնահատվում է երբ աշակերտը վարժությունը կատարում է ճիշտ, միաձույլ, հստակ, սահուն, վստահ, պահպանելով ծրագրային բոլոր պահանջները, ցուցաբերում է բարձր արդյունքներ


    Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում

    Բովանդակությունը՝

    • «Սովորող-սովորեցնող» նախագիծ
    •  սովորողի ինքնուրույն ուսումնական գործունեություն
    • ընդհանուր  մանկավարժական / խոսք, հրահանգ, զննակական մեթոդ/
    • գործնական / ճակատային, հոսքային, խմբային, հերթափոխային, անհատական, շրջանային/
    • սովորողի ընտրությամբ գործունեություն
    • սովորողի նախասիրության ակումբներ / կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս/

    Գործնական աշխատանք 5 ժամ

    • Ծանոթանալ կրթահամալիրի փորձին

    Ֆիզիկական կուլտուրայի դասերին ուսուցման մեթոդները լինում են ընդհանուր մանկավարժական և գործնական

    Ընդհանուր մանկավարժական մեթոդներն են՝

    Խոսքային
     մեթոդը` բացատրում, զրույց, պատմում, հրահանգ, ցուցում.Բացատրումը  պետք է լինի ճիշտ, հիմնավորված, համոզիչ, մատչելի և համառոտ։ Բացատրման ժամանակ անհրաժեշտ է հարցերի միջոցով ստուգել շարադրված նյութի յուրացման աստիճանը և բացահայտել ինքնուրույն մտածելու կարողությունը։

    Զրույց երբ ուսուցման ժամանակ կիրառվում է հարց ու պատասխան։ Այն կարող է լինել ներածական, նոր գիտելիքների հաղորդման, գիտելիքների ստուգման ձևով։

    Պատմում — փաստերի կամ երևույթների հաջորդաբար շարադրման ձևն է և օգտագործվում է նոր վարժություն ուսուցանելու ժամանակ։Պատմումը պետք է լինի պատկերավոր և հուզական, օրինակ` անվանի մարզիկների կյանքից, նրանց նվաճումների մասին և այլն։

    Հրահանգավորումը   առաջադրանքների ճշգրիտ բացատրումն է։

    Ցուցումները և Հրահանգները  սովորողների գործունեության ճիշտ կազմակերպման  միջոցներն են /սխալի դեպքում համոզիչ ցուցում/։

    Խոսքաին մեթոդների մեջ է մտնում նաև վերլուծությունը,հանձնարարությունները։

    Զննական մեթոդը` վարժությունների ցուցադրում, ՏՀՏ-ի օգտագործում,  դիաֆիլմերի, պաստառների և դիտողական պարագաների օգտագործում։

    Այս մեթոդները կոչված են խթանելու պարապողների տեսողական և լսողական ընկալումները շարժողական գործունեություններ կատարելիս։ Այս մեթոդը պահանջում է  ցուցադրել  վարժությունը,  ցուցադրել տարբեր տեխնիկական միջոցներ, ինչպես նաև ձայնային և լուսային ազդանշանները։ Այս մեթոդը բաժանվում է երկու մասի՝ անմիջական ` երբ շարժումը ցուցադրվում է անմիջականորեն և միջնորդված, այսինքն՝ պաստառներ, դիաֆիլմեր, նկարներ, գծանկարներ և այլն։

    Գործնական մեթոդներ.

     «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցման գործընթացում օգտագործվում են հետևյալ գործնական մեթոդները.

