вторник, 23 июня 2026 г.

Մարմնամարզության ուսումնական ծրագիր 2026_2027թ.

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մարմնամարզության ուսումնական և ընտրովի ծրագիր

2025–2026 ուսումնական տարում

Ներածություն

Մարմնամարզության ուսումնական ծրագրի նպատակը սովորողների առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումն է, ֆիզիկական կարողությունների զարգացումը, շարժողական հմտությունների բարելավումը և թիմային համագործակցության կարողությունների ամրապնդումը։
Ծրագիրը կառուցված է տարիքային առանձնահատկություններին համապատասխան՝ ներառելով ինչպես պարտադիր (պետական), այնպես էլ ընտրովի (խմբակային) 

1-ին դասարան

  • Վազք, քայլք տարբեր ձևերով
  • Ցատկեր տեղից և շարժումով
  • Գնդակով վարժություններ՝ նետում, բռնում
  • Հավասարակշռության վարժություններ՝ գծի վրայով քայլք
  • Հիմնական գլորումների նախապատրաստում
  • Խմբային խաղեր և շնչառական վարժություններ

2-րդ դասարան

  • Վազք կարճ տարածությունների վրա, ուղղության փոփոխությամբ
  • Ցատկեր փոքր խոչընդոտների վրայով
  • Գնդակի նետում թիրախի վրա
  • Առաջ գլորում գորգի վրա
  • Հավասարակշռություն նստարանի վրա
  • Խմբային էստաֆետաներ և շարժողական խաղեր

3-րդ դասարան

  • Վազք, ցատկեր, նետումներ ավելի բարդ տարբերակներով
  • Գնդակի նետում թիրախի վրա, 5–10 մ հեռավորությունից
  • Հիմնական գլորումներ՝ առաջ, կողային, հետ
  • Հավասարակշռություն նստարանի վրա
  • Խմբային խաղեր՝ էստաֆետաներ, մրցակցային վազք

4-րդ դասարան

  • Վազք՝ արագացումներով, 60 մ մրցավազք
  • Ցատկեր՝ տեղից երկարության չափումներ
  • Գնդակի նետում՝ բարձրության և հեռավորության
  • Գլորումներ առաջ, հետ, կողմ, կիսապիրուետով
  • Հավասարակշռության վարժություններ սարքավորումների վրա
  • Խմբային խաղեր՝ արագ արձագանք, մրցույթներ

5-րդ դասարան

  • Վազք 80–100 մ
  • Ցատկեր՝ երկարություն, բարձրություն
  • Գնդակի նետում տարբեր տեխնիկայով
  • Մարմնամարզություն՝ գլորումներ, հենումներով վարժություններ
  • Հավասարակշռություն՝ պարանով քայլք
  • Ֆուտբոլի և բասկետբոլի տարրեր

6-րդ դասարան

  • Վազք՝ միջին տարածության, արագության փոփոխմամբ
  • Ցատկեր արգելքների վրայով
  • Նետումներ՝ գնդակով և այլ մարզական առարկաներով
  • Մարմնամարզություն՝ հենումներով պտույտներ, պարզեցված ակրոբատիկա
  • Հավասարակշռություն շարժվող հարթակների վրա
  • Թիմային խաղեր (ֆուտբոլ, վոլեյբոլի տարրեր)

7-րդ դասարան

  • Վազք 200–400 մ
  • Ցատկեր բարդ գոտիներում
  • Նետումներ գնդակով, փայտով (թեթև նիզակ)
  • Մարմնամարզություն՝ բարդ գլորումներ
  • Հավասարակշռություն՝ երկար նստարանի վրա
  • Թիմային խաղեր՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ

8-րդ դասարան

  • Վազք՝ միջին և երկար տարածություններ
  • Ցատկեր երկարության ու բարձրության
  • Նետումներ՝ նիզակ, գնդակ 1–2 կգ
  • Մարմնամարզություն՝ հենման փորձեր, պարզեցված սալտո
  • Հավասարակշռության բարդ վարժություններ
  • Թիմային խաղեր՝ կանոններով
  • 9-րդ դասարան
  • ...

     Ընտրովի (խմբակային) ծրագրեր

    1-ին դասարան

    • Ջերմացման խաղեր և ձգողական վարժություններ
    • Ցատկեր մատրասի վրա
    • Առաջ գլորում
    • Հավասարակշռության վարժություններ՝ «ծառի դիրք», «արծվի դիրք»
    • Խմբային խաղեր և հանգստացնող վարժություններ

    2-րդ դասարան

    • Ջերմացում երաժշտության ներքո
    • Ցատկեր մատրասի և նստարանի վրայից
    • Առաջ և կողային գլորումներ գորգի վրա
    • Հավասարակշռություն նստարանի վրա՝ ձեռքի դիրքերի փոփոխությամբ
    • Պարանով ցատկեր

    3-րդ դասարան

    • Ակրոբատիկա՝ գլորումներ առաջ, հետ, կողային
    • Ցատկեր մատրասի վրա, պարզեցված պիրուետներ
    • Հավասարակշռություն նստարանի վրա
    • Խաղային մարմնամարզություն

    4-րդ դասարան

    • Գլորումներ տարբեր ուղղություններով
    • Ցատկեր նստարանի վրայից
    • Հավասարակշռությոան վարժություններ
    • Պարանով վարժություններ
    • Խմբային ելույթներ

