2019-2020

Առարկայական ծրագրեր, անհատական աշխատաժամանակ

четверг, 20 июня 2024 г.

Մարզական գործունեություն

Ծրագիր՝

Լող Նորաշենի լողափում, Սևանա լճում, 

Մարզական խաղեր՝ ֆուտբոլ, վոլեյբոլ

 էստաֆետային խաղեր՝

Խաղ1. Զիկզակաձև էստաֆետա գնդակներով

Առաջին մասնակիցը մրցավարի հրահանգով գնդակը ձեռքին, ոլորապտույտ վազքով արագ անցնում է 5 կանգնակների միջով, վազքով մոտենում է օղակին, գնդակը դնում է օղակի մեջ և արագ վերադառնում մեկնարկային գիծ՝մեկնարկ տալով հաջորդ մասնակցին: Հաջորդ մասնակիցը ոլորապտույտ վազքով հասնում է գնդակին, վերցնում այն և արագ վազքով հետ վերադառնում, գնդակը փոխանցում հաջորդ մասնակցին:  

Խաղ 2.

 Խմբերի խաղացողները վոլեյբոլի գնդակը վերև նետելով և բռնելեվ, կից քայլերով հասնում են կանգնակներին վերադառնում են:

Խաղ 3.

Փոխանցավազք արգելքների հաղթահարումով

Առաջին մասնակիցը մրցավարի հրահանգով վազքով մոտենում է օղակին,անցնում է երկու օղակների միջով,  շրջանցում է կանգնակը և արագ վազքով  վերադառնում մեկնարկային գիծ՝ ձեռքի հպումով էստաֆետը փոխանցելով հաջորդ մասնակցին:


4. Վոլեյբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն:


5. Փոխանցավազք մարմնամարզական օղակներով

Առաջին մասնակիցը՝ օղակի մեջ մտած, մեկնարկային գծից վազքով մոտենում է նշակետին,որտեղ կանգնած են մյուս մասնակիցները: Երկրորդ մասնակիցը մտնում է օղակի մեջ, և երկուսով վերադառնում են մեկնարկային գիծ: Առաջին մասնակիցը մնում է մեկնարկային գծում, իսկ երկրորդ մասնակիցը՝ օղակի մեջ մտած, վազքով մոտենում է հաջորդ՝ 3-րդ մասնակցին, և միասին վազքով վերադառնում են մեկնարկային գիծ, և այդպես մնացած բոլոր մասնակիցները հաջորդաբար կատարում են վարժությունը:
վարժությունը կատարվում է այնքան ժամանակ, մինչև թիմի բոլոր մասնակիցները տեղափոխվեն մեկնարկային գիծ:

Հաղթող է ճանաչվում այն թիմը, որը բոլորից արագ է կատարել վարժությունը:

Комментариев нет:

Отправить комментарий