четверг, 24 августа 2023 г.

Գնահատում

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան  

ԷԼ. ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ՝ GEVORG@MSKH.AM 

Ուսումնական ծրագիր

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք,հոդված18 1,2 կետերում հոդված 27,կետ 7: 
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին․

  • ե՞րբ են գնահատում
  • Պատասխան
  1. Գնահատում ենք անընդհատ իհարկե տարբերելով գնահատումը՝ գնահատանիշից:
  2. Գնահատումը կրթական պրոցեսի անօտարելի բաղկացուցիչն է: Այն միտված է ապահովելու սովորողների և դասավանդողների զարգացումը, խթանելու սովորելու ձգտումը, բարելավելու ուսումնական պլանները, դասընթացների ծրագրերը, ուսուցման կազմակերպումը:
  3. Գնահատանիշը թվային, միավորային տեսք ունեցող համակարգ է:
  • ո՞վ է գնահատում
  • Պատասխան
  1. Գնահատում է դասավանդողը, ծնողը, ընկերը, կազմակերպիչըմարզիչըմարդը ինքն իրեն,  իր արարքը կարող է գնահատել...
  2.  Դասավանդողը, դպրոցի ղեկավարը սովորողի կատարած աշխատանքի հիման վրա կատարում են ուսումնական շրջանների, տարեկան գնահատում, անհրաժեշտության դեպքում անցկացնում ուսումնասիրություն: Ուսումնական շրջանի ընթացքում կատարվում է սովորողի ուսումնական աշխատանքի՝ մասնակցության, արդյունքների գրանցում։
  • ի՞նչն են գնահատում
  • Պատասխան
  1.  Կարծում եմ գնահատվում է սովորողի ձեռք բերած հմտություններն ու կարողությունները, դրանց աճը,գիտելիքը:
  2. Ըստ ուսումնական շրջանների սովորողի ուսումնական գործունեության՝ սահմանված կարգով կատարվող գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած, իր ուսումնական բլոգում հրապարակած աշխատանքները (այդ թվում` մարզական նախագիծը, ուսումնա-հասարակական նախագծերի, ուսումնական ճամփորդությունների, հայրենագիտական արշավների նյութեր, առաջադրանքների կատարում, լրացուցիչ կրթության նյութեր, ուսումնական նախագծերի, ուսումնական շրջանների  հաշվետվություններ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցության նյութեր):
  • ինչպե՞ս են գնահատում 
  • Պատասխան
  1.  Կիրառվում է սովորողների գնահատման միավորային համակարգ: Ուսումնական շրջանի և տարեկան գնահատումների համար կիրառվում են 10 միավորանոց և 2 միավորանոց (հանձնած-չհանձնած) համակարգեր:

  2. 1-3-րդ դասարաններում կատարվում է որակական գնահատում:

  3. 4-12-րդ դասարանում սովորողի ընթացիկ, ուսումնական շրջանի, տարեկան ամփոփիչ գնահատումն իրականացնում է դասընթացը դասավանդողը` դրա ծրագրով որոշված գնահատման սկզբունքների համաձայն: Սովորողի ուսումնական աշխատանքի ընթացիկ գնահատումը սովորողի ջանքի և ուսումնական աշխատանքի արդյունքների արձանագրումն է

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Գնահատելն ինքնստիքյան  է լինումոչ ոք չի մտածում, մարդը շարունակ գնահատում է իր շրջապատը, ընկերներին, միջավայրը, մարդկանց և այլն։
Կրթությունն էլ, ինչպես ամեն մի բնագավառ, առաջընթաց պիտի ապրի։ Դրա համար հարկավոր է գնահատել, թե որքան արդյունավետ է կազմակերպվել այն որոշակի ժամանակահատվածում։


Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Կարծում եմ կրթության ոլորտում խրախուսանքը սովորողներին տալիս է նոր դեր, որտեղ նրանք առաջատար դեր են ստանձնում սեփական ուսուցման մեջ: Իսկական խրախուսանքը սովորողներին մոտիվացնելն է, նրանց հետաքրքրասիրությունը արթնացնելը, ստիպել նրանց հարցեր տալ և փնտրել պատասխաններ, և դրա համար ուսուցիչների դերը առանցքային է:

Սովորողների մեծամասնությանը հետաքրքրում է գնահատումըգնահատանիշըՕրինակ՝ մարզիկները կարող են գնահատվել և խրախուսվել մարզական պարապմունքներին սիստեմատիկ, առանց բացակայության մասնակցելու համար:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատումը հաճախ օգտագործվում է թեստի փոխարեն, բայց չի սահմանափակվում թեստերով։Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է։ Այն օգնում է պարզել յուրաքանչյուր սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների մակարդակը։ Նոր մոտեցումներով գնահատումը, ոչ միայն սովորողի առաջադիմության փաստագրումն է, այլև ուսուցման ընթացքի խթանման կարգավորման, վերհսկման և բարելավման միջոց:։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Գնահատման հիմնական սկզբունքները հետևյալն են՝

.Օբյեկտիվություն

.արդարություն

.հուսալիություն

.անկողմնակալություն

.հավաստիություն

.հիմնավորվածություն

.մատչելիություն

.թափանցիկություն

·      Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանողև միավորային: Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում` արդյունքները բարելավելու նպատակով: Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման
հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա:  Գնահատականը պետք է խրախուսի սովորողին,արձանագրի նրա աճը, ուժեղ և թույլ կողմերը,հաջողությունները և վրիպումները: Այն պետք է նպաստի սովորողների մեջ առաջացնելու ձգտում:

Գնահատումը իրականացվում է ընթացիկ և ամփոփիչ գնահատականներով: Ֆիզիկական կուլտուրայից պետք է գնահատվեն սովորողների գիտելիքները, կարողությունները և հմտությունները:

Ձևավորող գնահատումը կիրառվում է թե ուսուցչի ,թե սովորողի համար ընդունելի հնարներով:

Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է

(ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը:
Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու հիմքը ուսուցման նպատակ ձևակերպումն է:

Դասի հիմքը ուսուցման նպատակն է. և՛ ուսուցչի և՛ սովորողի ողջ
գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակի իրագործմանը:

ՄԻԱՎՈՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

13.Մրավորային գնահատումը կիրառվում է սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման աստիճանը ստուգելիս: Միավորային գնահատումն իրականացվում է սովորողի գնահատականը գրանցելու-հաշվառելու միջոցով և ունի վերահսկող դեր:

14.Միավորային գնահատումն ըստ նպատակահարմարության կիրառվում է՝

1. դասաժամերին և ունի ծրագրային նյութի յուրացման մակարդակը ստուգող, խթանող և կարգավորող նշանակություն,

2. դասավանդվող թեմայի ավարտին սովորողի` տվյալ թեմայից ձեռք բերումների մակարդակը պարզելու նպատակով

3. կիսամյակի ամփոփման փուլում, որի նպատակն է միավորով արտահայտել մեկ կիսամյակի ընթացքում սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը

15. Հանրակրթական դպրոցի առաջին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով` ըստ հաստատված ձևի, յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է կրթական զարգացման բնութագիր:

16.Միավորային գնահատումը հանրակրթական ուսումնական հաստատությունում իրականացվում է սկսած երկրորդ դասարանից:

17. Սովորողների ուսումնառության ընթացիկ արդյունքները միավորային գնահատմամբ արտահայտելու համար երաշխավորվում են ստուգման հետևյալ տեսակները.

1. բանավոր հարցում

2. գործնական աշխատանք

3. թեմատիկ գրավոր աշխատանք

5. բաց հարցերով քննարկում

6.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում

7. համագործակցային աշխատանք

8. գործնական աշխատանք,կիրառություն

9. ռեֆերատ, նախագիծ

Ուսումնական որոշակի նյութից սովորողի ուսումնական ձեռքբերումները գնահատելիս ուսուցիչը կարող է կիրառել գնահատման այլ սանղակներ, բայց պաշտոնական գրանցումների համար դրանք պետք է բերվեն 10 միավորային սանդղակի: Նոր չափորոշչի մեջ կա նոր կետ, որը ցույց է տալիս,որ միավորը չի հանդիսանում անբավարար գնահատական, ամեն միավոր ցույց է տալիս սովորողի մի հաջողություն,աշխատանք,առաջընթաց: 

13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1. գիտելիք.

Կարևորի ֆիզիկական կուլտուրայի նշանակությունը անձի ներդաշնակ զարգացման գործում:

Պատկերացում ունի ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների մասին: Պատկերացում ունի առողջ ապրելակերպի, օլիմպիական խաղերի նշանակության և «Արդարացի խաղի» մասին:

2. հմտություն.

Կարող է կատարել ընդհանուր զարգացնող վարժություների համալիրներ: Կարողանում է խաղալ տարբեր մարզաձևեր, զբաղվել ակրոբատիկայով, ցատկել ցատկացանցի վրա և այլն:

3. դիրքորոշում.

Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտության, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման կարևորում: Սեփական առողջական վիճակին, ֆիզիկական զարգացմանը և ֆիզիկական պատրաստվածության հանդեպ հետևողականություն:
Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարների կարևորում: Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն և հայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:

4.արժեքային բաղադրիչՀանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Վարի առողջ և անվտանգ ապրելակերպ, բացատրի ֆիզիկական ակտիվության կարևորությունը և մարզվի իր նախընտրած ձևով, տիրապետի զինվորական պատրաստվածության հիմունքներին և ցուցաբերի առաջին օգնություն՝ ըստ անհրաժեշտության:

ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն. կրթության բովանդակության տիրույթ է, որը ներառում է մի շարք առարկաներ և ինտեգրված ուղղություններ, որոնք պետք է ապահովեն սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստեն նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության, դիպուկության, տարածական կողմնորոշման ձևավորմանն ու կատարելագործմանը, առողջությանը նպաստող վարքագծի, սեփական անձի և մյուսների ֆիզիկական և հոգեկան առողջությանը միտված պատասխանատու վարքագծի ձևավորմանը, անվտանգ կենսակերպին, համակողմանի զարգացած և ներդաշնակ, սեփական ուժերի հանդեպ վստահություն ունեցող, արտակարգ և փոփոխվող իրավիճակներում (այդ թվում՝ մարտական) կողմնորոշվելու և կենսապահովումն իրականացնելու, գնահատելու, լուծման ուղիներ և տարբերակներ գտնելու, հստակ գործելու ունակ, նախաձեռնողական և մի շարք այլ բարոյակամային դրական հատկանիշներ ունեցող անձի ձևավորմանը։

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

 Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային»  բաղադրիչներոմ։ 

Ավագ դպրոց. Դիրքորոշում և արժեքները.

Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մշտկան պահանջ,առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման իրագործում:

Սեփական առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման և ֆիզիկականպատրաստվածության մակարդակի պահպանում:

Օլիմպիզմի և օլիմպիական շարժման հումանիստական համամարդկային գաղափարախոսության արժեքների ըմբռնում և իրագործում:

Բարոյակամային հատկանիշներ՝ փոխօգնության պատրաստակամություն ևհայրենասիրություն, հանդուրժողականություն, հարգանք ուրիշի նկատմամբ և օգնության հասնելու պատրաստակամություն:   

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

4-րդ դասարանցուն ֆիզիկական կուլտուրա առարկայից կբնութագրեի նվազագույն գիտելիքների դեպքում, եթե կարողանում է կատարել սեփական անձի գնահատում, առժևորում է իր և ընկերոջ հաջողջությունը, վս

