среда, 26 августа 2026 г.

Էստաֆետային խաղեր 2-րդ դասարանի սովորողների համար

1.«Զիգզակաձև էստաֆետ»
Դասավորեք 4–5 կոն կամ այլ անվտանգ նշան։
Երեխան գնդակով շարժվում է դրանց արանքով՝ շրջանցելով յուրաքանչյուրն իր հերթին։
Վերադառնում է և գնդակը փոխանցում հաջորդին։
2.«Գնդակը հասցրու»
Երեխաները բաժանվում են 2–3 թիմի։
Առաջին մասնակիցը գնդակը տանում է մինչև նշված կետը և վերադառնում։
Գնդակը փոխանցում է հաջորդին։
Հաղթում է այն թիմը, որն առաջինն ավարտում է։

🐰 3. «Նապաստակներ»
Երեխաները երկու ոտքով ցատկոտելով հասնում են նշված կետին։
Շրջանցում են կոնը և նույն ձևով վերադառնում։
Հաջորդ մասնակիցը սկսում է միայն փոխանցումից հետո։

4. «Օղակների միջով»
Օղակները շարել գետնին։ Սովորողը հերթով անցնում է օղակների միջով՝ ցատկերով։

🎈 5. «Փուչիկը չգցես»
Երեխան փուչիկը պահում է երկու ձեռքով կամ թեթև հարվածներով օդում։
Պետք է հասնի շրջադարձի կետին և վերադառնա։
Այնուհետև փուչիկը փոխանցում է հաջորդին։
🚂 6. «Գնացք»
Յուրաքանչյուր թիմ կանգնում է շարքով։
Առաջինը վազում է մինչև կետը, վերադառնում և վերցնում երկրորդին։
Երկուսով գնում են մինչև կետը, հետո միանում է երրորդը։
Վերջում ամբողջ թիմը շարժվում է միասին՝ «գնացքի» նման։

7. «Գնդակը փոխանցիր»
Թիմի անդամները գնդակը փոխանցում են միմյանց՝ գլխավերևից կամ կողքից։ Վերջին մասնակիցը վազում է առաջ և շարունակում խաղը։



Комментариев нет:

Отправить комментарий