среда, 30 августа 2017 г.

Նախադպրոցական հաստատությունների դաստիարկները մարմնամարզության դահլիճում


Երկրորդ շաբաթվա երկրորդ օրն է` ինչ կրթահամալիրում նախադպրոցական հաստատությունների դաստիրակների խմբերը հաճախում են մարմնամարզության սրահ մարզական պարապմունքների: Պարապմունքները անցնում են շատ հագեցած:   Ուսուցիչների հետ կատարում ենք շարային վարժություններ, և այսօրվա պարապմունքի վերջում ավելացրեցինք ցատկ կամրջակի վրա և ուժային վարժություններ:

Տեսանյութ

понедельник, 28 августа 2017 г.

Մարմնամարզության ծրագիր 2019-2020թթ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝

1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում
2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն/ մշակում
3. Տեսական գիտելիքների ձեռք բերում
4.Սովորողների մեջ՝ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում
 5.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:

Մարզատոն օգոստոսի 30

Վայրը՝ Մայր դպրոց
Մուտքի մոտից դասավանդողները իրենց ջոկատներով գնում են մարզադաշտեր:
Հագուստը՝ մարզական, մարզակոշիկները՝ հարմար, գլխարկները և ջրի շշերը՝ պարտադիր

четверг, 24 августа 2017 г.

Նախադպրոցական հաստատությունների վերապատրաստվողները մարմնամարզության դահլիճում.



Արդեն չորրորդ օրն է կրթահամալիրի հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրով մարզերի  մանկապարտեզների աշխատողները մասնակցում են մարմնամարզության պարապմունքներին, նրանք ծանոթացան մարզական դասի կառուցվածքին` շարում, հաշվարկ, դարձումներ, շարափոխումներ,վարժությունների ճիշտ կատարում` գլուխկոնծի, կանգ թիակների վրա,զամբյուղ և այլն: 
Խմբում կային  մարմնամարզիկներ և պարապմունքը ստացավ կրթական փոխանակումներ կարգավիճակը, նրանք էլ ցուցադրեցին իրենց հմտությունները: Վերապատրաստվողներին  հատկապես շատ դուր եկան վարժությունները ցատկացանցի վրա:

среда, 14 июня 2017 г.

Մարմնամարզիկները շարունակում են մարզվել

 Ճամբարային առօրյան աշխույժ էր մինչև վերջին օրը, կրթահամալիր էր այցելել կրթության և գիտության նախարարաը,  մեզ մոտ սովորական մարզական տրամադրություն էր: Մարմնամարզության սրահում էին Հարավային և Արևելյան դպրոցի մարմնամարզիկները:
https://www.youtube.com/watch?v=ElONhTqtcWc&feature=youtu.be

Հաշվետվություն

воскресенье, 21 мая 2017 г.

Եռօրյա ճամփորդություն Սյունիքի մարզ

Պատասխանատու` Անահիտ Եղյան
      Օգնական `                   Ռոզա Գսպոյան
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ
Նպատակը՝  Կրթական փոխանակումներ Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոցում՝ տնօրեն Գոհար Հայրապետյան, հեռ. 077-96-43-77, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքների բացահայտում, ուսումնահետազոտական և հայրենագիտական ուսումնասիրություն Սյունիքի մարզում, Բարձունքի հաղթահարում:
Նախագծեր`

пятница, 19 мая 2017 г.

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ



Ճամփորդության վայրը`

Կոտայքի մարզ, Մարմարիկ

Մասնակիցները (դասարան)



Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների և Միջին դպրոցի 6-7-րդ դասարանների սովորողներ
Ճամփորդության նպատակը`

понедельник, 8 мая 2017 г.

