Օգնական՝ Անի Ղարաբեկյան

Մարզիչ՝ Ռոզա Գսպոյան

Մարինե Մկրտչյան երաժիշտ

Ճամբարի իրականացման վայրը՝ Գեղարքունիքի մարզ, գյուղ Լանջաղբյուր

Մասնակիցները՝ Լանջաղբյուրի դպրոցի և Միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Ժամանակահատվածը՝ 25․06․2024-28․06․2024
Հեռավորությունը Երևան — Լանջաղբյուր 104 կմ․

Մեկնումը՝

Մեկնելու երթուղին՝

Վերադարձի երթուղին՝ Լանջաղբյուր-Սարուխան-Գավառ-Հայրավանք-Ոստանիկ-Ծովազարդ-Նորաշեն-Լճաշեն-Գագարին-Քաղսի-Աբովյան-Երևան
Հայրենագիտական կանգառ Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Եղանակի տեսությունը՝ այստեղ։

Ճամբարի նկարագրություն.

Կրթահամալիրի և Լանջաղբյուր գյուղի սովորողները համատեղ ճամբարային օրեր են ապրելու: Տևողությունը 4 օր: Կրթահամալիրի սովորող ճամբարականները հյուրընկալվելու են գյուղացիների տներում: Այսպես ավելի մոտ կլինեն գյուղի բնականոն ու հետաքրքիր առօրյային: Միասին կանցկացնեն բնապահպանական, էկոլոգիական ուսումնասիրություններ: Կծանոթանան տարածաշրջանին, մոտակա գտնվող պատմամշակութային և տեղացիների համար կարևոր վայրերին:

Ճամբարի ուղղվածությունները.

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • գյուղական առօրյական
  • «Գետը համայնքում». Գեղարքունիք գետ

Ճամբարի միջավայրը
Ճամբարային միասնական տարածքը գյուղի դպրոցում առանձին հատվածն է, որտեղ կա շտաբ, բարեկարգ զուգարաններ, Wi-Fi ծածկույթ, խոհանոց:

Անհրաժեշտ իրեր՝  փոխնորդ հագուստ 4 օրվա համար, նաև կոշիկներ:
Անհատական հիգենիայի պարագաներ, եթե ցանկանում եք անկողնային ևս, լողազգեստ՝ լճերում լողալու համար: Ջուր՝ ամենաքիչը մեկ լիտր, բրտուճներ առաջին օրվա համար (ցանկալի չէ գազավորված հյութեր, կրեմային կամ պահածոյացված ուտելիք, խրախուսվում է սպիտակուցով հարուստ սնունդը, միրգը և բանջարեղենը, թարմ հյութ, ջուր), տաք հագուստ, արևապաշտպան կրեմ և գլխարկ:
Չմոռանալ նաև հեռախոսի լիցքավորիչը՝ գեղեցիկ օրերը անմահացնելու համար:
Առաջին օգնության արկղիկ:

Ճամբարային գործունեունթյուն.

  • Ընտանեկան ընթրիք և նախաճաշ
  • Հոտի, նախիրի ընդունում
  • Աթարածես՝ աթարի շարի ծես
  • Կաթի մշակման աշխատանքներ՝ պանիրի պատրաստում, մածունի մերում, թթվասերի պատրաստում, դրանց պատրաստման տեխնոլոգիաների ուսումնասիրում, յուրացում
  • Հաց թխելու աշխատանքեր
  • Գոմի, անասունների խնամքի աշխատանքներ
  • Հավերի խնամք, ձվերի հավաքում
  • Հողագործություն՝ կարտոֆիլի, կաղամբի, լոբու և այլ կուլտուրաների մշակում
  • Բակային խաղեր գյուղամիջում Գեղարքունիք գետ
  • Գյոլեր, կանաչ աղբյուր, դեղաբույսեր, լող
  • Այցելություն Սարուխան գյուղ
  • Երեկոյան խարույկ
  • Ստվերախաղք
  • Երգ ու պար
  • Անձրևաբերի նախապատրաստական աշխատանքներ

Ճամբարային օրակարգ.

