четверг, 24 августа 2023 г.

Դիրքորոշում և արժեք

 Դիրքորոշում և արժեք

Վերապատրաստող՝   Նառա Նիկողոսյան 

սեպտեմբերի 25-29

Դասընթացի բովանդակություն, առաջադրանքներ 

Թեմա 1. Ժողովրդական մշակույթի կարողությունների «դիրքորոշում» և «արժեք»  բաղադրիչները:

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները: 

Մեթոդ. Համագործակցային. « Ջիկսո»

Ընթերցանություն. «ուղղորդված ընթերցանություն»

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում

Աշխատանք

Կարդալ «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները

Մեթոդ. բաժանվել 7 խմբի,յուրաքանչյուր խումբ կարդում է մեկ գլուխ, պատրաստում է այդ գլխի ներկայացում՝ PP,

Օգտվելով  «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

1. Քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական խմբի նկատմամբ: «Համայնք» եզրույթն այստեղ օգտագործվում է մի այնպիսի սոցիալական  կամ մշակութային խումբ ներկայացնելու համար, որն ավելի մեծ է, քան անձի ընտանեկան կամ ընկերական անմիջական շրջանակը և որին նա պատկանելուզգացում ունի:

2. Ժողովրդական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Մեր կրթության համակարգերն ու ուսումնական հաստատությունները պետք է երիտասարդներին պատրաստեն՝ դառնալու ակտիվ, հաղորդակից և պատասխանատու անհատներ. ավելի քիչը չի գոհացնի բազմամասն, բազմամշակույթ և արագ զարգացող հասարակություններին,ուր մենք ապրում ենք:

3. Ժողովրդավարական մշակույթ,

Ժողովրդավարական օրենքներն ու կառույցները կարող են արդյունավետ գործել միայն ժողովրդավարության մշակույթի վրա հիմնված լինելու պարագայում: Կրթությունն այս պարագայում առանցքային դեր ունի: Սրանք այն եզրակացություններն էին, որոնց պետությունների և կառավարությունների ղեկավարները հանգեցին 2005 թվականին Վարշավայում կայացած Եվրոպայի խորհրդի երրորդ գագաթնաժողովի ընթացքում: Դրա հիման վրա մեր կազմակերպությանը պատվիրակվեց «խթանել և զարգացնել ժողովրդավարական մշակույթը մեր քաղաքացիների շրջանում»:

4. Ժողովրդավարություն,

Ժողովրդավարությունը ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է, որի գլխավոր առանձնահատկությունը  մեծամասնության տեսակետներին արձագանքման ունակությունն է:

5. Մարդկային արժանապատվություն  և մարդու իրավունքներ,

Արժեքների այս շարքը ներառում է՝

1.գիտակցում, որ բոլոր մարդկանց բնորոշ է ընդհանուր մարդասիրությունը և հավասար արժանապատվությունը՝ անկախ նրանց մշակութային պատկանելությունից, կարգավիճակից,ունակություններից կամ հանգամանքներից.

2. գիտակցում, որ  մարդու իրավունքները համամարդկային, անօտարելի և անբաժանելի են.

3. գիտակցում, որ  մարդու իրավունքները պետք է միշտ խթանել, հարգել ու պաշտպանել.

4. գիտակցում, որ հիմնարար ազատությունները միշտ պետք է պաշտպանված լինեն, քանի դեռ դրանք չեն ստորադասում կամ խախտում այլոց մարդու իրավունքները.

5. գիտակցում,որ մարդու իրավունքները հիմք են ծառայում որպես հասարակության հավասար անդամներ միասին ապրելու, ինչպես նաև աշխարհում ազատության, արդարության և խաղաղության համար::

6. Մշակութային բազմազանություն,

Մշակութային բազմազանությունը միշտ էլ պետք է արժևորվի, քանի դեռ այն չի խախտում մյուսների մարդու իրավունքներն և ազատությունները:

Արժեքների այս երկրորդ խումբը, ներառում է՝

1. գիտակցում, որ մշակութային բազմազանությունն ու բազմակարծությունը, աշխարհայացքներն ու գործելակերպերը մեծ արժեք են հասարակության համար և զարգացման հնարավորություն են ընձեռում հասարակության բոլոր անդամներին.

2. գիտակցում, որ բոլոր մարդիկ ունեն տարբեր լինելու և սեփական տեսակետները, դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքներն ընտրելու իրավունք.

3. գիտակցում, որ մարդիկ պետք է միշտ հարգեն մյուսների դիրքորոշումները, համոզմունքներն ու կարծիքները, եթե դրանք ուղղված չեն մյուսների մարդու իրավունքների և ազատությունների ստորադասմանը.

4. գիտակցում, որ մարդիկ պետք էմիշտ հարգեն  այլոց կենսակերպն ու գործելակերպերը, եթե դրանք չեն ստորադասում կամ խախտում մյուսների իրավունքներն և ազատությունները.

