Մարզական ընտրությամբ գործունեությունը և լրացուցիչ կրթությունը ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:
Ֆիզիկական կուլտուրա առարկայի ուսումնական նյութը բաժանվում է երկու մասի՝ բազային և ընտրովի։
Բազային ուսումնական նյութը որպես կանոն պարտադիր անցնում են բոլոր հանրակրթական դպրոցներում։
Իսկ ընտրովի նյութը կամ մարզաձը անցնում են այն դպրոցներում, որտեղ կան համապատասխան պայմաններ և գույք։
Կրթահամալիրում սովորողը շաբաթական երկու անգամ մեկական ժամով մասնակցում է ընտրության գործունեությամբ
Նպատակը և խնդիրները
Բնականոն կանոնակարգված և ծրագրավորված ֆիզիկական բեռնվածությունը ապահովում է երեխաների մոտ ֆիզիկական կարողությունների զարգացում,մարզախաղերի գործնական պարապունքներին հմտությունների ձևավորում, ֆիզիկական պատրաստության կողմերի ճանաչում և առողջության ամրապնդում:
Մարզական ընտրությամբ և լրացուցիչ կրթության գործունեությունը լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Ապահովվում է սովորողի առողջությունը
2.Կատարելագործում է ֆիզիկական կարողությունները
3.Ապահովում է ֆիզիկական հմտությունների ձեռքբերումը և կիրառումը մարզումների ժամանակ
4.Տեսական գիտելիքներ է տալիս ֆիզկուլտուրայի և սպորտի մասին
5.Գործնական գիտելիքներ է ապահովում մարզաձևի մասին
6.Թիմային և անհատական աշխատանքները սովորողի մոտ նպաստում են բարոյակամային հատկանիշների ճիշտ ձևավորմանը
7.Անձնական հիգիենայի մասին պատկերացում ստեղծում
8.Անհատական օրակարգի ապահովում դասերին և առօրյայում
Դասի մասերը
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԱՓ. ՎԱՐԱԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ և ՆՊԱՏԱԿԸ
I. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ Քայլք,դանդաղ վազք 6-8շ. Օրգանիզմի համաչափ տաքացում
Ձգողական վարժություններ 2 րոպե
Արյան շրջանառության բարելավում, ողնաշարի ուղղում
Վարժություններ ձեռքերի և ուսագոտու մկանախմբերի համար 6րոպե
Շարժունակության բարելավում, մկանների ամրապնդում
Վարժություններ որովայնի և կոնքազդրի մկանախմբերի համար 4-6րոպե
Մկանների ամրապնդում
Վարժություններ իրանի մկանախմբերի համար (թեքումներ առաջ-ետ կողմ, պտտական շարժումներ) 6րոպե
Ճկունության մշակում, հոդերի շարժունակության և ներքին օրգանների գործունեության բարելավում
Թափային վարժություններ ոտքերի և ձեռքերի մկանախմբերի համար 2-4րոպե
Ճկունության մշակում, հոդերում շարժունակության բարելավում, շնչառության և արյան շրջանառության օրգանների գործունեության ուժեղացում
Վարժություններ ոտքերի մկանախբերի համար 4րոպե
Մկանների ամրապնդում, հոդերի շարժունակության բարելավում
Վազք, ցատկ, ոստյուններ 4րոպե
Մկանների ամրապնդում, նյութափոխանակության ամրապնդում
II. ՀԻՄՆԱԿԱՆ Հենացատկ
1.Ցատկ ոտքերը զատած,
2.ցատկ հենում կքանիստ, վերցատկ արտակորված
3.Կամրջակից ոստնում և արգետնում
4.էստաֆետներ արագության, կոորդինացիայի և ճարպկության մշակում:
Մարմնամարզական նստարան
1.Քայլք, դարձումներ,
2.թեքումներ,
3.սեղմումներ,
4.էստաֆետներ Կոորդինացիայի և ուժի մշակում
3.Մարմնամարզական պարան
1.Մագլցում 2 և 3 հաներով 20 րոպե ուժի և դիմացկունության մշակում
Մարմնամարզական պատ
1.Թեքումներ,
2. ձգումներ,
3.կախ դրությունով մրամնի, դիրքի տեղափոխումներ
4.կախ անկյուն ելման դրություն,
5.կախ անկյուն ոտքերը ծալած աջ և ձախ դարձումով, ելման դրություն
Ցատկապարան
1.Ոստյուններ տեղում` ոտքերի տարբեր դրություններով,
2 ոստյուններ ընթացքից,
3.ոստյուններ երկար ցատկապարանով` խմբերով
4.էստաֆետներ
Դիմացկունության, արագաշարժության, ճկունության, ճարպկության մշակում:
Մարմնամարզական օղ
§ 1. Պտույտներ
§ 2.Դարձումերով
§ 3.Հավասարակշռւթյան պահպանմամբ
§ 4.Ընթացիկ
§ 5.ստեղծագործական,
6. Էստաֆետներ
Կոորդինացիայի, ճարպկության մշակում
Հավասարակշության գերան
1.Քայլք ոտնաթաթերի վրա,
2.դարձումներ,
3. ցատկեր արգետնումով,
4.կքանստած դարձումներ,
5.հավասարակշռության պահպանում,
Ռիթմիկ մարմնամարզություն
1.Աերոբիկ վարժություններ,
2.պարային վարժություններ,
3.առարկաներով վարժություններ
III ԵԶՐԱՓԱԿԻՉ
Եզրափակիչ վարժություններ
4-6 րոպե Թուլացնող ազդեցություն, օրգանիզմի գործունեության մոտեցումը սովորական ռիթմին
Պարզաբանումª տվյալ վարժությունները մարզիչը ուսուցանում է ամբողջ տարվա ընթացքում կախված սովորողի յուրացման աստիճանից: Վերը նշված մարմնամարզական վարժություննրը ուղղված են նրան, որպեսզի պարապմունքների ժամանակ, ցանկացած պայմաններում, մարզիչը ապահովի սովորողի մշտական զբաղվածությունը, ակտիվությունը և դրա հիման վրա` դասի բարձր արդյունավետությունը:
Комментариев нет:
Отправить комментарий