    1. Ֆրոնտալ կամ ճակատային, որի էությունը այն է, որ ամբողջ դասարանին տրվում է մեկ ընդհանուր առաջադրանք` միաժամանակ կատարելու համար։ Ամբողջ դասարանը ներգրավվում է ակտիվ շարժողական գործունեության մեջ և հետևաբար մեծանում է դասի շարժողական խտությունը։ Այն օգտագործվում է շարային, ընդհանուր զարգացնող, պարային, ռիթմիկ-մարմնամարզական վարժություններ կատարելիս, ինչպես նաև քայլքի և վազքի տարբեր ձևերի կատարման, դահուկային տեղաշարժերի ժամանակ։
    2. Հոսքային կամ հարահոս մեթոդ, երբ վարժությունը կատարվում է հերթականությամբ, միմյանց հետևից, անընդմեջ հոսքով։ Այսինքն, երբ մի աշակերտ սկսում է վարժությունը, մյուսը պատրաստվում ու անմիջապես ինքն է կատարում վարժությունը։ Այս մեթոդը կարելի է կիրառել մարզանստարանի կամ մարմնամարզական պատի վրա մագլցումների, կախերի ու հենումների, ակրոբատիկական, հավասարակշռության վարժությունների, թափավազքով հեռացատկի և բարձրացատկի, դահուկավազքերի կատարման դասերին։
    3. Խմբային մեթոդ, երբ դասարանը բաժանվում է խմբերի, որոնք վարժություններ են կատարում առանձին գործիքների վրա կամ գործիքներով, ապա որոշակի ժամանակից հետո, ուսուցչի հրահանգով` իրենց խմբի վարժությունը կատարելուց հետո փոխում են տեղերը։ Այն օգտագործվում է նաև մարզախաղերի (բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ֆուտբոլ ) ուսուցման և ամրապնդման դասերին։
    4. Հերթափոխային մեթոդ, դասարանի աշակերտները բաժանվում են խմբերի, որոնք հերթա­կա­նությամբ կատարում են առաջադրված վարժությունները։ Այս մեթոդը օգտագործվում է մագլցումների, գնդակի կամ նռնակի նետումների, մարզախաղերի, ակրոբատիկական վարժությունների կատարման ժամանակ։
    5. Անհատական մեթոդ,   երբ աշակերտին տրվում է անհատական առաջադրանք,  այն հիմնականում օգտագործվում է դասարանի բժշկական նախապատ­րաս­տական խմբում ընդգրկված աշակերտներին առանձին առաջադրանք հանձնարարելով, ինչպես նաև աշակերտի գնահատման նպատակով։

     6. Շրջանաձև մեթոդ. էությունը այն է, որ մարզադահլիճում կամ մարզահրապարակում կահա­վո­րում ենք մի քանի վարժատեղեր /5-6/։ Դասարանի աշակերտները բաժանվում են խմբերի վարժատեղերի քանակով։ Ուսուցչի հրահանգով վարժատեղում կանգնած աշակերտները հերթով կատարում են վարժությունը, ապա ազդանշանով հաջորդաբար անցնում են մյուս վարժատեղերում կատարվելիք վարժությունների կատարմանը։ Վարժատեղերը փոխում են այնքան  ժամանակ, մինչև խմբերը լինեն բոլոր վարժատեղերում։ Այս մեթոդը կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ աշակերտները յուրացրել են բոլոր վարժությունները

    Հոկտեմբերի 23

    Դասընթացի ամփոփում

     իմ կարծիքով վերապատրաստումը շատ արդյունավետ էր։ Դասընթացի շնորհիվ ուսունասիրեցի Հանրակրթական պետական չափորոշիչը, ևս մեկ անգամ ուսումնասիրեցի ֆիզկուլտուրա առարկայի ծրագիրը 1-12-րդ դասարանների համար։ Կրթահամալիրում ըստ հեղինակային ծրագրի ուսումնական առարկան ամփոփվում է ստուգարքով, որը ենթադրում է նորմատիվների հանձնում: Որպես արդյունք  է հանդիսանում նաև մարմնամարզական մրցաշարերին և մարմնամարզական ցուցադրական ելույթներին մասնակցելը: Մրցաշարը և ելույթները անցկացվում է ըստ կարգի՝ ներկայացվում է կանոնադրությունը, մասնակիցները մասնակցության հայտ են ներկայացնում, իմանում են օրն ու ժամը և մասնակցում:

    Համարում եմ որ մարմնամարզական ելույթները նույնպես համարվում են արդյունք, որի միջոցով սովորողները, ծնողները կարողանում են գնահատել իրենց ընկերոջ,երեխայի մարզական գործունեությունը և էսթետիկական հաճույք ստանան:



     

    Комментариев нет:

    Отправить комментарий