Մարզական ստուգատես
Առաջին մասնակիցը մրցավարի հրահանգով գնդակը ձեռքին, ոլորապտույտ վազքով արագ անցնում է 5 կանգնակների միջով, վազքով մոտենում է օղակին, գնդակը դնում է օղակի մեջ, և արագ վերադառնում մեկնարկային գիծ՝ ձեռքի հպումով էստաֆետը փոխանցելով հաջորդ մասնակցին /առաջին մասնակիցը գնդակը տանում է, մյուս մասնակիցը բերում/:
Խաղ 2.
Փոխանցավազք արգելքների հաղթահարումով
Առաջին մասնակիցը մրցավարի հրահանգով վազքով մոտենում է ներքնակին,կատարում գլուխկոնծի առաջ,անցնում է երկու օղակների միջով, շրջանցում է կանգնակը և արագ վազքով վերադառնում մեկնարկային գիծ՝ ձեռքի հպումով էստաֆետը փոխանցելով հաջորդ մասնակցին:
Խաղ 3.
Փոխանցավազք մարմնամարզական օղակներով
Առաջին մասնակիցը՝ օղակի մեջ մտած, մեկնարկային գծից վազքով մոտենում է նշակետին,որտեղ կանգնած են մյուս մասնակիցները: Երկրորդ մասնակիցը մտնում է օղակի մեջ, և երկուսով վերադառնում են մեկնարկային գիծ: Առաջին մասնակիցը մնում է մեկնարկային գծում, իսկ երկրորդ մասնակիցը՝ օղակի մեջ մտած, վազքով մոտենում է հաջորդ՝ 3-րդ մասնակցին, և միասին վազքով վերադառնում են մեկնարկային գիծ, և այդպես մնացած բոլոր մասնակիցները հաջորդաբար կատարում են վարժությունը:
վարժությունը կատարվում է այնքան ժամանակ, մինչև թիմի բոլոր մասնակիցները տեղափոխվեն մեկնարկային գիծ:
Հաղթող է ճանաչվում այն թիմը, որը բոլորից արագ է կատարել վարժությունը:
Խաղ4
Փոխանցավազք արգելքների հաղթահարումով
Առաջին մասնակիցը մրցավարի հրահանգով վազքով մոտենում է ներքնակին,կատարում գլուխկոնծի առաջ, անցում թունելի միջով, վազքով մոտենում է գետնին մեկ ուղղությամբ դրված 2 օղակներին, օղակները հաջորդաբար անցկացնելով գլխի վրայով՝դնում է գետնին, վազքով շրջանցում է կանգնակը և վերադառնում մեկնարկ՝ էստաֆետը հանձնելով խաղընկերոջը: Նույնը կատարում են թիմի բոլոր անդամները:
Комментариев нет:
Отправить комментарий