Սեպտեմբերի 21-22
Մեկնում՝ սեպտեմբերի 21, 8։00, Սուրբ Երրորդություն եկեղեցի-
Վերադարձ՝ սեպտեմբերի 22, 19։00, Սուրբ Երրորդություն եկեղեցի
Մասնակիցները -Ավագ դպրոցի սովորողներ
Պատասխանատու` Ելենա Սարգսյան, Ռոզա Գսպոյան
Երթուղին՝ Երևան- Սիսիան-Շաքիի ջրվեժ-Որոտնավանք- Աղիտու-Մելիք Թանգու կամուրջ- Որոտնավան հյուրատուն- Որոտնաբերդ- Շամբ-Տոլորս- Երևան
Օր առաջին
Շաքիի ջրվեժ- քայլք Սիսիանում- Սիսավանք- Աղի տուի հուշարձան- Մելիք Թանգու կամուրջ-Որոտնավանք
Գիշերակաց՝ Vorotnavan հյուրատուն
Օր երկրորդ
Դեպի Որոտնաբերդ — Շամբի -Տոլորսի ջրամբարներ -նավարկություն Սբ Հռիփսիմե եկեղեցի-Երևան
Նպատակը—Բացահայտում ենք Սյունիքը
- ճանաչողական, հայրենագիտական
- Անկախության տոնը բարձունքին
- ջրվեժ- Շաքի
- բարձունք- Որոտնաբերդ կամ Դավիթ Բեկի բերդ
- ջրամբարներ՝ Շամբի, Տոլորսի
- խոնարհված եկեղեցիներ՝ Որոտնավանք, Սիսավանք
Ճամփորդության ընթացքում իրականացվող ենթանախագծեր՝
- Կարդում ենք Սահյան Որոտանի ափին—
- Քննարկում-ամփոփում-զրույց խարույկի շուրջ
Կանգառներ
- Գետափ՝ Արփա գետի ափ
- Նախաճաշ-բրդուճներ՝ գետափին
- Սիսիանի դարպասներ՝ Զանգեր
- Որոտանի ափ-Շաքիի ջրվեժ
Մասնակիցները պետք է իրենց հետ ունենան՝
- ճամփորդելու, քայլելու հիասքանչ տրամադրություն
- արշավի համար ուսապարկ
- հարմար և դիմացկուն կոշիկներ
- շարժումը չկաշկանդող հագուստ
- ջրակայուն, անձրևապաշտպան բաճկոն (дождевик)
- արևապաշտպան գլխարկ
- բրդուճներ, ջուր
Ծրագիր
8։00- մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10-10։30- նախաճաշ
12։30- Սիսիան քաղաք, Շաքիի ջրվեժ
13։00- 14։00-հանգիստ, բրդուճներ՝ Որոտանի ափին
14։45- Աղի տուի հուշարձան
15։15-Մելիք Թանգու կամուրջ, հանգիստ Որոտան գետի ափին, կարդում ենք․․․
17։00-Որոտնավան հյուրատուն
17։30-տեղավորում
18։00- ընթրիք
19։00- 21։30-հանգիստ, խաղեր, ընթերցողական նախագիծ խարույկի մոտ
22։00- հանգիստՕր երկրորդ
6։30- 7։00-վերկաց, արշավի պատրաստություն
7։00-10։30- դեպի Որոտնաբերդ
10։30-11։00 -նախաճաշ
11։00-13։00-դեպի Շամբի ջրամբար
13։00- 14։00-ճաշ
14-00-դեպի Տոլորս, նավարկություն
15։30- վերադարձՆախահաշիվ 20 հոգու հաշվարկով՝
Տրանսպորտ՝ 100000 դրամ( կրթահամալիրի մասնակի աջակցությամբ), 3000 դրամ յուրաքանչյուր սովորող
Գիշերակացը— Vorotnavan հյուրատուն— (5000 դրամ )Սնունդ- դրամ 3500×2=7000 դրամ (յուրաքանչյուրը)
Նավարկություն Տոլորսի ջրամբարում- 500 դրամ (յուրաքանչյուրը, ըստ ցանկության)
Յուրաքանչյուր սովորող՝ 15.000 դրամ
Դասավանդող՝ դրամ (սնունդ, գիշերակաց)Վճարող- ծնող
Մասնակիցներ՝
- Ջոնաթան Տանիէլյան-9-րդ դասարան
- Լաուրա Փիլոյան -9-րդ դասարան
- Գուրգեն Հայրապետյան-10-րդ դասարան
- Արամ Առուշանյան-10-րդ դասարան
- Միքայել Իսախանյան-10-րդ դասարան
- Սիլվի Հովսեփյան -10-րդ դասարան
- Մարի Անանյան -10-րդ դասարան
- Հովհաննես Ղազարյան -10-րդ դասարան
- Տիգրան Բազիկյան -10-րդ դասարան
- Վահագն Թալանչյան -10-րդ դասարան
- Նարե Ղազարյան -10-րդ դասարան
- Սոնա Խոջայան -10-րդ դասարան
- Արամ Միրզոյան -10-րդ դասարան