Բնապահպանական նախագիծ. Զանգվի հետքերով

Հայրենագիտական-բնապահպանական նախագիծ. Մանկական երկաթուղի
Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ
Օրը` մայիսի 6, ժամը 09:30
Նպատակը 
  •  Ճանաչելու, ուսումնասիրելու, քայլելու, հետազոտելու Զանգուն Հրազդանը
  • Տեղանքի մաքրման աշխատանքներ
  • Բլբլոց-ռադիոլուրեր
  • Քայլք Մաշտոցի պողոտա Մանկական երկաթուղի թունելով
  • Էկոհայրենագիտական ակցիա, լուսանկարահանում, տեսանկարահանում, ձայնագրում
  • Մարզախաղեր
  • Ազգային խաղեր
Անհրաժեշտ իրեր՝
  • Ուսապարկ
  • Բրդուճներ
  • Ջուր-ջրաման
  • Արևային գլխարկ
  • Սպորտային հարմար հագուստ, կոշիկ
  • Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, աղբի տոպրակներ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ
  • Մարզական գույք- օղակ, գնդակ
·         Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ
·          
        1. Ազատյան Ամալիա
        2. Գասպարյան Քրիստինե 4-1 դաս.
        3. Փաշիկյան Ջուլիետա 4-1 դաս Ց
       4.Մանուկյան Նարե 5-րդ դաս.
        5.Վիլսիրյան Էվա4-1 դաս.


четверг, 10 ноября 2016 г.

Ուսումնական ճամփորդություն

                                   


Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Ճամփորդության նպատակը՝ Ծանոթացում մարզադպրոցի դահլիճների հետ:
                                                              -  Փորձի փոխանակում և մասնակցություն:
                                                                 Հանդիպում մարզադպրոցի տնօրենության հետ;
                                                              -  Ծանոթացում հայ առաջին Օլիմպիական չեմպիոն                                                                      Հրանտ Շահինյանի սպորտային չեռք բերումների                                                                       հետ:
                                                             -   Քաղաքային թափառումներ:

Մասնակիցները - Գեղարվեստի կրտսեր դպրոցների 4-5-րդ դասարանների                                                          սովորողներ
                                   - Միջին դպրոցի 6-րդ դասարանների սովորողներ

                                                     Մասնակիցներ


Գեղարվեստի կրտսեր դպրոց:

1. Օհանյան Մոնիկա
2. Գասպարյան Քրիստինե
3. Խաչատրյան Անի
4. Երեմյան Մերի
5. Փաշիկյան Ջուլիետա
6. Ազատյան Ամալիա
7. Արտենյան Լուիզա
8. Մելիքյան Լինդա
9. Սահակյան Սեդա

Միջին դպրոց

10. Ղազարյան Մերի
11. Սարգսյան Ստելլա

понедельник, 5 сентября 2016 г.

Արշավ դեպի Սևանա լիճ — Մաշտոցներ բարձունք


Սեպտեմբերի17-ին «Բարձունքի հաղթահարում» և  «Աշնանային լողափ» նախագծի շրջանականերում,միջին դպրոցի և մարմնամարզության ընտրության գործունեության խումբը արշավելու են դեպի Սևանի տարածաշրջան հետևյալ ուղղությամբ.
 — Բուսաբանական այգի
 —հաղթահարելու ենք Սևանի լեռնաշղթայի սբ․Մաշտոցներ բարձունքը
— Սևանաի հ.1  հանրային լողափ։
 Շարժվում ենք ժամը 10.00-ին, Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղիից։
Անհրաժեշտ իրեր՝
  • օրապահիկ
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ
  • լողազգեստ, սրբիչ
  • բարձունքը հաղթահարելու և Սևանա լճում լողալու բարձր տրամադրություն

четверг, 25 августа 2016 г.

ՇԱՐԺԱԽԱՂԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐևՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԵՆ

Շարժախաղերը ֆիզիկական դաստիարակության կարեւոր միջոցներից են. Շարժախաղերի ուսուցումը ուսումնական ծրագրում նախատեսված է տարրական դասարաններում. Շարժախաղերը նպաստում են երեխաների առողջության ամրապնդմանը, ֆիզիկական զարգացմանը, ամրապնդում են նրանց կենսականորեն անհրաժեշտ շարժողական հմտությունները `քայլքը, վազքը, ցատկը, նետումները, զանազան արգելքների հաղթահարումը եւ այլն. Մշակում են սովորողների շարժողական ընդունակությունները `արագաշարժությունը, ճարպկությունը, դիմացկունությունը, ուժը, կոորդինացիան, շարժումների հանաձայնեցումը եւ այլն. Խաղերը նաեւ զարգացնում են նրանց ուշադրությունը, համարձակությունը, ինքնավստահությունը, հնարամտությունը, օժանդակում են փոխօգնության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակմանը.