Համագործակցություն 2-3-րդ և 4-5-րդ դասարանցիների հետ
Օրը՝ Նոյեմբերի 14
Ժամը՝ 11.50-12.35
Մասնակիցների թիվը` 27 սովորող
Անցկացման վայրը՝ Հարավային դպրոցի մարմնամարզություն մարզադահլիճ
Պատասխանատու ՝ էմիլյա Սարգսյան , Ռոզա Գսպոյան
Նպատակը՝ Հանրակրթության մեջ մարմնամարզության ներդրման, մարմնամարզական կարողությունների, հմտությունների ուսուցման փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում և տարածում:
Խնդիրները՝
․ Մարզական հմտությունների կիրառում
․ Մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում
․ Ֆիզիկական և շարժողական պատրաստվածություն
նախատեսված վարժությունները`
Ազատ վարժություն` շարք, վազք, նախավարժանք:
Շնչառական վարժություններ՝ /խորը շնչել և արտաշնչել/ ձեռքերը բարձրացնելով և իջեցնելով.
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ, ներքնակներ, կանգնակներ
Ընթացքը՝
Խաղ 1․Զիգզագաձև էստաֆետա:
Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի,շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, շրջանցելով կանգնակները, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված կանգնակը և ուղիղ գծով վերադառնում հետ`մեկնարկ տալով հաջորդին:
Խաղ 2. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, գնդակը միմյանց փոխանցելով հասնում են կանգնակին,շրջանցում են և վազքով հետ վերադառնում, մեկնարկ տալով հաջորդ մասնակիցներին:
Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազքով մոտենում է ներքնքկին, գլուխկոնծի տալիս, շրջանցում է կանգնակը և հետ վերադառնում, մեկնարկ տալով հաջորդ մասնակիցին:
Խաղ 4. Վոլեյբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրված ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում կանգնակը, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն,գնդակը փոխանցում են հաջորդ մասնակցին:
Խաղ 5. Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի,շարվում են մեկնարկային գծից միասյուն:Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները,անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ տալիս հաջորդ մասնակիցներին: հաղթում է այն թիմը,որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:
Անհրաժեշտ պարագաներ՝
Սպորտային համազգեստ
Փոխնորդ հագուստ
Մասիկ
Комментариев нет:
Отправить комментарий