    5-րդ դասարան

    • Ցատկեր մատրասի վրայից, մարզապատի բարձրացում
    • Կիսասալտո փորձեր
    • Հենումներով վարժություններ (ձեռքի հենում պատի մոտ)
    • Հավասարակշռության կոմբինացիաներ
    • Խմբային կոմպոզիցիաներ երաժշտությամբ

    6-րդ դասարան

    • Հենումներով վարժություններ՝ ձեռքի վրա կանգի նախապատրաստություն
    • Ցատկեր պտույտով
    • Գլորումների կոմբինացիաներ
    • Պարային շարժումների ինտեգրում մարմնամարզության մեջ

    7-րդ դասարան

    • Ձեռքի վրա կանգ պատի մոտ (5–10 վայրկյան)
    • Ցատկեր ու պտույտներ սարքավորումների վրա
    • Հավասարակշռության բարդ դիրքեր զույգերով
    • Մրցույթ-խաղեր

    8-րդ դասարան

    • Ձեռքի վրա կանգ ինքնուրույն
    • Կիսասալտո առաջ և կողային
    • Ցատկեր սարքավորումների վրայից մատրասի վրա
    • Խմբային ակրոբատիկ կոմբինացիաներ
    • Ելույթների պատրաստում
    Ծրագիրըապահովում է աշակերտների ամբողջական ֆիզիկական զարգացումը, ձևավորում ամբողջ ապրելակերպի հիմունքները և հնարավորություն տալիս ընտրովի խմբակային պարապմունքներով խորացնել մարզական հետաքրքրությունները:

    Ընտրությամբ գործունեության ծրագիր 2026_2027թ.

    Սպորտային մարմնամարզություն և ակրոբատիկա

    Սպորտային մարմնամարզությունն ու ակրոբատիկան նպաստում են սովորողների ֆիզիկական, մտավոր և հոգեբանական զարգացմանը։ Դրանք ապահովում են շարժողական համակարգի համաչափ զարգացում, ճկունություն, ուժ, արագություն, հավասարակշռություն և կոորդինացիա։

    вторник, 16 июня 2026 г.

    Արտանիշ վրանային ճամբար

    Մեկնում-Հունիս 18, 08:30՝ Սբ. Երրորդություն եկեղեցու բակից

    Վերադարձ՝ Հունիս 20, 18:00՝ Սբ. Երրորդություն եկեղեցու բակ

    среда, 20 мая 2026 г.

    Մարմնամարզական ցուցադրական ելույթ.նախագիծ

    Ամսաթիվ՝ հունիսի 8_ին, ժամը՝14:00

    Տևողությունը՝ 40 րոպե

    Վայրը՝ Կրթահամալիրի Մայր դպրոցի մարմնամարզական սրահ

    Նպատակը՝  սովորողների հմտությունների ստուգատես. ցուցադրական ելույթ

    Նախագծի ընթացքում կհամագործակցենք ինժեներատեխնիկական կենտրոնի և Կարինե Մացակյանի հետ

    Մասնակիցներ՝ Կրթահամալիրի լրացուցիչ կրթության և  ընտրությամբ գործունեության սովորողներ, հյուրեր, ծնողներ.

    Մարզիչ՝ Ռոզա Գսպոյան
    Օգնական`
    Ելույթի հանդիսավոր բացում` Սյուզի Մարգարյան

    Ծրագրում՝
    Մարզիկները կկատարեն ցուցադրական ելույթներ՝  խմբային, անհատականզույգերով,  եռյակներով , ինչպես նաև՝ ցատկեր  
    ցատկացանցի վրա: 

    Մասնակիցներ՝
    Հյուսիսային դպրոց
    1. Փանոսյան Սուսի
    2. Հարեյան Արինա 
    3. Վարդանյան Սոնա 2_րդ դաս
    4. Բեգոյան Ժաննա 3_րդ դաս.
    5. Բաբուջյան Գոհարիկ
    6. Բադալյան Մոնե
    7.Բաղդասարյան Ինա
    8.Առուշանյան Գիսանե 3_րդ դաս.
    9.Եղիազարյան Նիկա 5 տարեկան

    Արևելյան դպրոց
    10.Գրիգորյան Եվա 4-րդ դաս.
    11.Սարչյան Նանե 2_րդ դաս.
    12. Ծուղունյան Վալենտինա 2_րդ դաս.?
    13. Մելիքյան Կառոլինա 4_րդ դաս.
    14.Ղարաքեշիշյան Դանիել 4_րդ դաս.
    15.Շահասվարի Միլենա 6_րդ դաս.
    16. Բաբայան Էմիլի 5_րդ դաս.
    17. Կարապետյան Մարիաննա 6_րդ դաս. 
    18. Գալստյան Էլեն 6.1 դաս.
    19. Սուքիասյան Նարեկ 6_րդ դաս

    Հարավային դպրոց
    20.Առաքելյան Փյունիք 6_րդ դաս.
    21.Ցիրունյան Եվա 6_րդ դաս (լուսանկարիչ)
    22.Դրամբյան Գագիկ 5_րդ դաս.
    23. Մկրտչյան Նարե 6_րդ դաս.

    Արևմտյան դպրոց
    24.Գևորգյան Նարեկ 3.3 դաս.?

    пятница, 17 апреля 2026 г.

    Ռազմամարզական ճամբար Արատեսում

    Քայլք դեպի Արատեսի գետը՝ մի ճանապարհ, որտեղ բնությունը խոսում է լռությամբ, իսկ յուրաքանչյուր քայլը դառնում է հանգստի ու ներդաշնակության մի պահ։