пятница, 17 мая 2024 г.

«Սպորտլանդիա» խաղեր. 3-րդ դասարան

   Մարզական ստուգատես

Խաղ1. Զիկզակաձև էստաֆետա գնդակներով
Առաջին մասնակիցը մրցավարի հրահանգով գնդակը ձեռքին, ոլորապտույտ վազքով արագ անցնում է 5 կանգնակների միջով, վազքով մոտենում է օղակին, գնդակը դնում է օղակի մեջ, կատարում գլուխկոնծի առջ, շրջանցում է կանգնակը, վերցնում գնդակը և արագ վերադառնում մեկնարկային գիծ՝ գնդակը հանձնում մյուս մասնակցին։    
Խաղ 2.
Սարդի նման  գնդակը փորին դրած հասնել սահմանագիծը, գնդակը դնել օղակի մեջ, կատարել գլուխկոնծի, շրջանցել կանգնակը, վազքով ետ վերադառնալ,  վերցնել գնդակը, հասնել սահմանագծին, գնդակը հանձնել հաջորդ մասնակցին։  

Խաղ 3.
Փոխանցավազք արգելքների հաղթահարումով
Առաջին մասնակիցը մրցավարի հրահանգով վազքով մոտենում է ներքնակին,կատարում գլուխկոնծի առաջ,անցնում է երկու օղակների միջով,  շրջանցում է կանգնակը և արագ վազքով  վերադառնում մեկնարկային գիծ՝ ձեռքի հպումով էստաֆետը փոխանցելով հաջորդ մասնակցին:

Խաղ4
  Անցում թունելի միջով
Առաջին մասնակիցը մրցավարի հրահանգով վազքով մոտենում է թունելին, անցում թունելի միջով, վազքով մոտենում է հատակին մեկ ուղղությամբ դրված 2 օղակներին, օղակները հաջորդաբար անցկացնելով գլխի վրայով՝դնում է հատակին, վազքով շրջանցում է կանգնակը և վերադառնում մեկնարկ՝ էստաֆետը հանձնելով խաղընկերոջը: Նույնը կատարում են թիմի բոլոր անդամները:

Комментариев нет:

Отправить комментарий