Առաջին օր․ 25․06․2024

· 08։00 Մեկնում Սուրբ Երրոդություն եկեղեցու բակից

․ Լող Նորաշենի լողափում

․ Այցելություն Հայրավանք

· ժամանում Լանջաղբյուրի դպրոց, դիմավորում

· Ճաշ դպրոցի խոհանոցում

· Ծանոթացում դպրոցի տարածքին, ճամբարի անձնակազմին, ծանոթություն ճամբարականների հետ

· Տեղավորում հյուրընկալող տներում, հողագործություն՝ կարտոֆիլի, կաղամբի, լոբու և այլ կուլտուրաների մշակում պարուսուցում, դպրոցի տարածքում

· Շրջայց գյուղում, ծանոթացում Լանջաղբյուր գյուղի բնակիչների հետ

· Հանդիպում խարույկի շուրջ, միասնական երգ, ընթերցում

· Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների հստակեցում

· 21։30-ից վերադարձ տներ, ընթրիք, քուն

Օր 2-րդ 26.06.2024

· 08։00 վեր կաց, նախաճաշ, գյուղական գործունեություն, տեսակը՝ հյուրընկալող տների հայեցողությամբ

· 10:00 հավաք դպրոցի բակում

· Նախավարժանք

· Քայլք դեպի Իլիկավանք /ընդմիջում,

· Քայլք դեպի կանաչ աղբյուր, լող գյոլերում

· Ճաշ

· Հանգստի ժամ

· Պարուսուցում, Անձրևաբեր ծեսի նախապատրսատական աշխատանքներ

· Գյուղական գործունեություն-համաձայնեցմամբ

· Ստվերախաղք

· Գյուղական կենցաղային մաս ընտանիքում, ընթիք, քուն

Օր 3-րդ 27.06.2024

· 08։00 վեր կաց, նախաճաշ հյուրընկալող տներում

· 10։00 հավաք դպրոցի բակում

· Նախավարժանք

· 10։00-ից քայլք Սարուխան գյուղ՝ այց Սուրբ Գևորգ եկեղեցի, քայլք գյուղում, այցելություն Թուխ Մանուկ մատուռ

· Ճաշ

· Հանգիստ

· Քայլք դեպի Կանաչ աղբյուր, լող գյոլերում, դեղաբույսերի հավաք, ծանոթացում

· Գյուղական գործունեություն

· Հավաք դպրոցի բակում

· Ստվերախաղք

· Խարույկ, պարուսուցում, Անձրևաբեր ծեսի նախապատրսատական աշխատանքներ

Օր 4-րդ 28.06.2024

· 08։00 վեր կաց, նախաճաշ, գյուղական գործունեություն, տեսակը՝ հյուրընկալող տների հայեցողությամբ հավաք դպրոցի բակում

· Նախավարժանք · Քայլք Գեղարքունիք գետի երկայնքով, հարակից տարածքի մաքրման աշխատանքներ

· Ճամբարի ամփոփում Դդմաշենում՝ տիար Բլեյանի հետ

· Վերադարձ Երևան

Անի Ղարաբեկյան ստվերախաղք
Մարինե Մկրտչյան երաժիշտ
Ռոզա Գսպոյան մարզիչ
Լանջաղբյուր՝

Համակարգող՝ Լուսինե Ավետիսյան, դպրոցի տնօրեն

Մասնակիցներ՝

Մասնակիցներ՝ ցուցակը ճշտվում է։

1․ Հակոբյան Էմիլի 8-րդ դաս․
2․ Արևիկ Զառահյան 8-րդ դաս․
3․ Խաչատրյան Գրիգոր 8-րդ դաս․
4․ Մանե Օհանջանյան 8-րդ դաս․
5․ Գրիգոր Ղարաբեկյան 8-րդ դաս․
6․ Աֆինա Մկրտչյան 7-րդ դաս․
7․ Նելլի Մեսրոպյան ծնող
8․ Նելլի Տիգրանյան 
9․ Դավիթ Տիգրանյան 
10․ Եվա Տիգրանյան 8-րդ դաս․

11․ Ջանոյան Դավիթ 8-րդ

12․ Մկրտչյան Դավիթ 8-րդ