2019-2020

Առարկայական ծրագրեր, անհատական աշխատաժամանակ

воскресенье, 27 января 2013 г.

Շարժախաղեր


Շարժախաղերը ֆիզիկական դաստիարակության կարևոր միջոցներից են։  Շարժախաղերի ուսուցումը ուսումնական ծրագրում նախատեսված է տարրական դասարաններում։ Շարժախաղերը նպաստում են երեխաների առողջության ամրապնդմանը, ֆիզիկական զարգացմանը, ամրապնդում են նրանց կենսականորեն անհրաժեշտ շարժողական հմտությունները` քայլքը, վազքը, ցատկը, նետումները, զանազան արգելքների հաղթահարումը և այլն։  Մշակում են սովորողների շարժողական ընդունակությունները` արագաշարժությունը, ճարպկությունը, դիմացկունությունը, ուժը, կոորդինացիան, շարժումների հանաձայնեցումը և այլն։ Խաղերը  նաև  զարգացնում են  նրանց ուշադրությունը, համարձակությունը, ինքնավստահությունը, հնարամտությունը, օժանդակում են փոխօգնության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակմանը։
Խաղերի հաջող անցկացումը, պայմանավորված է խաղի ընտրությունից, խաղավայրի և գույքի նախապատրաստումից։
Դասերի համար խաղերի ընտրելիս պետք է  հաշվի առնվել.
-        դասին ներկայացվող խնդիրները,
-        երեխաների տարիքը, ֆիզիկական զարգացման և շարժողական հնարավորությունների մակարդակը,
-        խաղավայրի պայմանները, գույքի առկայությունը,
-        խաղի համար դասին հատկացված ժամանակը,
-        օդի ջերմաստիճանը,
-        շարժախաղին նախորդող  և հաջորդող վարժությունների կատարման ժամանակ երեխաների ստացած բեռնվածությունը։
Վնասվածքներից խուսափելու նպատակով, եթե խաղերն անցկացվում եմ մարզասրահում, ապա պետք է այն ազատել մարմնամարզական գործիքներից և խանգարող այլ գույքից։
։ Խաղերի համար անհրաժեշտ գույքը` ըստ չափի ու քաշի պետք է համապատասխանի սովորողների տարիքին և նրանց ֆիզիկական զարգացման ցուցանիշներին։
Շարժախաղերը անցկացնելիս, նախ պետք է հաղորդել խաղի անվանումը, ապա  պարզ, հակիրճ բացատրել կամ հիշեցնել խաղի կանոնները, որոնք պետք է զուգակցվեն խաղի առանձին վարժությունների և հնարների ցուցադրմամբ։
Եթե խաղը թիմային է, ապա դասարանի աշակերտներին պետք է բաժանել հավասար խմբերի, այն հաշվով, որ բոլոր խմբերը ֆիզիկական պատրաստականության մակարդակով լինեն մոտավորապես հավասար ուժի։ Խաղի բացատրումից, կանոնների հաղորդումից հետո, պետք է նաև նշել թե քանի րոպե են խաղալու կամ ինչ հաշվի դեպքում է  խաղը ավարտվելու։ Խաղը ավարտելուց հետո, անհրաժեշտ է անփոփել այն` բացահայտելով այն սխալները, որոնք թույլ են տրվել խաղի ընթացքում։
Շարժախաղերը հիմնականում անցնում են հուզականությամբ, որը նպաստում է նրանց շարժողական ակտիվության բարձրացմանը։
Շարժախաղերը անցկացնելիս անհրաժեշտ է երեխաներին ծանոթացնել և նրանց մեջ ամրապնդել խաղերի համար պարտադիր հետևյալ կանոնները.
-        արագ և ճիշտ կանգնել իրենց տեղում խաղը սկսելու համար,
-        խաղը սկսել և ավարտել խաղավարի ազդանշանով,
-        խաղավարի խոսքը օրենք է,
-        խաղալ ազնվորեն, առանց խաբելու,
-        չվազել ու անցնել խաղի համար նշագծված խաղահրապարակի սահմանները,
-        հոգատար վարվել գույքի հետ,
-        հաղթելիս չգոռոզանալ, պարտվելիս` չտխրել։
Շարժախաղերի անցկացնելիս անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները և հիգիենիկ պահանջները։

                Հեղինակներ`               
Կարապետյան Վ.
/ Ռ.Ա. Առաքելյան; Խմբ.՝ Ամ.Մ. Մելիքյան
Վ.Ղ. Կարապետյան.
Առաքելյան Ռ.Ա., Շարժախաղեր, Երևան 2008:
 2. Լուսինյան Ա.
Ա.Վարոյան.

Комментариев нет:

Отправить комментарий