среда, 15 апреля 2026 г.

Ռազմամարզական ճամբար /Ապրիլի 17-19/

Վայրը՝  Արատեսի դպրական կենտրոն․

Ժամկետը՝  Ապրիլի 17-19․

Մասնակիցներ՝  9-րդ դասարանի սովորողներ․

Մեկնում ՝ Ապրիլի 17-ին, ժամը՝ 09:30 (Ուսումնական ժամերգությունից հետո) Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։

Վերադարձ` Ապրիլի 19, մինչև ժամը 18։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։

Երթուղին ՝ Երևան-Արտաշատ-Վեդի-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես;

Կանգառներ` Երասխ, Արփայի հովիտ, Արատեսի ՀԷԿ (էկոնախագիծ)։

Համակարգողներ՝ Նունե Թեմուրյան, Ռոզա Գսպոյան

Հրահանգիչ՝ Հովսեփ Աղաբեկյան

Գիշերակացը՝ Տատիկ-պապիկի տնակ, հյուրատուն;

Խոհանոցը՝ Ակումբում;

Նախահաշիվ ՝ Յուրաքանչյուր մասնակից 8000 դրամ (Տրանսպորտ+սնունդ+այլ ծախսեր);

Ծախսեր՝ Տրանսպորտ՝ 80000 դրամ /սնունդ՝  5000 դրամ/, այլ ծախսեր՝ օդամղիչ հրացանի փափուշտ՝ շեշմա կրակելու փամփուշտներ։ 

Տրանսպորտ՝ /Մակնիշ, համարանիշ/` Մերսեդես Սպրինտեր, 60 DQ 077;

Վարորդ՝     Հովհաննես Քիշմիրյան /Հեռ․՝ 077 73 67 77/․

Եղանակը՝ այստեղ։

Ուղղություններ՝

  • Ռազմամարզական վարժանքներ 
  • Կրակային պատրաստություն 
  • Մարտավարության տեսական և գործնական պարապմունքներ 
  • Առաջին բուժօգնության պարապմունք 
  • Գիշերային հերթապահություն տարածքում, վերահսկողություն
  • Մարզական պարապմունքներ՝ վարժանքներ, խաղեր 
  • Քայլարշավներ 
  • Երեկոյան խարույկի շուրջ զրույցներ, ազգային երգ-պար(ռազմապար), 
  • Շրջակա միջավայրի բարեկարգում, ամենօրյա խնամք, ըստ դպրական կենտրոնի ղեկավարի հանձնարարության։

Արշավական-ճամբարականին անհրաժեշտ պարագաներ՝

  • ուսապարկ, քնապարկ;
  • առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ (չփչացող մթերքներով պատրաստված բրդուճներ)։
  • թղթե անհատական սպասք
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական հագուստ և կոշիկներ
  • տաք հագուստ
  • լապտեր
  • արևապաշտպան գլխարկ
  • անձնական դեղ
  • հետաքրքիր խաղեր

Նպատակը՝ Ռազմամարզական ճամբարի նպատակը «Գոյատևման հիմունքներ» և «Կրակային պատրաստություն» գործնական պարապմունքների արդյունավետ կազմակերպումն է՝ ապահովելով սովորողների կենսական կարևոր հմտությունների ձևավորումն ու զարգացումը։
Ճամբարի ընթացքում մասնակիցները սովորում են կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, կայացնել սթափ և պատասխանատու որոշումներ, հաղթահարել խոչընդոտները, ինչպես նաև ցուցաբերել փոխօգնություն՝ խթանելով թիմային աշխատանքը, կարգապահությունն ու պատասխանատվության զգացումը։

Ծրագիր․

Առաջին օր. /17.04.26/

  • 09։30՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից` ուսումնական ժամերգությունից հետո;
  • 13։00՝ ժամանում Արատես, իրերի տեղավորում, պատրաստություն բանակումին
  • 12։00-13։00՝ բրդուճային ընդմիջում, ըստ սենյակների բաշխում
  • 13։00-14։30՝ ճամբարային օրակարգի, ծրագրի ներկայացում, շարային պատրաստություն
  • 14։30-ից քայլք Արատեսում․ քայլքը սկսում ենք դեպի հյուսիսային տնակ, ապա աջակողմյան ձորակ, քայլքը կշարունակենք դեպի Խաչոց ձորից դեպի ժայռի աղբյուրից գեղարվեստ տնակի լանջով դեպի ակումբ
  • 15։30-16։30՝ հանգիստ, ճաշ /ճաշացանկ/;
  • 16։30-17։30՝ աշխատանք ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջարկի, տեղում կազմված խմբերով
  • 18։00՝ ռազմամարզական պարապմունքներ, ըստ ծրագրի
  • 20։00՝ ընթրիք
  • 21։00-ից՝ զրույցներ խարույկի շուրջ (ազգային երգ-պար, ռազմապար), գիշերային հերթափոխի պատրաստություն;
  • 22։00-07:00՝ Գիշերային հերթափոխ` ըստ խմբերի։

Երկրորդ օր. /18.04.26/.

  • 07:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
  • 08։30՝ առավոտյան նախավարժանք
  • 09:00՝ նախաճաշ
  • 10։00-ից ռազմամարզական պարապմունքներ, ըստ ծրագրի
  • 14:00՝ ճաշ
  • 15։00՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի՝ մարտավարություն, կրակային առաջին բուժ օգնություն
  • 17:30-ից՝ աշխատանք ըստ դպրական կենտրոնի ղեկավարի առաջարկի, տեղում կազմված խմբերով
  • 19։00-20։00՝ ինտելեկտուալ խաղեր
  • 20։00՝ ընթրիք
  • 21։00-ից՝ զրույցներ խարույկի շուրջ (ազգային երգ-պար, ռազմական պարեր), գիշերային հերթափոխի պատրաստություն ;
  • 22։00-07:00 Գիշերային հերթափոխ` ըստ խմբերի։

Oր երրորդ. /19.04.26/.

  • 07:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
  • 08։30՝ առավոտյան նախավարժանք
  • 09:00՝ նախաճաշ
  • 10:00-12։00՝ ռազմամարզական պարապմունք, եռօրյա ճամբարի արդյունքների ամփոփում
  • 12։00-13։00՝ մարզական խաղեր
  • 13։00-ից տարածքի մաքրում, դպրական կենտրոնի ղեկավարի հանձնարարությունների հիման վրա հանձնում
  • 15:00՝ մեկնում Արատեսից։

Արդյունքներ-ամփոփում՝ Ճամբարի ընթացքն ամփոփվում է ճամբարի մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն ճամբարի օրերին իրականացված աշխատանքները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքում, կայքում, մասնակիցների ֆեյսբուքյան էջերում։

Անհրաժեշտ հղումներ և օգտակար նյութեր՝ Ճամբարային ճաշացանկՈւսումնական ժամերգությունՃամփորդական երգուպարՃամփորդական լուսաբանման ուղեցույցՃամփորդի արկղիկԻնչպես պաշտպանվել օձերիցԱռողջագետի արկղիկԱնվտանգության կանոններ, Գարնանային ֆլեշմոբներ;

Մասնակիցներ ՝

  1. Արսեն Գրիգորյան 9-3
  2. Ալեքս Գսպոյան 9-3
  3. Գագիկ Պետրոսյան 9-1
  4. Արման Առաքելյան 9-5
  5. Լիլիա Մանուկյան 9-7
  6. Անգելինա Ադամյան 9-7
  7. Աննա Ոսկանյան 9-3
  8. Լուիզա Գևորգյան 9-3
  9. Գայանե Հարությունյան 9-3
  10. Մարիամ Ներսեսյան 9-3
  11. Ալիսա  Հովհաննիսյան 9-1
  12. Րաֆֆի Ամիրյան  9-3
  13. Միլենա Մովսիսյան 9-3
  14. Վահե Ղազարյան 9-3
  15. Մանվել Դավթյան  9-3
  16. Մանե Առաքելյան 9-2
  17. Կատրին Ստեփանյան 9-5
  18. Էվելինա Նաջարյան 9-3

Комментариев нет:

Отправить комментарий