понедельник, 17 мая 2021 г.

Եռօրյա ճամբար Արատեսում

Մայիսի 14-ից 16-ը Արևմտյան դպրոցի 4-ըդ, 5-րդ և Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողների` Արատեսի դպրական կենտրոնում իրականացրած ճամբարով մեկնարկեց ռազմամարզական ճամբարների շարքը։  
Ճամփորդության առաջին օր
Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ճանապարհ ընկանք դեպի Արատես՝ հայրենագիտական կանգառներով՝ Հայրիվանք, Նորատուսի խաչքարանոց, Սելիմի քարվանատուն, Քարագլուխ: Եռօրյա ճամբար Արատեսում՝ միայն տղաների ջոկատով, համագործակցություն Միջին դպրոցի սովորողների ջոկատի հետ, հետաքրքիր էր։ Արատեսում տիար  Բլեյանի հետ իրականացրիք քայլք, քննարկեցինք Գագարին նախագծին և Հրազդան գետը աղտոտումից փրկելուն ուղղված մի շարք հարցեր: Ճամբարի ընթացքում իրականացրինք նաեւ  սպորտլանդիա,մարզախաղեր, շարժախաղեր,միջավայրի խնամք, նախագծային սերմնացան, արատեսյան քայլք: Մանրամասները դիտե'ք տեսանյութում:




















Комментариев нет:

Отправить комментарий