- Մարիա Բաբաջանյան -10-րդ դասարան
- Սիլվի Մնացականյան -10-րդ դասարան
- Սոնա Սարգսյան -11-րդ դասարան
- Վարդան Այդինյան -11-րդ դասարան
- Լիանա Խալաթյան- ծնող
Ճամփորդության համառոտ ուղեցույց, նկարագրություն
Շաքիի ջրվեժ
Բնության ստեղծած հուշարձաններից մեկն է Շաքիի ջրվեժը: Գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար: Ջրվեժի անվան հետ կապված մի գեղեցիկ առասպել կա:
Ըստ ավանդության՝ թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»:
Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:
Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:
Մեկ այլ ավանդություն ասում է՝ Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ: Ջրի հիմնական մասն օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում, ինչը ջրվեժից հսկայական ջուր է խլում և հնարավորություն չի տալիս նրան փայլել իր ողջ շքեղությամբ:
Աղիտուի մահարձան 7-րդ դարի հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան Սյունիքի մարզի Աղիտու գյուղում։
Աղիտուի մահարձանը գտնվում է Սիսիան քաղաքից 4 կմ արևելք, Աղիտու գյուղի կենտրոնում։ Ըստ ավանդության մահարձանը կանգնեցվել է թշնամիների դեմ կռվում զոհված երկու իշխանազուն եղբայրների հիշատակին։ Այն եռահարկ կառույց է։ Առաջին հարկաբաժինը սրբատաշ երանգավոր քարերից կառուցված երկու կամարակապ խորշերով ու հարթ ծածկով սրահ է, որի տակ ամփոփված են զոհվածների աճյունները։ Հարթակի կենտրոնական մասում բարձրանում են ուղղանկյուն մույթերի և ութանիստ սյան վրա հենված ճոխ զարդաքանդակներով պսակված եռամաս կամարաշարքը։ Մահարձանի շրջակայքը հարուստ է հնագիտական հուշարձաններով, որոնք վկայում են, որ այստեղ հեթանոսական շրջանի պաշտամունքային կառույց է եղել։ Վաղ քրիստոնեության շրջանում կառույցը ավերվել է, իսկ դրա տեղում կառուցվել է եկեղեցին։ 10-11-րդ դդարերում նույն եկեղեցու տեղում Սյունիքի Սմբատ թագավորի կողմից նոր եկեղեցի է կառուցվել, որն ավերվել է հրդեհից։ Պահպանվել են գերեզմանատունը քանդակազարդ տապանաքարերով ու խաչքարերով։
ԱՄՐՈՑ ՈՐՈՏՆԱԲԵՐԴ (Դավիթ Բեկի բերդ)
Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Ծղուկ գավառի Որոտնաբերդը կամ Դավիթ Բեկի բերդը Սյունիքի միջնադարյան պաշտպանական կառուցվածքների մեջ կարևոր տեղ է գրավել: Դեռևս V դարից հայտնի անառիկ այս ամրոցը, որը զբաղեցնում էր 11,5 հա տարածք, գտնվում է Որոտան գյուղից հարավարևմուտք, Որոտան գետի աջափնյա անմատչելի լեռնաբազուկի վրա:
Ամրոցը երեք կողմից շրջապատված է բազալտե ժայռերով և միայն հարավարևմտյան կողմից պարսպապատված է աշտարակավոր բարձր ու ամրակուռ պարիսպներով: Բազալտե կոպտատաշ քարերով կառուցված պարիսպները երկշերտ են եղել՝ կազմված առաջնապարսպից և ներքին պարսպից, որոնցից պահպանվել են որոշ հատվածներ: Հարավարևելյան մասում, ընդհանուր տարածքից մոտ 50 մ բարձրության վրա միջնաբերդն է, որի արևելյան մասում պահպանվել են կիսաշրջանաձև դիտաշտարակի և մատուռի մնացորդներ: Միջնաբերդն ունեցել է դեպի Որոտան գետը տանող գետնուղի, որը ներկայումս փակված է և հազիվ է նշմարվում: Թե´ միջնաբերդի և թե´ բերդի տարածքում պահպանվել են բազալտի ճեղքված քարերով, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի կացարանների պատերը:
