понедельник, 4 февраля 2019 г.

Ուրախ օր սահադաշտում


 Փետրվարի 3-ին Ժամ՝ 10:15 — 12:30, 11:30-13:45 Արևմտյան դպրոցի
3.1, 3.2 դասարանների սովորողները այցելեցին Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց:

четверг, 17 января 2019 г.

Ձմեռային մարզախաղեր Ջրվեժի արգելոցում

 Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները ծանոթացան այսօր, ձմեռային մարզաձևերից երկուսին՝ դահուկասահքին և սահնակային մարզաձևերին:

суббота, 12 января 2019 г.

Հունվարի աշխատակարգ

Ուսումնական ճամբար 2019
Ընդհանուր պարապմունք
Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժում
Այցելություն սահադաշտեր
Մարզական խաղեր կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողների հետ
Ընտրությամբ գործունեություն


суббота, 15 декабря 2018 г.

Ամանորյա մարմնամարզական ցուցադրություն.

Մայր դպրոց, Մարմարյա սրահ, ժամը՝ 15.00-15.15   
Մասնակիցներ՝ ՝ Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրի սովորողներ,հյուրեր




пятница, 26 октября 2018 г.

Նախագծերով ուսուցման շաբաթ

Հոկտեմբերի 22-26
Մարզական սպորտլանդիա  Արևելյան ևՀարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանների միջև https://gspoyanruzan.blogspot.com/2018/10/blog-post_43.html
Հոկտեմբերի 30-ին  մարմնամարզության դահլիճում  դաստիարակների սեմինար պարապմունք
https://gspoyanruzan.blogspot.com/2018/10/blog-post_26.html 

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը՝  նոյեմբերի 5-9 

Մարմնամարզության ծրագիր



Ծանոթություն մարմնամարզության դասի կառուցվածքի մասին. 
Մարմնամարզության դասը սկսվում է շարումից,դարձումներ տեղում, քայլք, վազք և ընդհանուր զարգացնող վարժություններից: Վարժությունները սկսում ենք պարանոցից և վերջացնում ստորին վերջույթներից:
Մարմնամարզության դասը բաղկացած է երեք մասերից`նախապատրաստական, հիմնական և եզրափակիչ :

суббота, 13 октября 2018 г.

Կրթահամալիրում վերապատրաստվող դասավանդողները մարզադահլիճում


Հոկտեմբերի տասնմեկին Արագածոտնի և Արմավիրի մարզի վերապատրաստվող դասավանդողները մասնակցեցին մարմնամարզական պարապմունքներին: 

воскресенье, 26 августа 2018 г.

2019-2020թթ.մարմնակրթության ծրագիր 2019-2020թ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում
2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն/ մշակում
3. Տեսական գիտելիքների ձեռք բերում
4.Սովորողների մեջ՝ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում
5.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:
6.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում
Ընդհանուր տեղեկություններ մարմնակրթության և սպորտի, նրա նշանակության վերաբերյալ: Կոփման կանոնները և նշանակությունը:

Մարզական ընտրությամբ և լրացուցիչ կրթության ծրագիր 2018-19թ.

Մարզական ընտրությամբ  և լրացուցիչ գործունեության կառուցվածքը
Մարզական ընտրությամբ գործունեությունը և  լրացուցիչ կրթությունը  ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և  սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների  ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:

ՄԱՐՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ 2018-2019 ուս.տարի

5 — 11-րդ դասարնների համար
դասի մասերը
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԱՓ. ՎԱՐԱԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ և ՆՊԱՏԱԿԸ
I ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ
Քայլք,դանդաղ վազք 6-8շ. Օրգանիզմի համաչափ տաքացում
Ձգողական վարժություններ 2 րոպե
Արյան շրջանառության բարելավում, ողնաշարի ուղղում
Վարժություններ ձեռքերի և ուսագոտու մկանախմբերի համար 6րոպե
Շարժունակության բարելավում, մկանների ամրապնդում
Վարժություններ որովայնի և կոնքազդրի մկանախմբերի համար 4-6րոպե