Աշխատակարգ
Բաղադրիչները՝10 ժամ, 1 կրեդիտ
1. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները- 5 ժամ
(այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ
Դասընթացավար՝ Լուսինե Ալեքսանյան
Բովանդակությունը՝
Թեմա 1․ Ներառական կրթության փաստահենք ընկալում:
Ներառական կրթության իրավական կարգավորումներ: 2 ժամ
§
Ներառական կրթությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում.
նկարագրությունը,առանձնահատկությունները, կազմակերպումը
§
Կրթության առանձնահատուկ պայմանների
կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
§ Ուսումնասիրության նյութեր
ՀՀ օրնքը երեխայի իրավունքների մասին
Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
մասին
ՀՀ-ում ներառական կրթության իրականացման, գնահատում, 2013 թվական
Աշխատանք
1.Ծանոթացա Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին: Հեղինակային կրթական ծրագիրը ներառական է՝
«յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների
կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ
պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին
առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված
արդյունքի ապահովում»:
Կրթահամալիրում ուսուցման ներառականության համար ստեղծվում-զարգանում է
համապատասխան բաց, ներառող, զարգացնող ֆիզիկական միջավայրը:
Կարդացել եմ Մարիետ
Սիմոնյանի «Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» հոդվածը: Համամիտ եմ և ամբողջությամբ կիսում եմ
առաջ քաշած խնդիրների մտահոգությունը, քանի որ պատկան մարմինները շատ քիչ
ուշադրություն են դարձնում առանձնահատուկ պայմաններում հայտնված սովորողների
ներառմանը, իսկ եթե չկա ներառում, ուրեմն չկա մանկավարժություն: Ընտանիքին,
սովորողին հուզող թիվ մեկ խնդիրը դա երեխայի ինքնազգացողությունն է, եթե սովորողը
իրեն լավ է զգում, ներառված է կրթական միջավայրում, ուրեմն լուծված են բոլոր
խնդիրները:
Թեմա 2․ Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում: 1 ժամ
Սովորողներ կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:
Ուսումնասիրության
նյութեր
Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ) Հեղինակ՝ Սյուզաննա
Պետրոսյան
Թեմային առնչվող նյութեր (նյութեր,
տեսանյութեր, գործնական խորհուրդներ)
Աշխատանքը
Ծանոթանալ,կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կարիքները: Քննարկել առանձին դեպքեր:
ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՆԿԱՐԻ ՄԻՋՈՑՈՎ,Աննա Օհանյան
Նոթբուքը որպես խոսքի զարգացման միջոց աուտիզմով սովորողների համար, Աննա Օհանյան
Վերապատրաստման ընթացքում քննարկել և դիտարկել ենք տարբեր դեպքեր: Յուրաքանչյուր վերապատրաստվող ուսուցիչ ներկայացրել է իրեն հանդիպած առանձին դեպքեր:
Թեմա 3․ Կրթության կազմակերպման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ։ 1 ժամ
Ուսումնասիրության
նյութեր
Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական
աջակցության ծառայությունների տրամադրման կարգ։
Աշխատանքը
Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:
1.Դպրոցական մակարդակում ծառայությունները
տրամադրվում են այն սովորողներին,ովքեր սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են
որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:
Պետք է նշել, որ կան սովորողներ,ովքեր ունեն թեթև կարիք կամ գնահատված չեն,
բայց նրանց օգնություն չտրամադրելը, /անտեսելը/ այդքան էլ ճիշտ չէ: Կրթահամալիրում
բոլորը օգնում են բոլորին՝ անկախ ամեն ինչից:
2.Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են հանրակրթական
ուսումնական հաստատության մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի
միջոցով:
Ես կարծում եմ, որ ինչքան շատ, հաճախ լինի օգնությունը, ինչքան շատ մարդ մասնակցի դրան՝ իր չափով՝ դասվար,կազմակերպիչ, օգնական, այդքան արդյունավետ կլինի ներառման գործընթացը:
3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողին տրամադրվող աջակցող ծառայությունների ժամանակահատվածը, տեսողությունը, ծավալը և տրամադրման գրաֆիկը մշակում է հաստատության աջակցության խումբը, հաստատվում է տնօրենի կողմից:
Ես կարծում եմ, որ օգնությունը պիտի լինի համաժամանակյա,
անընդհատ, որպեսզի սովորողը ամեն պահի իրեն զգա ներառված,
չտարբերվող:
4.Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը՝ ի դեմս դպրոցի տնօրինության և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի:
Կարծում եմ,որ հաստատության ղեկավարը պիտի հետևի աշխատանքների բովանդակությանը, որակին, ապահովի մասնագետ-ծնող-դպրոց շուրջտարյա կապը՝արդյունավետության բարձր մակարդակի հասնելու համար:
5.Աջակցող ծառայությունները սովորողին տրամադրվում են դասերից հետո՝ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1.5 ժամից ոչ ավելի:
Կրթահամալիրում կարիքով սովորողի աջակցությունը կազմակերպվում է ոչ միայն դասից դուրս,այլև շատ հաճախ հընթացս՝ սովորողին չկտրելով իր միջավայրից.
