среда, 26 мая 2021 г.

Ճամփորդություն դեպի Մաշտոցներ

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասից 3կմ դեպի արևելք
Մեկնում՝ ժամը 9:30
Վերադրաձ՝ ժամը 16:00
Ճամփորդության մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի Շողեր ջոկատի ճամբարականներ
Օրը՝ 9.06.2021
Հեռավորությունը՝ Երևան- Սևան — 66,2 կմ, 1ժամ 8րոպե
Ճամփորդության պատասխանատուներ՝ Նելլի Թովմասյան, Ռոզա Գսպոյան

Ճանապարհի նկարագրություն՝ /Երևան-Առինջ-Հրազդան-Արգել-Չարենցավան-Սևան/
Առաջին կանգառ- Գեղամա լեռնաշղթա
բարձունքի հաղթահարում, քայլում ենք դեպի Մաշտոցներ մատուռ 

Երկրորդ կանգառ- Սևանի քաղաքային լողափ:

Նպատակը՝
Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները՝ 

տեղեկություններ ստանալ վայրի մասին

կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում

  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկոլոգիական աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդական

Ճամփորդության ընթացքում նախատեսում ենք՝

  • շրջիկ ընթերցումներ՝ ճանապարհին հանդիպող ցուցանակների ընթերցում
  • չափումներ՝ չափում ենք Երևանից-Սևան ճանապարհը որքա՞ն ժամանակում ենք անցնում
  • հեռադիտակային ֆլեշմոբ՝ Սևանա լիճը Մաշտոցներ մատուռի բարձունքից
  • լուսանկարչական պլեներ՝ Սևանը իմ ֆոտոխցիկից
  • լող Սևանա լճում
  • լողափնյա խաղեր
  • Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
  • Հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, պահեստային գուլպա
  • Լողազգեստ, լողաթափ, սրբիչ
  • Խաղեր՝ գնդակ, պարան, դոմինո, խաղաքարտեր
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • անհատական բուժարկղիկ
  • Բրդուճներ, մրգեր, ջուր

Օրակարգ՝
9:30`մենկնում (երթուղայինների կայանատեղիից)
10:40` դեպի Մաշտոցներ մատուռ բարձունքի հաղթահարում
11:30` բարձունքում ընդմիջում, լուսանկարչական պլեներ
12:00`ժամանում քաղաքային լողափ
12:00-12:30` բակային խաղեր
12:30` լողում ենք  Սևանա լճում
13:00-13:30` ընդմիջում
14:00-15:00 `լող Սևանա լճում, արևային լոգանք
15: 00` քաղցր ընդմիջում
15:30`վերադարձ
16:50` ժամանում երթուղայինների կայանատեղի

Комментариев нет:

Отправить комментарий