понедельник, 10 февраля 2020 г.

Ուսումնական առաջին,երկրորդ շրջանի ծրագիր.Արևմտլյան դպրոց

  Մարմնամարզական ընտրությամբ գործունեության պարապմունքները Արևմտյան դպրոցում անցկացնում եմ 5 ժամ 1-3-րդ դասարաններում:
Մարմնամարզական պարապմունքների հիմնական նպատակն է որ երեխան ֆիզիկապես առողջ լինի, ունենա գեղեցիկ կեցվածք,լինի ճկուն և ուժեղ,համակողմանի զարգացած,տիրապետի առողջ ապրելակերպի կանոններին:
  Մարմնամարզական պարապմունքը սկսում ենք շարային վարժություններից,քայլքից, վազքից և ընդհանուր զարգացնող վարժություններից:
Պարապմունքի երկրորդ մասում կատարում ենք գլուխկոնծի առաջ և ետ վարժությունները, կանգ թիակների վրա, մեջքին պառկած կամուրջ վարժությունները, մարզչի օգնությամբ և ինքնուրույն կանգ ձեռքերի վրա վարժությունները:
Ցատկում ենք ցանցացատկի վրա: Մարզապատի վրա կատարում ենք ոտքերի ծալում,բարձրացում և արտաորում վարժությունները:
Հենացատկեր- մարմնամարզական այծիկի վրայով ձեռքերի հրումով վերցատկ,ձեռքերի հրումով հենացատկ ոտքերը զատած,ծնկները ծալած,վայրեջք հենում կքանիստ դրություն ընդունելով:
Զուգափայտի վրա կատարում ենք համալիր վարժություններ: Անցկացնում ենք էստաֆետային խաղեր,սողանցումներ մարզանստարանի վրա,ուշադրությունը զարգացնող վարժություններ ենք կատարում խաղի ձևով:
Տարեվերջում անցկացնելու ենք ստուգատես:

Մարմնամարզական տուգատեսի համար տրվող վարժություններն են.
 ա. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն  շարքից,  շարափոխվել
բ.  Քայլով մարշ  տեղում և ընթացքից
գ.   Օղակի պտտում 30 վայրկյան
դ. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով,
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու
զ. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան
է. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ
ը. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ

Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում
2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն/ մշակում
3. Տեսական գիտելիքների ձեռք բերում
4.Սովորողների մեջ՝ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում
 5.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:
6.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում
7.Ապահովում է ֆիզիկական հմտությունների ձեռքբերումը և կիրառումը մարզումների ժամանակ 
8.Անձնական հիգիենայի մասին պատկերացում ստեղծում
1-3 դասարաններին տարել ենք  Երևանի Գեղասահքի և Հոկեյի մարզադպրոց:
Մասնակցել ենք Աստղածնունդին,
Ունեցել ենք մարմնամարզական ցուցադրական և ընկերական ելույթ նվիրված կրթահամալիրի 30 ամյակին:

Մարզական ստուգատեսի 2020-ի շրջանակնեում յուրաքանչյուր դասարան մասնակցել է Մարմնամարզական ստուգատեսին Մայր դպրոցի մարմնամարզական դահլիճում:

Комментариев нет:

Отправить комментарий