«Զբաղեցրու ազատ տեղը» Երեխաները կազմում են մեկ ընդհանուր շրջան,կանգնում միմյանցից մեկ քայլ հեռավորութլամբ
:Երեխաներից մեկը լինում է խաղավարը և կանգնում շրջանից դուրս:Երբ խաղը սկսվում է,խաղավարը քայլում է շրջանի դրսի կողմից,կամաց հարվածում երեխաներից մեկին և սկսում վազել:Այն երեխան,որին խփել է, վազում է շրջանի հակառակ ուղղությամբ:Այն երեխան ,որը չի կարողանում զբաղեցնել ազատ տեղը , ժամանակավորապես դուրս է գալիս խաղից:Ընտրվում է նոր խաղավար և խաղը նույն ձևով շարունակվում է:ԽԱՂԻ ԿԱՆՈՆԵՐԸ: Պետք է վազել միայն ընկերոջ ձեռքին հարվածելուց հետո: Պետք է հետևել,որպեսզի երեխաները չխանգարեն վազողներին: Պետք է հետևել,որպեսզի անընդհատ նույն երեխաները չվազեն:
«Քայլք աստիճաններով» Խաղացողները մեկական կանգնում են աստիճանների դիմաց: Ուսուցիչը թակելով, ծափ տալով, հաշվելով կամ երաժշտության օգնությամբ տեմպ է տալիս, ըստ որի երեխաները պետք է բարձրանան կամ իջնեն աստիճաններով: Տրված տեմպը խախտող մասնակիցը կանգնում է վերջում և նորից է կատարում առաջադրանքը: Առաջադրանքը ճիշտ կատարած երեխաներն առանձնացվում են:
«Մենք զինվորներ ենք» Մասնակիցները կանգնում են զույգերով: Ուսուցչի հաշվի տակ (ծափեր) յուրաքանչյուր զույգը փորձում է ուսուցչի կողքով այնպես անցնել, ինչպես քայլում են զինվորները (կտրուկ քայլեր, գլուխը ուղիղ, լայն թափահարելով ձեռքերը): Հաղթող զույգը դառնում է առաջատար:
«Ով է ավելի արագ» Երեխաները կատարում են արագ քայլ տեղում` վեր բարձրացնելով ծունկը: Հաշվվում է 5 վայրկյանում աջ ոտքով կատարած քայլերի քանակը: Ստացված թիվը բազմապատկվում է երկուսով (որոշվում է երկու ոտքերի քայլերի քանակը): Հաղթում է 5 վայրկյանում առավել շատ քայլեր կատարողը: Երկու-երեք փորձից ընտրվում է լավագույն արդյունքը: Խաղի տարբերակ: Բաժանել մասնակիցներին երեք-չորս թիմի, և թիմերի միջև մրցույթ անցկացնել:
«Ճիշտ գնա» Խաղում է երեք-չորս թիմ: Մասնակիցները հերթականությամբ անցնում են տարածությունը (10-20 մ)՝ անցնելով գետնին որոշակի հեռավորության վրա դրված առարկաների վրայով (մարմնամարզական փայտիկներ, խորանարդիկներ և այլն): 11 Յուրաքանչյուր տրորված առարկայի համար մասնակիցը ստանում է տուգանային միավոր: Հաղթում է առավել քիչ տուգանային միավորներ ստացած թիմը:
«Մենք համերաշխ ընկերներ ենք» Երեխաները բաժանվում են երեք-չորս հոգուց բաղկացած թիմերի: Առաջադրանքը կատարող թիմից մեկական երեխա ձեռքում պահում է երկար մարմնամարզական փայտիկը: Երաժշտությանը համաչափ՝ կատարում են շարժումներ` փայտիկը շարժելով հետ ու առաջ: Հաղթում է այն թիմը, որը ճիշտ է կատարում առաջադրանքը (երաժշտությանը համաչափ ձեռքի շարժումներ):
«Քայլիր` ըստ լսողության» Բոլոր մասնակիցները կանգնում են մեկական: Խաղավարը յուրաքանչյուր մասնակցի համար ազդանշան է տալիս, ըստ որի երեխան պետք է սկսի քայլել: Լսողությամբ կողմնորոշվելով` տեմպին և ռիթմին
«Բռնիր գնդակը» Մասնակիցներից մեկը ձայնային գնդակը գլորում է հատակին, մյուսը, ձայնով կողմնորոշվելով, պետք է բռնի այն: Խաղը պետք է սկսել ոչ մեծ հեռավորությունից` աստիճանաբար այն մեծացնելով: Յուրաքանչյուր սխալ նետված գնդակի համար մասնակիցը ստանում է տուգանային միավոր: Հաղթում է նա, ով առավել քիչ տուգանային միավորներ ունի և առավել շատ է բռնել գնդակը: Ուսուցման սկզբնական փուլում մինչև գնդակը նետելը կարելի է ասել գնդակի ուղղությունը:
«Գտիր գնդակը» Երեխաները նստած են նստարանին` մեջքով դեպի դահլիճի կենտրոն: Ուսուցիչը կանչում է երեխաներից մեկին: Վերջինս պետք է տեղից վեր կենա և կողմնորոշվելով ուսուցչի կողմից տրված ձայնով (գնդակը գետնին գցել)` մոտենա և գտնի գնդակը: Հաղթում է նա, ով ճիշտ և արագ է գտնում գնդակը:
«Կարողացիր լսել» Խաղի մասնակիցները գծով մեկական կանգնում են: Հերթով երեխաները մոտենում են 10-20 մ հեռավորությամբ և ըստ ազդանշանի կատարում են ուսուցչի առաջադրանքը (քայլք թաթերի վրա, քայլք` ծնկները վեր բարձրացնելով և այլն): Նշվում են այն երեխաները, ովքեր առաջադրանքը կատարել են հստակ, գեղեցիկ, ճիշտ: Վերահսկվում է կեցվածքը և առաջադրանքի կատարման արագությունը:
«Անցիր պարանի վրայով» Ճանապարհի լայնությամբ երկու-երեք տեղով ձգված են պարաններ (հատակից 10-15 սմ բարձր): Ուսուցչի հրահանգով երեխաները հերթով պետք է անցնեն ճանապարհը` անցնելով պարանների վրայով: Մինչև ձգված պարանին հասնելը երկու-երեք քայլի վրա տրվում է ազդանշանը, և երեխաները կողմնորոշվելով պետք է անցնեն պարանի վրայով ու շարունակեն իրենց ճանապարհը: Ստուգվում է լսողությամբ կողմնորոշվելու հստակությունը, քայլվածքը և կեցվածքը: Հաղթում է նա, ով ճիշտ կողմնորոշվելով՝ անսխալ անցնում է տարածությունը` պահպանելով լավ կեցվածք:
«Քայլք կամրջակի վրայով» Ուսուցչի հրահանգով երեխաներն իրար հետևից անցնում են յոթից տասը քայլ (ուղիղ, աղեղնաձև, շրջանաձև): Հասնելով «կամրջակին» (կամրջակից երեք-չորս քայլ առաջ տրվում է ազդանշանը)՝ բարձրանում են վրան (որպես «կամրջակ» կարող է ծառայել մարմնամարզական նստարանը) և անցնում մինչև վերջ («կամրջակի» 12 ծայրին նույն պես տրվում է ազդանշանը): Ստուգվում է լսողությամբ կողմնորոշման հստակությունը, կեցվածքի և քայլվածքի ճշտությունը:
«Հյուր» Երկու թիմեր դեմ դիմաց նստած են նստարանին 25-30 մ հեռա վորության վրա: Թիմերից մեկի ղեկավարը հյուր է հրավիրում մյուս թիմի մասնակիցներին: Անունը կանչելով` նա, գնդակը գետնին հարվածելով, ազդանշան է տալիս (կարելի է ծափերով, զանգակով, սուլիչով). հրավիրված մասնակիցը կողմնորոշվելով պետք է հստակ և կարճ ճանապարհով հասնի ղեկավարին: Այնուհետև հակառակ թիմն է հրավիրում մյուս թիմից հյուր: Հաղթում է այն թիմը, որի մասնակիցները հստակ, կարճ ճանապարհով և գեղեցիկ քայլվածքով կանցնեն նշված ճանապարհը:
«Անցիր առանց առարկան տրորելու» 1,5-2 մ լայնության միջանցքի հատակին երկու կողմերով 1 մ իրարից հեռու դրված են գնդակներ, խորանարդիկներ կամ այլ առարկաներ: Առաջադրանք: Անցնել միջանցքով (ըստ ձայնային կողմնորոշիչի)` չտրորելով հատակին դրված առարկաները: Ստուգվում է ձայնով կողմնորոշվելու կարողությունը:
«Ով ավելի երկար կկանգնի մի ոտքի վրա» Մասնակիցները հերթականությամբ մի ոտքի վրա ընդունում են որոշակի դիրք: Ժամանակը որոշվում է վայրկենաչափով: Հաղթում է մի ոտքի վրա առավել երկար կանգնողը:
«Կեցվածք ընդունիր» Արագ քայլքից կամ վազքից հետո առաջադրանք է տրվում որոշակի դիրք ընդունել, օրինակ՝ «Կանգնել մի ոտքի վրա, մյուսը` ծալված կամ պարզած կողք»: Հաղթում է նա, ով կարողանում է 10 վայրկյան կանգնել այդ դիրքով և չկորցնել հավասարակշռությունը: «Անձրև է գալիս» Մասնակիցները կանգնում են հատակին գծված շրջանների մեջ: Խաղավարը երեխաներին շրջանից դուրս է հրավիրում զբոսնելու:
«Անձրև է գալիս» հրահանգը լսելով՝ թաթերի վրա արագ քայլելով պետք է զբաղեցնեն ցանկացած շրջան: Շրջանից դուրս մնացողը կամ հավասարակշռությունը կորցնողը խաղից դուրս է գալիս:
«Արագ գնա» Մասնակիցները կանգնում են դեմքով դեպի պատը: Խաղավարը մոտենում է մասնակիցներից մեկին և հպվելով նրա ձեռքին՝ ասում է. «Արագ գնա, տես չընկնես»: Երեխան շրջվում է և արագ քայլերով գնում է դեպի դիմացի պատը` աշխատելով չկորցնել հավասարակշռությունը:
«Գնացք» Երեխաները շարքով կանգնում են և ձեռքը դնում են դիմացինի ուսին: Առաջին մասնակիցը «շոգեքարշն» է, մյուսները` «վագոնները»: Ուսուցչի ազդանշանով «գնացքը» շարժվում է մեկ արագ, մեկ դանդաղ` հաճախակի փոխելով շարժման ուղղությունը: Մասնակիցները չպետք է թողնեն ձեռքերը: Նա, ով շրջվելու կամ արագության ժամանակ չի կարողանում պահել հավասարակշռությունը և թողնում է ձեռքը, խաղից դուրս է գալիս:
«Կանգնի՛ր» Խաղի մասնակիցները դահլիճում կամ խաղահրապարակում ազատ քայլում են, վազում են: «Կանգնի՛ր» հրահանգով բոլոր երեխաները կանգնում են այն դիր- 13 քում, ինչպես կային (մի ոտքի վրա, կիսանստած կամ թեքված և այլն): Հավասարակշռություն չպահող երեխան դուրս է գալիս խաղից:
«Ոտքերդ մի՛ թրջիր» Խաղի մասնակիցները բաժանվում են մի քանի թիմի: Յուրաքանչյուր թիմ հերթականությամբ անցնում է «առվակը» քարերի վրայով (զիգզագաձև դրված խորանարդիկներով)` աշխատելով «չթրջել ոտքերը»: Այն մասնակիցը, ով չի կարողանում պահել հավասարակշռությունը և «թրջում է ոտքերը», ստանում է տուգանային միավոր: Հաղթում է այն թիմը, որի մասնակիցները հստակ և արագ անցնում են տարածությունը` չկորցնելով հավասարակշռությունը: Ժամանակը որոշվում է վայրկենաչափով:
«Ամենաճարպիկը» Երեխաները մեկական կանգնում են մրցասկզբի (ստարտ) գծին: Ուսուցչի հրամանով մասնակիցները տեղում արագ շրջվում են 360˚ և հետո թաթերի վրա շարժվում են 10-20 մ երկարությամբ և 30-10 սմ լայնությամբ նեղ «միջանցքով» դեպի վերջնագիծ: Հաղթում է նա, ով բոլորից արագ է հասնում վերջնագծին` չկորցնելով հավասարակշռությունը և չանցնելով «միջանցքի» սահմանից այն կողմ: Ժամանակը որոշվում է վայրկենաչափով:
«Գծով անցնել» Մասնակիցներին հրահանգ է տրվում անցնել 10-20 մ երկարություն ունեցող սպիտակ գծով` չտրորելով հաջորդաբար աջ և ձախ ոտքերով: Հաղթում է նա, ով ճիշտ է անցնում: «Ինչո՞վ ենք խաղում» Խաղն անցկացվում է դրսում, մարզադահլիճում կամ սենյակում: Խաղին մասնակցում է 4-15 մարդ: Գույքը` առարկաներ, որոնց օգնությամբ կարելի է աղմուկ ստեղծել (զանգ, սուլիչ): Մասնակիցներից խաղավար են ընտրում: Նա մեջքով է կանգնում բոլոր խաղացողներին, ովքեր կանգնում են իրենից 2-3 մ հեռավորության վրա: Մի քանի մասնակից (3-4) մանկավարժի ազդանշանով մոտենում են խաղավարին՝ հետևյալ խոսքերով.
