среда, 26 мая 2021 г.

ճամբարի ընտրությամբ գործունեության նախագիծ

Հունիսի 7-ին, ժամը՝ 11:00 ցուցադրական ելույթ
Վայրը՝ Կրթահամալիրի Արևմտյան դպրոցի մարզասրահ

Նպատակը՝ սովորողների հմտությունների ստուգատես:

Մասնակիցներ՝ կրթահամալիրի ընտրությամբ գործունեության սովորողներ: 

Մարզական պարապմունքներ կրտսեր դպրոցների ընտրությամբ գործունեության ջոկատների հետ:

.Բակային խաղեր, մարզախաղեր,շարժախաղեր՝ Սպիտակ արջ, Աքլորակռիվ, անբուն նապաստակը, ֆուտբոլ, գնդակի ընդունում և փոխանցում կից քայլերով, գնդակի վարում աջ և ձախ ձեռքով,բադեր և որսորդներ, երկրորդն ավելորդ է...

Սպորտլանդիա

1.     Ջոկատները երկու շարքով կանգնում են, մարշ հրահանգից հետո գնդակները գրկած վազում են շրջանցում կանգնակները, վերադառնում են գնդակները փոխանցում են ընկերոջը:

2. Խմբերի խաղացողները վոլեյբոլի գնդակը վերև նետելով և բռնելեվ, կից քայլերով հասնում են կանգնակներին վերադառնում են:

3..Երկու ոտքով ցատկելով հասնում են օղակներին, անցնում միջով,շրջանցում են կանգնակը, վազքով վերադառնում,մեկնարկ տալով հաջորդ մասնակցին:

4. Վոլեյբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն:

5.Զիգզակաձև էստաֆետա:

Комментариев нет:

Отправить комментарий