Շարժախաղերը
ֆիզիկական
դաստիարակության
կարևոր
միջոցներից
են։ Շարժախաղերի ուսուցումը ուսումնական ծրագրում նախատեսված է տարրական դասարաններում։ Շարժախաղերը նպաստում են երեխաների առողջության ամրապնդմանը, ֆիզիկական զարգացմանը, ամրապնդում են նրանց կենսականորեն անհրաժեշտ շարժողական հմտությունները` քայլքը, վազքը, ցատկը, նետումները, զանազան արգելքների հաղթահարումը և այլն։ Մշակում են սովորողների շարժողական ընդունակությունները`
արագաշարժությունը,
ճարպկությունը,
դիմացկունությունը,
ուժը,
կոորդինացիան,
շարժումների
հանաձայնեցումը
և
այլն։
Խաղերը նաև զարգացնում են նրանց ուշադրությունը, համարձակությունը, ինքնավստահությունը, հնարամտությունը, օժանդակում են փոխօգնության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակմանը։
Խաղերի
հաջող
անցկացումը,
պայմանավորված
է
խաղի
ընտրությունից,
խաղավայրի
և
գույքի
նախապատրաստումից։
Դասերի
համար
խաղերի
ընտրելիս
պետք
է հաշվի առնվել.
- դասին ներկայացվող խնդիրները,
- երեխաների տարիքը, ֆիզիկական զարգացման և շարժողական հնարավորությունների
մակարդակը,
- խաղավայրի պայմանները, գույքի առկայությունը,
- խաղի համար դասին հատկացված ժամանակը,
-
օդի
ջերմաստիճանը,
- շարժախաղին նախորդող և հաջորդող վարժությունների կատարման ժամանակ երեխաների ստացած բեռնվածությունը։
Վնասվածքներից
խուսափելու
նպատակով,
եթե
խաղերն
անցկացվում
եմ
մարզասրահում,
ապա
պետք
է
այն
ազատել
մարմնամարզական
գործիքներից
և
խանգարող
այլ
գույքից։
։
Խաղերի
համար
անհրաժեշտ
գույքը`
ըստ
չափի
ու
քաշի
պետք
է
համապատասխանի
սովորողների
տարիքին
և
նրանց
ֆիզիկական
զարգացման
ցուցանիշներին։
Շարժախաղերը
անցկացնելիս,
նախ
պետք
է
հաղորդել
խաղի
անվանումը,
ապա պարզ, հակիրճ բացատրել կամ հիշեցնել խաղի կանոնները, որոնք պետք է զուգակցվեն խաղի առանձին վարժությունների և հնարների ցուցադրմամբ։
Եթե
խաղը
թիմային
է,
ապա
դասարանի
աշակերտներին
պետք
է
բաժանել
հավասար
խմբերի,
այն
հաշվով,
որ
բոլոր
խմբերը
ֆիզիկական
պատրաստականության
մակարդակով
լինեն
մոտավորապես
հավասար
ուժի։
Խաղի
բացատրումից,
կանոնների
հաղորդումից
հետո,
պետք
է
նաև
նշել
թե
քանի
րոպե
են
խաղալու
կամ
ինչ
հաշվի
դեպքում
է խաղը ավարտվելու։ Խաղը ավարտելուց հետո, անհրաժեշտ է անփոփել այն` բացահայտելով այն սխալները, որոնք թույլ են տրվել խաղի ընթացքում։
Շարժախաղերը
հիմնականում
անցնում
են
հուզականությամբ,
որը
նպաստում
է
նրանց
շարժողական
ակտիվության
բարձրացմանը։
Շարժախաղերը
անցկացնելիս
անհրաժեշտ
է
երեխաներին
ծանոթացնել
և
նրանց
մեջ
ամրապնդել
խաղերի
համար
պարտադիր
հետևյալ
կանոնները.
- արագ և ճիշտ կանգնել իրենց տեղում խաղը սկսելու համար,
- խաղը սկսել և ավարտել խաղավարի ազդանշանով,
- խաղավարի խոսքը օրենք է,
- խաղալ ազնվորեն, առանց խաբելու,
- չվազել ու անցնել խաղի համար նշագծված խաղահրապարակի սահմանները,
- հոգատար վարվել գույքի հետ,
- հաղթելիս չգոռոզանալ, պարտվելիս` չտխրել։
Շարժախաղերի
անցկացնելիս
անհրաժեշտ
է
պահպանել
անվտանգության
կանոնները
և
հիգիենիկ
պահանջները։
Հեղինակներ`
Կարապետյան Վ.
/ Ռ.Ա. Առաքելյան;
Խմբ.՝ Ամ.Մ. Մելիքյան
Վ.Ղ. Կարապետյան.
Առաքելյան
Ռ.Ա., Շարժախաղեր,
Երևան
2008:
2. Լուսինյան
Ա.
Ա.Վարոյան.
Комментариев нет:
Отправить комментарий