Ավելի մանրամասն կարդացե՛ք այստեղ։Մելիք Թանգու կամուրջ
Գտնվում է Սիսիանից մոտ 20 կմ արևելք: Կառուցվել է 1855 թվականին Սյունիքի Մելիք Թանգու կողմից Որոտան գետի վրա Որոտնաբերդի փլատակներից ներքև գտնվող կիրճում։ Բերդը բազմիցս գրավվել և ազատագրվել է 450 թվականին Վարդան Մամիկոնյանի կողմից։ 18-րդ դարում ազատագրվել է Մելիք Բաղրուց Դավիթ Բեկի կողմից:
Սիսավանք (հայտնի է նաև Սյունի վանք անունով)
Սիսավանքը (կամ Սուրբ Հովհաննես եկեղեցին) գտնվում է Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքում: Համաձայն վարկածներից մեկի՝ վանքը հիմնադրվել և կառուցվել է 663-682 թթ․՝ Սյունյաց իշխան Կոհազատի կողմից և Հովսեփ եպիսկոպոսի հովանու ներքո: Այնուամենայնիվ, ըստ մեկ այլ վարկածի համաձայն՝ միջնադարյան ականավոր պատմաբան Ստեփանոս Օրբելյանի գրառումների համաձայն, Սիսավանքը ավելի վաղ կառույց է և հիմնադրվել է Վարազդուխտի՝ Սյունյաց իշխանուհու կողմից 520-530թթ: Ինչպես Հայաստանի շատ այլ վաղ քրիստոնեական եկեղեցիներ, Սիսավանքը կառուցվել է հին հեթանոսական սրբավայրի տեղում: Սրբատաշ կապտավուն բազալտից կառուցված Ս. Հովհաննես եկեղեցին ունի «հռիփսիմեատիպ» միջանկյալ երեք քառորդ խորշերով քառախորան, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Եկեղեցու պատերին առկա են քարտաշ վարպետների բազմաթիվ նշանագրեր։ Կառույցի բոլոր դեկորատիվ տարրերը (ներսում՝ որմնասյուների ոլորազարդ խոյակները, լուսամուտների և խորշերի պսակները) համահունչ են 7-րդ դարի 2-րդ կեսում ընդհանրացված զարդաձևերին։ Հատկապես ուշագրավ է թմբուկի բազմանիստ, հյուսածո զարդաձևերով մշակված քիվը, որի չորս հիմնական նիստերի վրա առկա են ավետարանիչների դիմաքանդակներ՝ համապատասխան մակագրություններո
Որոտնավանք (Վաղատնի վանք), միջնադարյան վանական համալիր ՀայաստանիՍյունիքի մարզում։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։
Տոլորսի ջրամբար- նավարկություն ՍԲ Հռիփսիմե եկեղեցի
Ինչո՞ւ Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց․ ջրասույզ եկեղեցու առեղծվածը
Սյունիքի մարզի Տոլորս գյուղում բացառիկ հուշարձան կա՝ 19-րդ դարի եկեղեցի, որը բառի բուն իմաստով ջրի տակ է «ապրում»։ Տարվա տարբեր ամիսներին, երբ ջրամբարի ջրի մակարդակն իջնում է, եկեղեցին երևում է։
Սյունիքի մարզի Տոլորս գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին արդեն մոտ կես դար է՝ ջրասույզ է։ Տոլորսի ջրամբարի տակ ապրող վանքը տարվա մեջ մի քանի ամիս ամբողջությամբ ջրով ծածկված է լինում, մի քանի ամիս դրան հնարավոր է մոտենալ նավակով, իսկ մի քանի օր՝ նույնիսկ ոտքով քայլելով եկեղեցի մտնել ու խոնարհված Սուրբ Հռիփսիմեում աղոթքն առ Աստված հղել։
Այն, որ Տոլորս ես հասել, միանգամից հասկանում ես, երբ գեղատեսիլ ջրամբարն է երևում։ Փոխարենը, եկեղեցին հենց գյուղի մուտքից տեսանելի չէ։