5. գիտակցում, որ մարդիկ պետք է լսեն և մասնակցեն իրենցից տարբեր ընկալվող մարդկանց հետ երկխոսությանը:

7. Իրավունքի գերակայություն,

Նպաստել իրավունքի գերակայությանը և բոլոր քաղաքացիների նկատմամբ հավասար և անկողմնակալ վերաբերմունքին՝ օրենքի շրջանակներում, որպես արդարադատության  ապահովման միջոց:

8. Օրենքի գերակայություն, արդարադատություն,

Մարդու իրավունքների տեսանկյունից դիմացինի՝ համոզմունքների ազատության իրավունքը
միշտ պետք է հարգել, սակայն հարգանքը չի կարող համահունչ լինել համոզմունքների
այնպիսի բովանդակության հետ, որով փորձ է արվում ստորադասել կամ խախտել մյուսների 
արժանապատվությունը,մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

9. հավասարություն,
որոշակի հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություններ և կարգավիճակ, հնարավորինս ներառելով քաղաքացիական,սեփական իրավունքները, խոսքի ազատությունը և որոշակի սոցիալական ապրանքների ու ծառայությունների հավասար հասանելիություն:

10. արդարություն
Երկու խմբերի միջև լուրջ հակամարտության ծագման ֆոնին՝ այդ հակամարտության ընթացքում բռնությունից կամ անարդարությունից տուժած անձն, այնուամենայնիվ, հնարավոր է ընտրի մյուս խմբի անհատների հետ հաշտեցման գնալու ճանապարհը: Գիտակցումը, որ բոլոր մարդկային էակները հավասար արժանապատվություն և արժեք ունեն՝ անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ ինչ խմբեր են պատկանում, կարող է հաշտեցման շարժառիթ լինել:

11. անկանխակալվերաբերմունք այլ մշակույթների,համոզմունքների,աշխարհայացքների և սովորույթների նկատմամբ
Անկանխակալ  մոտեցումը դա վերաբերմունքն է այն մարդկանց նկատմամբ, ում մշակութային պատկանելիությունը, համոզմունքները, աշխարհայացքն ու սովորույթները տարբերվում են քո սեփականից: Դա ներառում է զգայուն, հետաքրքրասիրական և բարյացակամ վերաբերմունք այլ մարդկանց և այլ աշխարհայացքների նկատմամբ:

12. հարգանք-
դրսևորվում է որևիցե մեկի կամ որևիցե մի բանի նկատմամբ դրական վերաբերմունքով: Հարգանքը հիմնաված է դատողության վրա, որն ունի իրական կարևորություն, արժեք և նշանակություն:

13. պատասխանատվություն-
դա վերաբերմունքն է սեփական գործողությունների նկատմամբ, ինչը ենթադրում է, որ անձը կրում է իր կատարած գործողությունների հետևանքները:

14. ինքնակառավարման արդյունավետություն-
նյարդայնությունը
նյարդայնությունը և հուզական վերապրումները բնական արտահայտվող մեխանիզմներ են, սակայն դրանց արդյունքը կարող է ինչպես՝ վնասել շրջապատին, այնպես էլ՝  բացասական հույզեր վերապրող անձին: Որպեսզի հույզերը կարողանանք կառավարել, պետք է դրանք վերապրել գիտակցական վերահսկողությամբ: Մինչ գործելը պետք է վերլուծել ցանկացած իրավիճակ:

15. հանդուրժողականություն

Բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու հասարակությունը կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին,
ժողովրդավարական գործընթացներին, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամաբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան:
Հանդիպումների արդյունքում՝
Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնումունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինի վերը նշված կետերը,կներկայացվի իր կարծիքը նշված կետերի շուրջ:

Գլուխ 5 Շրջանակի գաղափարական հիմունքները 
 պատրաստել ենք Power Point և ներհայացրել հանդիպման ընթացքում

Երրորդ հանդիպում. Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման հիմունքները...

1. Դուրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Առանձնացրե՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձրավորմանն ուղղված վերջնարդյունքները:  

2.Կարդացեք և քննարկեք նշված հոդվածները:

Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան

Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն


3.Բերե՛ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք»թեմայից

Մեթոդ.երեք խումբ ստեղծել
առաջին խումբը՝ կրտսեր դպրոցւ
երկրորոդ խումբը՝ հիմնական դպրոցի
երրորդ խումբը՝ Ավագ դպրոցի սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները դուրս են բերում  չափորոշչից (20ր)
խմբերի ներկայացում-քննարկում (20ր)
Արդյունքները հրապարակել բլոգում

1.  Չորրորդ հանդիպում

Կարդացեք հետևյալ մշակումները՝

Կարդացեք և քննարկեք նշված հոդվածները: Բերեք նաև օրինակներ 
Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով  «Դիրքորոշում և արժեք»թեմայով

·         Ապրումակցային մանկավարժություն Մարիետ Սիմոնյան

·         Քաղաքակրթությունների բախո՞ւմ Սամյուել Հանգթինգթոն

·         Ժողովրդավարությ

ան և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով Արտակ Զարգարյան

·         Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝

·         Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից Աշոտ Բլեյան

·         Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան

·         Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Մեթոդը՝
երեք բանալի,մեկ կողպեք. Այս մեթոդը կարելի է կիրառել իմաստի ընկալմանփուլում,որոնք բավականին ծավալուն են,նույն նյութին կամ երևույթին վերաբերող մի շարք բնորոշ հատկանիշներ կան:  Առաջարկում դուրս գրել երեք նախադասություն (երեք բանալի), որոնք կարևոր էեն այդ նյութը յուրացնելու համար, ընտրել մեկ նախադասություն (կողպեք), որը կամփոփի, կընդհանրացնի ասելիքը, միտքը, գաղափարը: Այս մեթոդը ձևավորվում է ընտրություն կատարելու, գլխավորը երկրորդականից տարբերելու հմտություն, ինչպես նաև համագործակցելու, իր ընտրությունը հիմնավորելու կարողություն:

Հինգերորդ հանդիպում

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում, տեքստի ձևակերպում:

Վերջնարդյունքը՝
Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ,մշակում, որն ընդգրկում է ընթերցված նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը:

Комментариев нет:

Отправить комментарий