воскресенье, 7 сентября 2025 г.

Ընտրությամբ գործունեության ծրագիր 2025-2026


Սպորտային մարմնամարզություն և ակրոբատիկա

Սպորտային մարմնամարզությունն ու ակրոբատիկան նպաստում են սովորողների ֆիզիկական, մտավոր և հոգեբանական զարգացմանը։ Դրանք ապահովում են շարժողական համակարգի համաչափ զարգացում, ճկունություն, ուժ, արագություն, հավասարակշռություն և կոորդինացիա։

Կրթահամալիրի պայմանները հնարավորություն են տալիս իրականացնել մարմնամարզական և ակրոբատիկ վարժություններ, որոնք զարգացնում են սովորողների հիմնական ֆիզիկական որակները։


Նպատակ

  • Սովորողների մոտ ձևավորել սպորտային մարմնամարզության և ակրոբատիկայի սկզբնական հմտություններ։
  • Զարգացնել ֆիզիկական հիմնական որակները՝ ուժ, ճկունություն, արագություն, ճարպկություն, դիմացկունություն։
  • Նպաստել գեղեցիկ, ճիշտ և արտահայտիչ շարժումների մշակմանը։
  • Սովորեցնել անվտանգության կանոնները և ինքնավերահսկման հմտությունները։

Խնդիրներ

  1. Առողջության պահպանում և ամրապնդում։
  2. Սպորտային մարմնամարզության և ակրոբատիկայի տեսական գիտելիքների հաղորդում։
  3. Հիմնական մարմնամարզական և ակրոբատիկ հմտությունների ձևավորում։
  4. Կոորդինացիայի, հավասարակշռության և ճկունության զարգացում։
  5. Թիմային և զույգային ակրոբատիկ վարժությունների միջոցով վստահության, համագործակցության և կարգապահության զարգացում։
  6. Սովորողների մոտ ինքնավստահության, կամային որակների և ստեղծագործական մոտեցման զարգացում։

Դասի կառուցվածքը

I. Նախապատրաստական մաս (10–12 րոպե)

  • Քայլք, դանդաղ վազք, թեթև ցատկեր։
  • Ձգողական և շնչառական վարժություններ։
  • Հոդերի շարժունակության և մկանային համակարգի ակտիվացման վարժություններ։

Նպատակ – օրգանիզմի ընդհանուր տաքացում և մարզման համար նախապատրաստում։


II. Հիմնական մաս (25–30 րոպե)

Մարմնամարզություն

  • Հենացատկեր (ցատկեր, պտույտներ, կքանիստով վարժություններ)։
  • Վարժություններ մարմնամարզական պատի, նստարանի, օղերի, գերանի վրա։
  • Ցատկապարանով վարժություններ։
  • Ռիթմիկ շարժումներ՝ ճկունության և շարժման գեղեցկության զարգացման համար։

Ակրոբատիկա

  • Գլխակորույտեր (առաջ, հետ)։
  • Ձեռքերով կանգ (հենում, օգնությամբ և ինքնուրույն)։
  • Կուլվակեր (առաջ և կողմերով)։
  • Ակրոբատիկ կապակցություններ՝ գլուխկոնք, պտույտներ, ցատկեր։
  • Զույգային և խմբային ակրոբատիկ վարժություններ՝ վստահության և համագործակցության զարգացման համար։

Նպատակ – ձևավորել և զարգացնել սպորտային մարմնամարզության ու ակրոբատիկայի հիմնական հմտությունները։


III. Եզրափակիչ մաս (5–8 րոպե)

  • Թուլացնող և ձգողական վարժություններ։
  • Շնչառական վարժություններ։
  • Դասի արդյունքների ամփոփում, սխալների վերլուծություն։

Նպատակ – օրգանիզմի վերադարձ բնական ռիթմին և ստացած գիտելիքների ամրապնդում։


Նշում․ Վարժությունների բարդությունը և ծավալը ընտրվում են սովորողների տարիքի, ֆիզիկական պատրաստվածության և ուսուցման փուլերի համաձայն։



Комментариев нет:

Отправить комментарий