«Իսկ ու՞ր է եկեղեցին»։ Մեր թիմին մի քանի րոպե համակել էր խուճապը՝ միգուցե տարվա ժամանակահատվածը ճիշտ չենք ընտրել, կամ, Աստված մի արասցե, եկեղեցին քանդվել է։ Րոպեներ անց հեռվում ջրի մեջ քարաշեն տանիք է երևում։ Այն, որ եկեղեցի է, հեռվից չես ենթադրի։ Ճիշտ դիրքից որքան մոտենում ես ջրին, այնքան ակամա մատներդ դեպի ճակատ են բարձրանում՝ խաչակնքվելու համար։
Սովետն ու եկեղեցին լեզու չգտան
Հնում Տոլորսը Սիսական աշխարհի Ծղուկ գավառի գյուղերից էր։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ տարածքը բնակեցված է եղել դեռ վաղնջական ժամանակներում։ Դա է փաստում նաև այս տարածքի հնագույն գերեզմանատունը, որը ևս ջրի տակ է մնացել։ Բնակիչները պատմում են՝ հաճախ, երբ ջրի մակարդակն իջել է, կմախքներ են գտնվել։
Ինչո՞ւ Տոլորս. թեպետ միակարծություն չկա, բայց ամենատարածված տեսակետն այն է, որ անվան հիմքում «ոլորան» բառն է՝ գյուղ հասնելու համար բազմաթիվ ոլորաններ պետք է հաղթահարել։ Ներկայիս տոլորսեցիների նախնիները մոտ երեք հարյուր տարի առաջ են այստեղ հաստատվել։
Գյուղը Այրի և Սիսիան գետերի միախառնման տեղում էր։ Տարիքով գյուղացիները հիշում են իրենց հին գյուղն ու տները։ Ասում են՝ հողե տներ էին, նեղ փողոցներ, մեքենա չէր անցնում, գյուղատնտեսական նպատակով հողերն էլ էին քիչ՝ մոտ 350 հա, բայց շեշտում են՝ զարմանալի բերրի էին, ինչ ցանեիր, կաճեր։
1960-ականներին խորհրդային իշխանությունները որոշում կայացրին տեղափոխել գյուղն ու նախկինի տեղում ջրամբար կառուցել։ Դե կառավարության որոշումն էր, վիճարկել հնարավոր չէր, շատերի մտքով չէր էլ անցնում, թե հնարավոր է չհամաձայնել կառավարական որոշման հետ։
Նոր գյուղի հիմնադրման համար գյուղացիներին տարբեր վայրեր առաջարկվեցին, սակայն տոլորսեցիները որոշեցին հեռու չգնալ՝ բարձունքում տեղավորվել, չլքել նախնիների գերեզմաններն, ու նաև որպեսզի գյուղի եկեղեցին աչքի առաջ լինի՝ թեկուզ ջրասույզ եղած։
«Մինչև ջրամբարի կառուցումը խորհրդային տարիներին եկեղեցին որպես տնտեսության պահեստ է օգտագործվել, այստեղ հացահատիկ էր ամբարվում։ Թեպետ դա ճիշտ չէր, բայց առիթ ու պատճառ էր, որ եկեղեցին չքանդվեր»,- պատմում է տոլորսեցի Հովիկ Բադալյանը։
Նա շատ լավ է հիշում Սուրբ Հռիփսիմեն ցամաքում և կանգուն։ Մի պահ լռում է, հայացքն ուղղում դեպի կիսով չափ ջրից երևացող վանքը. «Ինչքան ենք բակում խաղացել»։ Այսպես, զուգահեռ սկսվեցին ջրամբարի կառուցումն ու նոր գյուղատեղիի հիմնումը։
Գյուղացիների համար որպես փոխհատուցում նոր վայրում հողե տների փոխարեն երկհարկանի, բարեկարգ քարե տներ էին կառուցվում։ Բնակիչներից ում տան շինարարությունն ավարտվում էր, նա անմիջապես վերև էր տեղափոխվում։ Գյուղապետ Մարատ Առաքելյանը հիշում է՝ 1973 թվականին սովետական բանակ գնաց հին գյուղից, բանակից վերադարձավ, արդեն գյուղը տեղափոխված էր, իրենց տան տեղը չգիտեր, հարցուփորձով գտավ։
Խեղդվող եկեղեցին և Աստծո զայրույթը
Եկեղեցու տանիքին սկզբում խաչ չի եղել, գյուղացիներն ասում են՝ խաչ է դրվել, երբ արդեն ջրամբարը ջուր էր լցվում։ Ի տարբերություն եկեղեցու՝ խաչը կանգնուն չի մնացել, ընկել է։
«Համոզված եմ՝ եկեղեցին ավելի լավ կպահպանվեր, եթե ջրի մակարդակի փոփոխությունը չլիներ։ Մակընթացությունները լվանում են քարերն ու քայքայում եկեղեցին։ Սուրբ Հռիփսիմեն դեռ կանգուն է, բայց արդեն խեղճացած է»,- ասում են տեղացիները:
Երբ ջրամբարն արդեն կառուցված էր, ջուրը պետք է բաց թողնվեր, Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության հիմնադրամի միջոցով և գյուղացիների պնդմամբ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում գտնվող խաչքարերն ու բարավորը, որը եկեղեցու, այսպես ասած, անձնագիրն է համարվում, գյուղի գերեզմանատուն տեղափոխվեցին։Ըստ բարավորի՝ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1861 թվականին։ Ազգային արխիվում պահվող փաստաթղթերի համաձայն՝ շինարարությունը դրանից մոտ 13 տարի առաջ էր սկսվել Տեր-Մինասյանների կողմից, որոնք այն ժամանակ այս կողմերի հոգևոր հայրերն էին։Թեպետ որևէ տեղ գրավոր փաստ չեն գտել, բայց տոլորսեցիները վստահ են՝ 19-րդ դարում եկեղեցին ոչ թե կառուցվել է, այլ` վերակառուցվել։ Հիմքում շատ ավելի տարիներ, միգուցե նույնիսկ դարեր առաջ կառուցված բազիլիկ եկեղեցին է։ 70-ականների սկզբում, երբ եկեղեցին ջրով ծածկվեց, ջրամբարում մի քանի ջրահեղձման դեպքեր եղան։Ինչպես Սյունիքում են ասում՝ սյունեցիներին այնքան էլ հավատավոր չեն, փոխարենը՝ լավ զինվոր են, բայց աստվածավախ մեծերն այդ շրջանում համոզված էին, որ ջրահեղձման դեպքերը պատահական չեն` Աստծո պատիժն է եկեղեցին խորտակելու համար։ Տարեց տոլորսեցիներից շատերն էլ մինչև այսօր պատմում են, թե գարնանը, երբ եկեղեցին ամբողջությամբ ջրով է ծածկվում, ուժեղ կարկուտ է տեղում ու բերքը ոչնչացնում։Ասում են՝ տարիներ շարունակ եկեղեցի չունենալը հատկապես երիտասարդությանը հեռացրել էր եկեղեցուց և հավատքից, 2012 թվականին տոլորսեցիները որոշեցին նոր եկեղեցի կառուցել. գյուղացիների վաղեմի, նվիրական երազանքն էր՝ Սուրբ Հռիփսիմեն ջրից դուրս բերել, քարերը համարակալել, տեղափոխել, վերակառուցել, բայց դա շատ ավելի մեծ ծախսեր էր պահանջում։ Բարերարի օգնությամբ ջրամբարի հարևան բարձունքում՝ ջրասույզ Սուրբ Հռիփսիմեից ոչ հեռու, նոր Սուրբ Հռիփսիմեն կառուցվեց։
Չնայած նորը կա, բայց հինը չի մոռացվել։ Երբ ԳԷՍ-ն աշխատում է, ջրի մակարդակը սկսում է իջնել, ձմռանն արդեն ջուրը գրեթե ցամաքում է ու տոլորսեցիներն իրենց Սուրբ Հռիփսիմե են այցելում, հույսը չեն կորցնում՝ եկեղեցին այնքան կանգուն կմնա, մինչև հնարավորություն ու միջոցներ գտնվեն «խեղդվող» եկեղեցուն վերջնականապես փրկելու ու ջրից հանելու համար։
Հ.Գ. Ի դեպ, Տոլորսի ջրամբարի կառուցման արդյունքում ոչ միայն ջրասույզ եղան Տոլորս հին գյուղատեղին ու Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, այլև հարևան՝ Աշոտավան գյուղի հին բնակատեղին ու եկեղեցին։ Տարածքի բնակիչները հիշում են՝ կար ժամանակ, երբ ջրի մակարդակն իջնում էր, երկու եկեղեցի էր երևում, սակայն Աշոտավանի եկեղեցին, ցավոք, չդիմացավ…
Комментариев нет:
Отправить комментарий