Օգոստոսի 30-ին Միջին դպրոցի մուտքի ճամբարականները ճանապարհ ընկան գեղատեսիլ Արատեսի դպրական կենտրոն՝ դպրոց բնության գրկում
Մարդաշատ է Արատեսի դպրական կենտրոնը։ Այստեղ ամենատարբեր նախագծերով ստուգատեսային և հետազոտական ակտիվ գործունեությունն են ծավալում մեր կրթահամալիրի տարատարիք սովորողները,
դասավանդողներն ու հյուրերը։
Մեզ դիմավորեցին Ավագ դպրոց-վարժարանի ռազմամարզական ճամբարի 24 հոգանոց ջոկատի անդամները, ովքեր իրենց հրամանատարի ղեկավարությամբ ներկայացրեցին ռազմամարզական ցուցադրական խաղեր, պաշտպանական և
առաջին բուժօգնության հնարքներ, որոնք զուգակցվում էին պատանների մոտ միասնական գործելու, թիմի գաղափարի մասին կարևոր հրահանգներով և խորհուրդներով։
Նույն օրը Արատես ժամանեցին նաև մանկավարժական ճամբարի մի խումբ դասավանդողներ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն տիար Բլեյանի ուղեկցությամբ։ Միասին կազմակերպեցինք քայլարշավ՝ իջնելով Արատես գետի կիրճում գտնվող Խաչոց ձոր տեղանքը։
Արատեսը մշտապես լի է հյուրերով։ Այս անգամ մեզ մոտ էին ժամանել Հետք լրատվականի անձնակազմը։ Ունեցանք նկարահանումներ և հարցազրույցներ մեր ճամբարային առօրյայից։
Комментариев нет:
Отправить комментарий