вторник, 17 марта 2026 г.

Սպորտլանդիա

Երկու օր կրթահամալիրի կրտսեր դպրոցների սովորողների հետ մասնակցեցինք Երևան քաղաքի դպրոցների միջև անցկացվող սպորտլանդիային։ Մրցումները անցան թեժ ու հետաքրքիր պայքարում։
Սովորողները մեծ ոգևորությամբ էին մասնակցում։ Փորձերի ընթացքում նրանք շատ լավ պատրաստվել էին, սակայն մրցման ընթացքում լարվածությունը երբեմն խանգարեց նրանց լիարժեք դրսևորել իրենց կարողությունները, ինչի պատճառով եղան որոշ սխալներ և կորցրեցինք միավորներ։
Այնուամենայնիվ, պահպանեցինք թիմային ոգին և լավ տրամադրությունը։
Դիտեք տեսանյութը`


Комментариев нет:

Отправить комментарий