Ծրագիր՝
Լող Նորաշենի լողափում, Սևանա լճում,
Մարզական խաղեր՝ ֆուտբոլ, վոլեյբոլ
էստաֆետային խաղեր՝
Խաղ1. Զիկզակաձև էստաֆետա գնդակներով
Առաջին մասնակիցը մրցավարի հրահանգով գնդակը ձեռքին, ոլորապտույտ վազքով արագ
անցնում է 5 կանգնակների միջով, վազքով մոտենում է օղակին, գնդակը դնում է օղակի
մեջ և արագ
վերադառնում մեկնարկային գիծ՝մեկնարկ տալով հաջորդ մասնակցին: Հաջորդ մասնակիցը ոլորապտույտ վազքով հասնում է գնդակին, վերցնում այն և արագ վազքով հետ վերադառնում, գնդակը փոխանցում հաջորդ մասնակցին:
Խաղ 2.
Խմբերի խաղացողները վոլեյբոլի գնդակը վերև նետելով և բռնելեվ, կից քայլերով հասնում են կանգնակներին վերադառնում են:
Խաղ 3.
Փոխանցավազք արգելքների հաղթահարումով
Առաջին մասնակիցը մրցավարի հրահանգով վազքով մոտենում է օղակին,անցնում է երկու օղակների միջով, շրջանցում է կանգնակը և արագ վազքով վերադառնում մեկնարկային գիծ՝ ձեռքի հպումով էստաֆետը փոխանցելով հաջորդ մասնակցին:
4. Վոլեյբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն:
Հաղթող է ճանաչվում այն թիմը, որը բոլորից արագ է կատարել վարժությունը:
Комментариев нет:
Отправить комментарий