понедельник, 10 февраля 2020 г.

Ուսումնական առաջին,երկրորդ շրջանի ծրագիր.Հարավային դպրոց

  Մարմնամարզական ընտրությամբ գործունեության պարապմունքները Հարավային դպրոցում անցկացնում եմ 4 ժամ 1-3-րդ դասարաններում:
Մարմնամարզական պարապմունքների հիմնական նպատակն է որ երեխան ֆիզիկապես առողջ լինիունենա գեղեցիկ կեցվածք,լինի ճկուն և ուժեղ,համակողմանի զարգացած,տիրապետի առողջ ապրելակերպի կանոններին:
  Մարմնամարզական պարապմունքը սկսում ենք շարային վարժություններից,քայլքիցվազքից և ընդհանուր զարգացնող վարժություններից:
Պարապմունքի երկրորդ մասում կատարում ենք գլուխկոնծի առաջ և ետ վարժություններըկանգ թիակների վրամեջքին պառկած կամուրջ վարժություններըմարզչի օգնությամբ և ինքնուրույն կանգ ձեռքերի վրա վարժությունները:
Ցատկում ենք ցանցացատկի վրաՄարզապատի վրա կատարում ենք ոտքերի ծալում,բարձրացում և արտաորում վարժությունները:
Հենացատկերմարմնամարզական այծիկի վրայով ձեռքերի հրումով վերցատկ,ձեռքերի հրումով հենացատկ ոտքերը զատած,ծնկները ծալած,վայրեջք հենում կքանիստ դրություն ընդունելով:
Զուգափայտի վրա կատարում ենք համալիր վարժություններԱնցկացնում ենք էստաֆետային խաղեր,սողանցումներ մարզանստարանի վրա,ուշադրությունը զարգացնող վարժություններ ենք կատարում խաղի ձևով:
Տարեվերջում անցկացնելու ենք ստուգատես:

Մարմնամարզական տուգատեսի համար տրվող վարժություններն են.
 աԿատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ» միասյուն  շարքից,  շարափոխվել
բ.  Քայլով մարշ  տեղում և ընթացքից
գ.   Օղակի պտտում 30 վայրկյան
դՑատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով,
եՄարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետկանգ թիակների վրապառկած դրությունից ոտքերի բարձրացումթեքում աջ և ձախ առանց ծալելու
զՄարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան
էՏղաներըսեղմում հատակինաղջիկներըմարզանստարանին, 3-8 անգամ
ըՊայմանական գծի վրայով քայլելաչքերը փակ

Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում
2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժությունուժդիմնացկունությունճկունությունմշակում
3. Տեսական գիտելիքների ձեռք բերում
4.Սովորողների մեջ՝ պատասխանատվությունընկերասիրությունփոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում
 5.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:
6.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում
7.Ապահովում է ֆիզիկական հմտությունների ձեռքբերումը և կիրառումը մարզումների ժամանակ 
8.Անձնական հիգիենայի մասին պատկերացում ստեղծում

Ընտրությամբ խմբի հետ ճամփորդությունների,ցուցադրական բաց դասերի չենք մասնակցել: 
Մարզական ստուգատեսի 2020-ի շրջանակնեում յուրաքանչյուր դասարան մասնակցել է Մարմնամարզական ստուգատեսին Մայր դպրոցի մարմնամարզական դահլիճում:
https://gspoyanruzan.blogspot.com/2020/02/blog-post.html
Մասնակցել ենք մարմնամարզական ստուգատեսի

Комментариев нет:

Отправить комментарий