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Նախագծային աշխատանքը սովորողների և դասավանդողների համագործակցային գործունեությունն է իրականության որևէ հիմնախնդրի հրապարակայնացման, քննարկման և լուծման ուղղություններով: Ուսումնական նախագիծը ըստ տևողության կարող է լինել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ, ըստ մասնակիցների քանակի՝ անհատական և խմբային, ըստ բովանդակության՝ որևէ առարկային վերաբերող, միջառարկայական և ինտեգրված:
Ուսումնական նախագծի կառուցվածքը

·         Նախագծի վերնագիրը

·         Նախագծի նպատակը, որն իրական կյանքում հանդիպող մի խնդրի (խնդիր է, այլ ոչ թե հիմնախնդիր) ձևակերպում է, որի լուծումը տալիս է նախագծի իրականացումը:

·         Նախագծի իրականացման ժամկետները

·         Մասնակիցները և աշխատանքի բաժանումը

·         Նախագիծն իրականացնելու ընթացքում սովորողների կողմից ձեռք բերվող նպատակային գիտելիքները և հմտությունները

·          Որոնողական, հետազոտական աշխատանքի նկարագրությունը

·          Վերջնական արդյունքի (հոդված, պրեզենտացիա, տեսաֆիլմ, թարգմանություն, այլ) հանրային ներկայացում-պաշտպանություն

·         Անդրադարձ. սովորողների, դասավանդողների, ծնողների, մասնախմբի,

·         հրավիրյալ փորձագետների ամփոփում և գնահատում

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

Կարծում եմ, որ պետք է հաշվի առնել, որ ուսումնական նախագծի իրականացման ժամանակ կարևորվում են ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ արդյունքներն ու դրանց ներկայացումը:
Գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել.

·         Սովորողի ներդրած ջանքերը։

·         Նշված ժամկետում տեղավորվելը։

·         Համագործակցությունը՝ ընկերների, դասավանդողների հետ աշխատանքային կապը։

·         Նախագծի հասարակայնությունը՝ աշխատանքում հասարակության տարբեր շերտերի ընդգրկում՝ հարցազրույցներ, համագործակցություն, համատեղ աշխատանք...

·         Նախագծի ընդգրկունությունը՝ որքանով է խնդիրը համակողմանիորեն ուսումնասիրված, ի՞նչ կոնկրետ ու արդիական հարցադրումներ են բարձրացված։

·         Աղբյուրների բազմազանությունը, իմֆորմացիայի գրագետ մշակումն ու քննադատորեն մոտենալու, հիմնավորելու կոնկրետ հմտությունը։

·         Նախագծի ներկայանալիությունը և ներկայացումը:

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Տեղեկություններ

·         անուն-ազգանուն (հայատառ)

·         ուսումնական  հաստատությունը

·         դասարանը

Բլոգի արտաքին հղումներ

·         կրթահամալիրի կայքը

·         հղում կրթական ծրագրի ենթակայքին

·         հղում դասավանդողների բլոգներին

·         հղում դասընկերների բլոգներին

Բլոգավարություն

·         ունի արխիվ

·         նյութերի հրապարակման օր ամիս, թիվ

Բլոգի բովանդակությունը

1.    Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ

2.    Առարկայական բաժիններ
առաջադրանքներ
ստուգատեսներ
ֆլեշմոբներ

3.    Ընտրությամբ գործունեությունը

4.    Լրացուցիչ կրթությունը

5.    «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր

6.    Ուսումնական նախագծեր
դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
ընտանեկան նախագծեր
հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
ուսումնական ճամփորդություններ
ինքնակրթություն

7.    Այլ (առօրյա, նախասիրություններ)

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  • Գնահատման գործընթացի գործառույթները
  • Գնահատման գործընթացի սկզբունքները
  • Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
  • Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
  • Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
  • Սովորողի զարգացման բնութագիր

 









Комментариев нет:

Отправить комментарий