вторник, 10 января 2023 г.

Մարմնամարզական ստուգատես կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների հետ

     9-10-րդ դասարաններ

Շարային վարժություններ՝ Շարափոխում երկսյունի և քառասյունի, անջատումով և միաձուլումով: «Առաջ»«Հետ դարձ»«մարշ» հրամանների կատարում:Շարժման ընթացքում «Աջ դարձ»«Ձախ դարձ»«Հետ դարձ» հրահանգների կատարում:
Ընդհանուր զարգացնող վարժություններ 

Շարժման մեջ քայլքի,ոտքերի թափային շարժումների,ոստյունների,կքանիստերի և դարձումների հետ ձեռքերի շարժումների համակցում: Ընդհանուր զարգացնող վարժություններ  զույգերով, օղերով, գուրզերով /աղջիկներ/: Կեցվածքի ձևավորման վարժություններ: 


Ակրոբատիկ վարժություններ:
Տղաներ՝ «գլուխկոնծի երկարությամբ», «կանգ ձոռքերի վրա»՝ վարժակցի օգնությամբ:
Աղջիկներ՝ «Կանգ թիակների վրա», «Կամուրջ», «Ցատկ ցատկացանցի վրա»:  Յուրացված տարրեր համակցումներ:


Կախեր և հենումներ Տղաներ-վարժություններ պտտաձողի վրա:  Կախ դիրքում ծալվելով թափհարում,կախից վերելք շրջահենումով,դանդաղ իջնել կախ դիրքի,ետ թափին վայրցատկ: Կախ դրությունից ձգումներ:
Աղջիկներճկունության վարժություններ /օղ, գուրզ, գնդակ/:
Տղաներ- Ուժային վարժություններ /մարզափայտեր,կցագնդեր/
Վարժություններ մարզասարքերի վրա:


Մագլցման վարժությունները՝ 
Տղաներ՝ պարանի մագլցում
Աղջիկներ՝ հորիզոնական ձողի վրա ձեռքերի և ոտքերի օգնուփյամբ:

11-12-րդ դասարաններ

Շարային վարժություններ: Շարափոխումներ մեկ շարքից երկու,երեք,չորս և ութ շարքի:Շարժման ընթացքում «Աջ դարձ»,«Ձախ դարձ»,«Ետ դարձ» հրամանների կատարում:Ձևավոր քայլեր՝  «անկյունագծով»,«հակառակ ընթացքով»«օձաձև»: Երթային քայլ:

Ընդհանուր զարգացնող վարժություններ: Շարժման մեջ քայլքի,ոտքերի թափային շարժումների,ոստյունների,կքանիստերի և դարձումների հետ ձեռքերի շարժումների համակցում: Ընդհանուր զարգացնող վարժություններ  զույգերով, օղերով, գուրզերով /աղջիկներ/: Կեցվածքի ձևավորման վարժություններ: 

Կախեր և հենումներ Տղաներ՝ պտտաձողից կախիցվերելք հենման ուժով,հենումից դանդաղ իջնել կախ դիրքի:Կախից թափահարումներ վերելք հեծած,իջնել կախ դիրքի,թափահարումետ թափին վայրցատկ:  Կախ դրությունից ձգումներ:

Ակրոբատիկա: 
Տղաներ՝ գլուխկոնծի առաջ և ետ: Կանգ ձեռքերի վրա: Շրջում կողքով:
Աղջիկներ՝ Կանգ թիակների վրա, գլուխկոնծի առաջ, ետ: «Կամուրջ» վարժությունը պառկած դիրքից:
Ցատկ ցատկացանցի վրա:

Ուժային վարժություններ:
Տղաներ՝ վարժություններ կշռաքարերով,էսպանդերներով,ծանրաձողով:
Աղջիկներ՝ ճկունության վարժություններ գնդակով,օղերով,գուրզերով:
Վարժություններ մարզասարքերի վրա:

 

Комментариев нет:

Отправить комментарий