воскресенье, 12 ноября 2023 г.

Սպորտլանդիա Հարավային դպրոցում. նախագիծ

Համագործակցություն 2-3-րդ և 4-5-րդ դասարանցիների հետ

Օրը՝ Նոյեմբերի 14

Ժամը՝ 11.50-12.35

Մասնակիցների թիվը27 սովորող

Անցկացման վայրը՝  Հարավային դպրոցի մարմնամարզություն մարզադահլիճ

Պատասխանատու ՝ էմիլյա Սարգսյան , Ռոզա Գսպոյան

Նպատակը՝  Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների, հմտությունների ուսուցման փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում և տարածում:

Խնդիրները՝

 Մարզական հմտությունների կիրառում

․ Մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում

․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն

 նախատեսված վարժությունները`

Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:

Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ, ներքնակներ, կանգնակներ

Ընթացքը՝

Խաղ 1Զիգզագաձև էստաֆետա:

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի,շարվում են մեկնարկային գծից միասյունՀրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, շրջանցելով կանգնակներըվազում ենշրջանցում 5-6 մետր հեռու դրված կանգնակը և ուղիղ գծով վերադառնում հետ`մեկնարկ տալով հաջորդին:

Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, գնդակը միմյանց փոխանցելով հասնում են կանգնակին,շրջանցում են և վազքով հետ վերադառնում, մեկնարկ տալով հաջորդ մասնակիցներին:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազքով մոտենում է ներքնքկին, գլուխկոնծի տալիս, շրջանցում է կանգնակը և հետ վերադառնում, մեկնարկ տալով հաջորդ մասնակիցին:

Խաղ 4. Վոլեյբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրված ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում կանգնակը,  գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն,գնդակը փոխանցում են հաջորդ մասնակցին:

Խաղ 5. Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի,շարվում են մեկնարկային գծից միասյուն:Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները,անցնելով օղակների միջովվազում ենշրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնումձեռքի հպումով մեկնարկ տալիս հաջորդ մասնակիցներինհաղթում է այն թիմը,որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Անհրաժեշտ պարագաներ՝

Սպորտային համազգեստ

Փոխնորդ հագուստ

Մասիկ

Комментариев нет:

Отправить комментарий