Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Մարմնամարզության ուսումնական և ընտրովի ծրագիր
2025–2026 ուսումնական տարում
Ներածություն
Մարմնամարզության ուսումնական ծրագրի նպատակը սովորողների առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումն է, ֆիզիկական կարողությունների զարգացումը, շարժողական հմտությունների բարելավումը և թիմային համագործակցության կարողությունների ամրապնդումը։
Ծրագիրը կառուցված է տարիքային առանձնահատկություններին համապատասխան՝ ներառելով ինչպես պարտադիր (պետական), այնպես էլ ընտրովի (խմբակային)
1-ին դասարան
- Վազք, քայլք տարբեր ձևերով
- Ցատկեր տեղից և շարժումով
- Գնդակով վարժություններ՝ նետում, բռնում
- Հավասարակշռության վարժություններ՝ գծի վրայով քայլք
- Հիմնական գլորումների նախապատրաստում
- Խմբային խաղեր և շնչառական վարժություններ
2-րդ դասարան
- Վազք կարճ տարածությունների վրա, ուղղության փոփոխությամբ
- Ցատկեր փոքր խոչընդոտների վրայով
- Գնդակի նետում թիրախի վրա
- Առաջ գլորում գորգի վրա
- Հավասարակշռություն նստարանի վրա
- Խմբային էստաֆետաներ և շարժողական խաղեր
3-րդ դասարան
- Վազք, ցատկեր, նետումներ ավելի բարդ տարբերակներով
- Գնդակի նետում թիրախի վրա, 5–10 մ հեռավորությունից
- Հիմնական գլորումներ՝ առաջ, կողային, հետ
- Հավասարակշռություն նստարանի վրա
- Խմբային խաղեր՝ էստաֆետաներ, մրցակցային վազք
4-րդ դասարան
- Վազք՝ արագացումներով, 60 մ մրցավազք
- Ցատկեր՝ տեղից երկարության չափումներ
- Գնդակի նետում՝ բարձրության և հեռավորության
- Գլորումներ առաջ, հետ, կողմ, կիսապիրուետով
- Հավասարակշռության վարժություններ սարքավորումների վրա
- Խմբային խաղեր՝ արագ արձագանք, մրցույթներ
5-րդ դասարան
- Վազք 80–100 մ
- Ցատկեր՝ երկարություն, բարձրություն
- Գնդակի նետում տարբեր տեխնիկայով
- Մարմնամարզություն՝ գլորումներ, հենումներով վարժություններ
- Հավասարակշռություն՝ պարանով քայլք
- Ֆուտբոլի և բասկետբոլի տարրեր
6-րդ դասարան
- Վազք՝ միջին տարածության, արագության փոփոխմամբ
- Ցատկեր արգելքների վրայով
- Նետումներ՝ գնդակով և այլ մարզական առարկաներով
- Մարմնամարզություն՝ հենումներով պտույտներ, պարզեցված ակրոբատիկա
- Հավասարակշռություն շարժվող հարթակների վրա
- Թիմային խաղեր (ֆուտբոլ, վոլեյբոլի տարրեր)
7-րդ դասարան
- Վազք 200–400 մ
- Ցատկեր բարդ գոտիներում
- Նետումներ գնդակով, փայտով (թեթև նիզակ)
- Մարմնամարզություն՝ բարդ գլորումներ
- Հավասարակշռություն՝ երկար նստարանի վրա
- Թիմային խաղեր՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ
8-րդ դասարան
- Վազք՝ միջին և երկար տարածություններ
- Ցատկեր երկարության ու բարձրության
- Նետումներ՝ նիզակ, գնդակ 1–2 կգ
- Մարմնամարզություն՝ հենման փորձեր, պարզեցված սալտո
- Հավասարակշռության բարդ վարժություններ
- Թիմային խաղեր՝ կանոններով
Ընտրովի (խմբակային) ծրագրեր
1-ին դասարան
- Ջերմացման խաղեր և ձգողական վարժություններ
- Ցատկեր մատրասի վրա
- Առաջ գլորում
- Հավասարակշռության վարժություններ՝ «ծառի դիրք», «արծվի դիրք»
- Խմբային խաղեր և հանգստացնող վարժություններ
2-րդ դասարան
- Ջերմացում երաժշտության ներքո
- Ցատկեր մատրասի և նստարանի վրայից
- Առաջ և կողային գլորումներ գորգի վրա
- Հավասարակշռություն նստարանի վրա՝ ձեռքի դիրքերի փոփոխությամբ
- Պարանով ցատկեր
3-րդ դասարան
- Ակրոբատիկա՝ գլորումներ առաջ, հետ, կողային
- Ցատկեր մատրասի վրա, պարզեցված պիրուետներ
- Հավասարակշռություն նստարանի վրա
- Խաղային մարմնամարզություն
4-րդ դասարան
- Գլորումներ տարբեր ուղղություններով
- Ցատկեր նստարանի վրայից
- Հավասարակշռությոան վարժություններ
- Պարանով վարժություններ
- Խմբային ելույթներ
5-րդ դասարան
- Ցատկեր մատրասի վրայից, մարզապատի բարձրացում
- Կիսասալտո փորձեր
- Հենումներով վարժություններ (ձեռքի հենում պատի մոտ)
- Հավասարակշռության կոմբինացիաներ
- Խմբային կոմպոզիցիաներ երաժշտությամբ
6-րդ դասարան
- Հենումներով վարժություններ՝ ձեռքի վրա կանգի նախապատրաստություն
- Ցատկեր պտույտով
- Գլորումների կոմբինացիաներ
- Պարային շարժումների ինտեգրում մարմնամարզության մեջ
7-րդ դասարան
- Ձեռքի վրա կանգ պատի մոտ (5–10 վայրկյան)
- Ցատկեր ու պտույտներ սարքավորումների վրա
- Հավասարակշռության բարդ դիրքեր զույգերով
- Մրցույթ-խաղեր
8-րդ դասարան
- Ձեռքի վրա կանգ ինքնուրույն
- Կիսասալտո առաջ և կողային
- Ցատկեր սարքավորումների վրայից մատրասի վրա
- Խմբային ակրոբատիկ կոմբինացիաներ
- Ելույթների պատրաստում
Комментариев нет:
Отправить комментарий