четверг, 24 августа 2023 г.

Տարիքային հոգեբանություն

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1կրեդիտ

Սկիզբը՝ 11.09.2023

Ավարտը՝ 15.09.2023
Ժամը՝ 14:30

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր


Տարիքային հոգեբանության դասընթացի ծրագիրը՝ այստեղ

Հետազոտական աշխատանքի  թեմաներ՝

1. Տարիքային ճգնաժամերի խնդիրը ուսումնառության  գործընթացում:

2. Կրտսեր դպրոցների հույզերն ու զարգացումները, դրանց դերն ու կարգավորումը:

3. Խաղը որպես ուսուցման գործընթացում մտածողության զարգացման միջոց:

4. Դասավանդողի դերը սովորողների ուսումնական հետաքրքրությունների ձևավորման գործընթացում:

5. Սովորողի տարիքային  առանձնահատկություններով պայմանավորված ուսումնական  հետաքրքրությունները:

6. Դեռահասների  միջանձնային հարաբերությունների հոգեբանական առանձնահատկությունները:

7. Դասավանդողի դերը  սովորողի անհատականության ձևավորման գործընթացում:

8.Սովորողի տարիքային առանձնահատկություններով պայմանավորված ուսումնական դժվարությունները:

9. Սովորող-ուսուցիչ, սովորող-սովորող, կոնֆլիկտների առաջացման հոգեբանական պատճառներն ու հաղթահարման ուղիները:

10.Դասավանդողի ներգործությունը սովորողի հաղորդակցման հմտությունների ձևավորման գործընթացում:

11.Կրտսեր դպրոցականների  առաջատար գործունեության ձևերը և դրանց ներգործությունը կրթական գործընթացի վրա: Խաղով ուսուցանելու արդյունավետությունը:

Աշխատակարգ

Թեմա 1  Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում 

Աշխատանքի ընթացքը՝

Ծանոթացում մասնակիցների հետ

Տարիքային հոգեբանության, տարիքային բաժանումների շուրջ քննարկումներ

Խմբային աշխատանք, որի արդյունքում կձևավորվեն  փոքրիկ խմբեր և կփորձեն դուրս բերել կրտսեր, միջին և ավագ դպրոցականներին բնորոշ տարիքային հատկանիշներ, առանձնահատկություններ, կհամեմատենք դրանք

Ըստ տարիքային փուլերի կկազմենք հոգեկան  գործընթացների  զարգացման աղյուսակներ

Թեմա 1  Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում 

Սովորողի հոգեկան զարգացումը, առանձնահատկությունները, ճգնաժամերը՝

.Կրտսեր դպրոցում

.Միջին դպրոցում

.Ավագ դպրոցում

Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները, համեմատություններ,զուգահեռներ տանելու համար:

Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Կրտսեր դպրոցական տարիք

Այս տարիքային փուլը համընկնում է տարրական դպրոցի չորսամյա /1-4-րդ դասարաններ/ կրթական ծրագրի հետ:

Տարիքային համապատասխան գործողությունները կամածին են:

Բարձրանում է ընկալման մակարդակը:

Դիտման միջոցով կարողանում է ընկալվող օբյեկտները վերլուծել,տարբերակել:

Դժվար է կենտրոնացնում ուշադրությունը, ցրված է:

Հիշողությունում պահպանվում են ամենակուզականը,զգացմունքայինը:

Երևակայության զարգացում:

Մտածողության թիմային փոփոխությունները:

Կրտսեր դպրոցական տարիքի ավարտին,սովորողն ունենում է ակնառու պատկերավոր մտածողություն:

Միջին դպրոցական տարիք

 Միջին դպրոցական տարիքը ներառում է 11-15 տարեկան հասակը, որն էլ համընկնում է դեռահասության տարիքի հետ:

Առանձնահատկությունները՝

. անձնական անկայունություն

.չափահասության, մեծ լինելու զգացում

. «Ես» կոնցեպցիան

.ինտելեկտուալ զարգացման երկկողմանի դրսևորում /քանակական և որակական/

.սեփական ներաշխարհի ձևավորում

.ձեռք է բերում մեծահասակների մտածողության տրամաբանական ձևը

.զարգանում է տրամաբանական հիշողությունը

.տրամաբանական հիշողության ակտիվ զարգացում

.ընթերցանության, մենախոսության և գրավոր խոսքի ակտիվ զարգացում

Ավագ դպրոցական տարիք

Ավագ դպրոցական տարիը համընկնում է պատանեկության առաջին փուլի հետ /15-17/:

հասարակության անդամների կարծիքի կարևորում

ձգտում է ինքնուրույնության

կենտրոնանում է գործունեության առարկայի վրա

գերակշռում է կամածին ուշադրությունը

մտածողության զարգացում

ունի հարուստ բառապաշար

ինքնատիրապետման զարգացում

երիտասարդական երևակայությունը հատկապես վառ է դրսևորվում ապագայի մասին երազներում:

Աշխատանքի ամփոփում-քննարկում 

Թեմա 2.Ուսումնական հետաքրքրություններ

 Անդրադարձ սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկություններին կրտսեր,միջին, ավագ դպրոցականների շրջանում, քննարկում, նոր նյութի ամրապնդում:

Քննարկում,հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված  քայլերը,դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները:

Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման:

Գործնական աշխատանք

Նախորդ օրվա հոդվածի քննարկում, ամբողջացում, /10-15 րոպե/, ապա զույգերով գործնական խմբային աշխատանք:

Մեր կրթահամալիրում ովորողը 6-րդ դասարանից գալիս է միջին դպրոց: Միջին դպրոցում սովորողը որպես հանրակրթություն ֆիզկուլտուրայի ժամին կարող է ընտրել կրթահամալիրում գործող մարզական ակումբները, որպես ֆիզկուլտուրայի դասաժամ: Սովորողը մեկ կիսամյակ զբաղվում է իր նախընտրած մարզաձևով, սովորում է մարզաձևի կանոնները, տեխնիկա-տակտիկական հնարքները: Որպեսզի մարզական պարապմունքները ավելի հետաքրքիր և արդյունավետ անցնեն օգտագործում ենք տարբեր մեթոդներ և միջոցներ՝

Մարզումը բաժանում ենք երեք մասի՝ նախապատրաստական, հիմնական, հանգստացնող  /եզրափակիչ/ 

Մարզման ժամանակ օգտագործում են տարբեր մարզական գործիքներ /նժույգ, զուգափայտ, հավասարակշռության գերան, ցատկացանց.../

Կազմակերպվում են միջդպրոցական մրցաշարեր, ցուցադրական ելույթներ և այլն:

Թեմա 3.Ուսումնառության ոճը

Նախորդ օրվա նյութի քննարկում,ամփոփում

Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների ներկայացում, քննարկում

.Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության՝ ակտիվ,ռեֆլեկտիվ, պրագմատիկ /գործնական/, տեսական

.Ուսուցանելու ոճերի տեսակները՝

տեսողական, լսողական, գրելոի-կարդալու, բոլորը մեկում

.Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում

1.Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների մեկնաբանում, համեմատում, նմանությունների, տարբերությունների քննարկում:

2. Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

Այսպես՝ ուսումնական ոճը սովորողի նախասիրություններով է պայմանավորված, ուսուցանելու ոճը դասավանդողի ընտրությամբ է: Վերջինս ուսուցիչն է որոշում տվյալ թեման որ ոճով կամ ոճերով կազմակերպի, որ արդյունավետ ստացվի: Համաձայն եմ այս մտքի հետ՝ որ թեև ուսուցման ոճերն անխուսափելիորեն  կտարբերվեն տարբեր սովորողների միջև, քանզի նրանք տարբեր անհատներ են, այդուամենայնիվ, ուսուցիչները պետք է փորձեն փոոխություններ կատարեն իրենց դասարանում, որոնք օգուտ կբերեն ցանկացած ուսուցման ոճին:

Պարզ և հստակ է, որ ուսուցիչը մեկ դասաժամի ընթացքում այս բոլոր ոճերից կարող է օգտվել, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր սովորողին որևէ ոճով է առավել հեշտ յուրացնել նյութը:

Մարզական պարապմունքների ժամանակ, բոլոր տարիքային խմբերում ցանկալի և առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝ տեսողական, լսողական, ակտիվ գործնական, կինեսթիկ:

Մարզման ընթացքում մարզիկը տեսնում է իր մարզիչի, կամ ավագ ընկերոջ կատարած տեխնիկա տակտիկական գործողությունները և փորձում է կրկնօրինակել դրանք, դա կարող է կատարվել նաև տեսանյութերի, համացանցից վերցրած մարզական նյութերի միջոցով, լսում է տրված հրահանգները և փորձում է ակտիվ գործողություններով և ճշտությամբ կատարել դրանք:

Գործնական աշխատանքի ամփոփումը կներկայացվի բլոգում:

Թեմա 4. Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին, ավագ/՝ «դասարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը»  խորագրով: Ընդգծել յուրաքանչյուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկություններ

Անդրադարձ կոնֆլիկտներին,հաղորդակցման արդյունքում առաջացած կոնֆլիկտային իրավիճակներին, դրանք հաղթահարելու ուղիներիԽմբային աշխատանք՝ յուրաքանչյուր խմբի կտրվի առօրյայից կոնֆլիկտային որևէ իրավիճակ, որին խումբը պետք է փորձի առաջարկել լուծումներ 

Ընթերցանության հավելյալ նյութեր՝ թարգմանությունը

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան 

Ամփոփում, հարց-պատասխան, դեպքի քննարկումներ

Թեմա 4  Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

  • Դասարանի արդյունավետ կառավարման վարքի ձևեր
  • Սովորողների հետ արդյունավետ հաղորդակցման ձևեր
  • Կոնֆլիկտների կարգավորման փուլեր
  • Կոնֆլիկտի հաղթահարում
Առաջադրանք
  1. Կարճ քննարկում երեք խմբով կրտսեր,միջին,ավագ/՝ «դասարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը» խորագրով: Ընդգծել յուրաքանչյուր տարիքային խմբում դրսևորվող առանձնահատկություններ
  2.  Հավելյալ ընթերցման նյութեր՝

Комментариев нет:

Отправить комментарий