«Ինչո՞վ ենք խաղում»,— և սկսում են աղմկել (մուրճով թակել, զանգակներ հնչեցնել, թուղթ խշխշացնել և այլն): Խաղավարը պետք է որոշի՝ այս կամ այն աղմուկը ինչն էր առաջացրել (զանգակ, խաղալիք և այլն): Եթե նա ճիշտ է գուշակում, գնում է ընդհանուր խաղացողների խումբ, եթե ոչ` շարունակում է վարել մինչև ճիշտ որոշելը:
«Ճանաչիր ձայնով» Խաղն անցկացվում է դրսում, մարզադահլիճում կամ սենյակում: Խաղին մասնակցում է 5-20 երեխա: Բոլոր մասնակիցները բռնում են միմյանց ձեռքերը, շրջան կազմում, իսկ մեջտեղում կանգնում է խաղավարը: Շրջան կազմած մասնակիցները, ըստ մանկավարժի ազդանշանի, սկսում են վազվզել այս ու այն կողմ` ասելով. «Գուշակի՛ր հանելուկը» Ո՞վ տվեց քո անունը, գտի՛ր: Մասնակիցներից մեկը տալիս է խաղավարի անունը այնպիսի ձայնով, որ չճանաչի: Եթե նա ճանաչում է, ապա նրանք փոխվում են տեղերով (դերերով):
«Որտե՞ղ հնչեց զանգը» Խաղն անցկացվում է դրսում, մարզադահլիճում կամ սենյակում: Մասնակիցների քանակը՝ 5-20: Գույքը` զանգակներ, չխկչխկան խաղալիքներ: Խաղավարը կանգնում է սենյակի կենտրոնում, մնացած մասնակիցները սենյակի տարբեր հատվածներում: Մանկավարժը մասնակիցներից մեկին տալիս է զանգակ, որ հնչեցնի: Խաղավարը պետք է որոշի, թե որտեղից է զանգը` ուղությունը ցույց տալով ձեռքով: Եթե ճիշտ է որոշում, ապա մասնակցի հետ փոխվում են տեղերով:
«Մրգերի այգի» Խաղն անցկացվում է դրսում, մարզադահլիճում կամ սենյակում: Մասնակիցների քանակը՝ 10-30: Մասնակիցները մեկական կանգնում են: Մանկավարժը հերթով կանչում է իր մոտ և կամաց ասում մի մրգի անուն (խնձոր, տանձ, բալ, նարինջ և այլն) հաշվարկով, որ խմբում 5-8 հոգի միևնույն մրգի անունն ունենան: Մասնակիցները, ստանալով մրգի անվանումը, ցրվում են: Մանկավարժի ազդանշանի ժամանակ բոլորը միաժամանակ սկսում են բղավել այն մրգի անունը, որն իրենց ասվել էր, և փորձում են իրենց նմաններին գտնել: Իրար գտած մասնակիցները միմյանց ձեռք են բռնում և փնտրում են մյուսներին: Նույն մրգի անվանմամբ խումբը բոլորից շուտ ամբողջությամբ հավաքվելու դեպքում հաղթում է:
Комментариев нет:
Отправить комментарий