սա կարևոր գործիք է, ներառման այլընտրանքային մի ձև:
Թեմա
4.Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ,մոտեցումներ
Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:
Ուսումնասիրության նյութեր
Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)
Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան
Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ, Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան
Աշխատանք
Ծանոթանալ ներառող դասավանդման հիմնական
սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության
համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնական ոճերին
մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում, գրել նկատառումներ:
Դիտեցի համատեղ դասավանդման մոդելների տեսանյութը:
ներկայացված էր մի քանի մոդել, հետաքրքիր էր աջակցող դասավանդման մոդելը, որտեղ
երկրորդ ուսուցիչը դիտարկում է սովորողների վարքը, օգնում է նրանց:
Թիմային դասավանդման մեթոդն էլ հետաքրքրեց երբ դասը
կարող են անցկացնեն տարբեր մասնագետներ.հավաքվելով մի թեմայի շուրջ: Մի քիչ բարդ է
ուս. կենտրոնների տեղափոխման մոդելը, այն անցկացնելու համար անհրաժեշտ կլինի ավելի
երկար պատրաստվել, բայց մոդելը բավականին հետաքրքիր էր:
Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել
դրանցից մեկը:
Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում
հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան
Աշխարհը գնում է դեպի զարգացում, ոչ ոք չի կարող այսօր
իր կյանքը պատկերացնել առանց բջջային հեռախոսի և համացանցի: Ժամանակակից
տեխնիկական միջոցները որոշ չափով հեշտացնում են հատուկ կարիքով սովորողների
առանց այդ էլ դժվար կյանքը: Կան և կստեղծվեն հրաշալի սարքավորումներ, որոնց
շնորհիվ հատուկ կարիքով երեխաները առավել քան երբևէ հնարավորություն են
ունենում իրենց կյանքն ապրելու առանց սահմանափակումների և դա լավ է:
- Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում
Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ
Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ
Հեռավար ուսուցումը՝ որպես կրթահամալիրի
ձեռքբերում, Վարդան Կարապետյան
Ներառականությունը՝ կենսական արվեստ, Ռիմա Երեմյան
Շփումը կենդանիների հետ՝ որպես ներառական
կրթություն, Ռիմա Երեմյան
Չկա ներառականություն, չկա
մանկավարժություն, Մարիետ Սիմոնյան
Չկորցնել հին ներդաշնակությունը նոր
առօրյայում, Մարիննա Գևորգյան
Աշխատանք
ԱՈւՊ-ը փաստաթուղթ է, որը ուսուցիչների,դաստիարակների,
երեխաների հետ աշխատող մասնագետների և ծնողների համար ուղեցույց է: Այն օգնում է
արդյունավետ կազմակերպել ուսուցման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող
սովորողների անհատական: Սովորողի ԱՈւՊ-ը կազմվում էըստ դիտարկման և գնահատման արդյունքների:
Յուրաքանչյուր սովորողի համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան
կազմվում է ԱՈւՊ: ԱՈւՊ-ը կազմվում է ներառական կրթությանն աջակցող
մասնագետների կողմից՝ ուսուցիչների և ծնողի մասնակցությամբ:
Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները
ներառական կրթության համատեքստում:
- Սովորող-սովորեցնող
նախագիծ
- Ուսումնական
ճամփորդություններ
- Ուսումնական
ճամբարներ
- Խմբային
աշխատանքներ
- Համագործակցային
նախագծեր
- Ընտանեկան
նախագծեր
Թեմա 7. Իրավիճակների լուծումներ (ինքնուրույն աշխատանք)
- Ուսումնական նյութեր
- Ուսումնական նյութերի ներկայացվող պահանջներ
- Ինքնակրթություն
2.
Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները- 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կատարվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ
Հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ
·
Թեմայի ընտրություն
·
Սեփական փորձի թոխանցում
·
Տեղեկությունների հավաքում
·
Ստացված տեղեկության վերլուծություն
·
Հետազոտական արդյունքներ
Առաջարկվող թեմաներ
·
Համընդհանուր ներառականության սեփական փորձի ներկայացում, այդ թվում՝
օրինակելի դասի տեսաձայնագրություն
·
Կրթական կարիքների ուսումնասիրություն, որևէ կրթական կարիքին
մանրամասնանդրադարձ, այդ թվում նաև գործնական աշխատանքի ներկայացում,
տեսանյութեր,նյութեր
·
Անհատական ուսուցման պլանով աշխատելու կարևորություն
·
Դպրոցական մակարդակի գնահատման անհրաժեշտությունն ու կարևորությունը
·
Թիմային աշխատանք,համատեղ դասավանդում
·
ԿԱՊԿՈւ սովորողի անհատական թղթապանակ
·
Համընդհանուր ներառականությունը և մեր օրերի կրթական համակարգը
·
Ներառականության մասնագետ- սովորող- ծնող- դասավանդող համագործակցության
կարևորությունը համընդհանուր ներառականության կոնտեքստում
Վերապատրաստման մոդուլը՝ այստեղ:
Комментариев нет:
Отправить комментарий