понедельник, 10 февраля 2020 г.

Ուսումնական առաջին,երկրորդ շրջանի ծրագիր.Միջին դպրոց

  Մարմնամարզական ընտրությամբ գործունեության պարապմունքները Միջին դպրոցում անցկացնում եմ 6 ժամ 6-7-րդ դասարաններում:Մարմնամարզական պարապմունքների հիմնական նպատակն է որ երեխան ֆիզիկապես առողջ լինի, ունենա գեղեցիկ կեցվածք,լինի ճկուն և ուժեղ,համակողմանի զարգացած,տիրապետի առողջ ապրելակերպի կանոններին:
Մարմնամարզական պարապմունքը սկսում ենք շարային վարժություններից,քայլքիցվազքից և ընդհանուր զարգացնող վարժություններից:
Պարապմունքի երկրորդ մասում կատարում ենք գլուխկոնծի առաջ և ետ վարժություններըկանգ թիակների վրամեջքին պառկած կամուրջ վարժություններըմարզչի օգնությամբ և ինքնուրույն կանգ ձեռքերի վրա վարժությունները:
Ցատկում ենք ցանցացատկի վրաՄարզապատի վրա կատարում ենք ոտքերի ծալում,բարձրացում և արտաորում վարժությունները:
Հենացատկերմարմնամարզական այծիկի վրայով ձեռքերի հրումով վերցատկ,ձեռքերի հրումով հենացատկ ոտքերը զատած,ծնկները ծալած,վայրեջք հենում կքանիստ դրություն ընդունելով:
Զուգափայտի վրա կատարում ենք համալիր վարժություններ:
Տարեվերջում  անցկացնելու ենք ստուգատես:
Մարմնամարզական տուգատեսի համար տրվող վարժություններն են.
6-7-րդ դասարան
ա. Շարային վարժություներ, շարափոխումներ միասյուն շարքից երկսյունեռասյուն, քառասյուն, դարձումներ
բ.  Մարմնամարզական ներքնակի վրա երկու գլուխկոնծին առաջ միաձույլ և հետ, կանգ թիակների վրա, կանգնած դրությունից կատարել կամուրջ մարզիչի օգնությամբ, պահելով   10 վայրկյան
գՄարմնամարզական պարանի մագլցում
դ. Լայնակի տեղադրված այծիկի վրայով հենացատկ, ոտքերը զատած եղանակով, կամ միասին կողքով
ե. Տղաները ձգում պտտաձողին 3 -10անգամ, աղջիկները հատակին 8 անգամ
զ. քայլք մարմնամարզական գերանի վրայով, պահելով հավասարաշռությունը

Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում
2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժությունուժդիմնացկունությունճկունությունմշակում
3. Տեսական գիտելիքների ձեռք բերում
4.Սովորողների մեջ՝ պատասխանատվությունընկերասիրությունփոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում
 5.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:
6.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում
7.Ապահովում է ֆիզիկական հմտությունների ձեռքբերումը և կիրառումը մարզումների ժամանակ արանն
Մասնակցել ենք Աստղածնունդին,
Ունեցել ենք մարմնամարզական ցուցադրական և ընկերական ելույթ նվիրված կրթահամալիրի 30 ամյակին:
https://gspoyanruzan.blogspot.com/2019/12/blog-post_24.html

Նոյեմբերի 8-10-ը Միջին դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանի սովորողների և դասավանդողներ՝ Նվարդ Սարգսյանի  և Քրիստինե Սահակյանցի հետ ուղևորվեցինք Վայոց ձոր,Արատեսի դպրական կենտրոն:

https://gspoyanruzan.blogspot.com/2019/11/blog-post.html


Комментариев нет:

Отправить комментарий